Հունիսի 7-ին ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը խմբակցությունում ընդունեց Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության փոխդեսպան եւ հյուպատոս Գերըթ Ուին Օուենին:
Հյուրի խնդրանքով տիկին Զոհրաբյանը ներկայացրեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության տեսակետը ներքաղաքական վերջին զարգացումների վերաբերյալ: ԲՀԿ քաղաքական խորհրդի անդամը հարկ համարեց հիշեցնել, որ մարտիմեկյան իրադարձություններից հետո կուսակցության հրավիրած համագումարը ընդունել է հայտարարություն, որում արձանագրվել է երկրում ներքաղաքական մշակույթի փոփոխության անհրաժեշտության մասին: Մեջբերելով հայտարարությունը` տիկին Զոհրաբյանն ասաց, որ իրենց համագումարը դեռեւս մարտի 1-2-ի դեպքերից հետո էր արձանագրել, որ փոխադարձ անհանդուրժողականությունն ու թշնամանքը չեն կարող նպաստել երկրում բարեփոխումների առաջ մղմանը, եւ միայն քաղաքացիական համերաշխությունն ու հանդուրժողականությունը, միմյանց տեսակետը եւ ձայնը լսելու մշակույթը կարող են նպաստել երկրում սկիզբ առած ժողովրդավարական բարեփոխումների իրականացմանը: Ուստի, խմբակցության ներկայացուցչի գնահատմամբ, ԲՀԿ-ն մշտապես կողմ է եղել նույնիսկ ամենաարմատական ընդդիմախոսների միջեւ երկրի քաղաքական օրակարգում առկա բոլոր խնդիրները քննարկելու եւ միասնական լուծումներ գտնելու մշակույթին: Ըստ ԲՀԿ քաղաքական խորհրդի անդամի` ԲՀԿ-ի գնահատմամբ Հայաստանի թե ներքին, թե արտաքին քաղաքական օրակարգում չկան եւ չեն կարող լինել այնպիսի խնդիրներ, որոնք հնարավոր չլինի քննարկել անգամ ամենաարմատական ընդդիմախոսների հետ:
Պարոն Օուենի խնդրանքով Նաիրա Զոհրաբյանը ներկայացրեց ԲՀԿ-ի տեսակետը Հայաստանի տնտեսական քաղաքականության, ինչպես նաեւ եվրաինտեգրման խնդիրների շուրջ:
- 13:05FOTON աշխարհահռչակ մակնիշի մեքենաների վաճառքը` Հայաստանում
- 20:03Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսես Խորենացու անվան համալսարանի ռեկտոր
- 12:51Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը
- 10:01«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է անցկացվել
- 14:10Ուժեղ մագնիսական փոթորիկ մայիսի 31-ին. վտանգավոր երկրափոթորիկ կհարվածի երկրին
- 13:52Ես չեմ վիրավորում. եթե թքելը քաղաքական գնահատական է, իմ ասածներն էլ են քաղաքական գնահատական. Բագրատ Սրբազան
- 12:54Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճանապարհի վրա ենք. Բագրատ սրբազան
- 12:10Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան
- 11:10Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկանների ն գործողությունները. Սյունյաց թեմ
- 15:42Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դասի նկատմամբ.Առաքել արքեպիսկոպոս Քարամյան
23.05.2025 | 13:05
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.