«Ստիպված եմ հիշեցնել, որ 1998-2007 թթ. Հայաստանի Հանրապետությունում ոչ մի քաղբանտարկյալ չի եղել»,- հայտարարել է Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը։
«ՉԻ»-ն հակադարձում է. «Հին աշխարհի իմաստուններն ասում էին. «Իմ լեզուն իմ թշնամին է», և փաստորեն ճիշտ էին ասում։ Բանն այն է, որ Վիկտոր Սողոմոնյանի վերոհիշյալ հայտարարությունն ուղղակիորեն նշանակում է, որ 2007-ից հետո Հայաստանում եղե´լ են քաղբանտարկյալներ (հակառակ դեպքում ինչո՞ւ պիտի ասեր, որ մինչև 2007-ը չեն եղել)։ Բայց մյուս կողմից էլ բոլոր այն քաղբանտարկյալները, ովքեր Սերժ Սարգսյանի օրոք բանտերում էին, կալանավորվել են կամ մինչև 2008 թ. մարտի 1-ը, կամ դրան հաջորդած մի քանի օրերին, այսինքն՝ Ռոբերտ Քոչարյանի իշխանության օրոք։ Պարզ ասած՝ քաղբանտարկյալների առկայության թիվ մեկ պատասխանատուն հենց Ռոբերտ Քոչարյանն է։ Եվ այնուամենայնիվ՝ ակնհայտ առաջընթաց է, որ Քոչարյանի գրասենյակը վերջին երեք տարիներին Հայաստանի բանտերում գտնվող ընդդիմադիրներին ճանաչում է որպես քաղբանտարկյալ։ Պարզապես հետաքրքիր է՝ ինչո՞ւ ավելի վաղ չէր անում դա։ Ըստ երևույթին, ապագայի որոշ կանխատեսումներ ստիպում են նրան ավելի գորովանքով խոսել քաղբանտարկյալի կարգավիճակի մասին»։
«Մինչև բարեհաճում են գալ` բանը բանից անցած է լինում»
Երեկ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում 53 տարեկան հասակում մահացել է բանտարկյալ Գագիկ Սաֆարյանը, տեղեկացնում է «Չորրորդ ինքնիշխանություն» օրաթերթը և ներկայացնում «Նուբարաշեն» ՔԿՀ-ի աշխատակիցներից մեկի պատմածը դեպքի մասին: Աշխատակցի անունը օրաթերթը չի հրապարակել:
«Այստեղ շտապօգնությունը գրեթե չի արձագանքում կանչերին: Բժիշկ կանչելն իսկական պատմություն է դառնում: Մինչև բարեհաճում են գալ` բանը բանից անցած է լինում: Անգամ գալու դեպքում միայն մի բան են անում` ցավազրկում են. էն էլ երկար պետք է համոզես, որ մարդն իսկապես վատ է զգում: Մահացողն իրեն երեկվանից վատ էր զգում, մինչև հասկացան, որ մարդն իսկապես վատ է, մինչև եկան-տարան, մահացավ»:
- 11:11Իշխանությունը մանթրաժի մեջ է․ «Հրապարակ»
- 11:10Ինչ են առաջարկում քաղաքական ուժերը Բագրատ Սրբազանին․ «Հրապարակ»
- 14:10Փաշինյանը պատրաստվում է նոր զիջումների` հօգուտ Ադրբեջանի․ «Հրապարակ»
- 11:10Փաշինյանը ամոթանք է տվել, թե՝ չեք ուզում ձեր մի կտոր հողը զիջել հանուն Հայաստանի անկախության
- 11:06Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումները». «Փաստ»
- 12:28Փաշինյանի «լռությունը» վախեցնում է «ուսապարկերին»․ «Հրապարակ»
- 11:00ԱՄՆ դեսպանը` ՀՀ-ի վրա հնարավոր հարձակմանը ԱՄՆ-ի արձագանքի մասին. «Ժողովուրդ»
- 11:30Կխստացվի 25-օրյա վարժական հավաքներից խուսափածների պատիժը.ի՞նչ են քննարկել Պապիկյանն ու պատգամավորները. «Ժողովուրդ»
- 11:10Փաշինյանը բացել է գործարան, որի բացումն արել էր նախկին վարչապետը. ստերի շարքից․ Փաշինյանը բացել է գործարան, որի բացումն արել էր նախկին վարչապետը. ստերի շարքից․ մաս 178
- 11:10«Գլխավոր վտանգը Հայաստանի ներկայիս իշխանությունն է».«Փաստ»
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.