Հունիսի 10-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը միջեկեղեցական և հովվապետական վեցօրյա այցով կմեկնի Վրաստան` Վրաց Ուղղափառ եկեղեցու Իլիա Բ Կաթողիկոս-Պատրիարքի և Վիրահայոց թեմի թեմական խորհրդի հրավերով:
Այցի շրջանակներում Ամենայն Հայոց Հայրապետը հանդիպումներ կունենա Վրաց Ուղղափառ եկեղեցու Իլիա Բ Կաթողիկոս-Պատրիարքի, Վրաստանի Հանրապետության նախագահ Միխայիլ Սաակաշվիլիի, ինչպես նաև Վրաստանում հավատարմագրված դիվանագետների, կրոնական համայնքների առաջնորդների, վրաց և հայ մտավորականության հետ:
Հունիսի 12-ին Նորին Սրբության ձեռամբ կվերաօծվի Հավլաբարի Ս. Էջմիածին եկեղեցին: Հունիսի 13-15-ը Վեհափառ Հայրապետը, ուղեկցությամբ Վրաց Պատրիարքի, Թբիլիսիից կմեկնի Ջավախք, ուր կայցելի Ախալցիխե, Ախալքալաք, Գանձա, Ասպինձայի, Նինոծմինդայի և Ծալկայի շրջկենտրոններ` հայրապետական իր օրհնությունը բաշխելու տեղաբնակ հայորդիներին:
Ամենայն Հայոց Կաթողիկոսին այցի ընթացքում ուղեկցելու են Հայաստանի Աստվածաշնչային ընկերության գլխավոր քարտուղար Տ. Եզնիկ արքեպիսկոպոս Պետրոսյանը, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանապետ Տ. Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը, միջեկեղեցական հարաբերությունների պատասխանատու Տ. Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանը, ՙԷջմիածին՚ ամսագրի փոխխմբագիր Տ. Շահե աբեղա Անանյանը` որպես գավազանակիր, տեղեկատվական համակարգի տնօրեն Տ. Վահրամ քահանա Մելիքյանը, կաթողիկոսական գրասենյակի քարտուղար Տ. Ադամ քահանա Մակարյանը, դոկտոր Նիկոլայ Հովհաննիսյանը և դոկտոր Դավիթ Մուրադյանը:
- 15:10Բազմահազարանոց հանրահավաք Լոս Անջելեսում` հաջակցություն ՀՀ-ում սկսված «Դիմադրության» շարժման
- 14:10Առաջին անգամ համաձայն եմ Բայրամովի հետ, ով թերթելով հայկական կողմի ներկայացված առաջին «առաջարկը»՝ ասաց՝ «իսկ որտե՞ղ է առաջարկը»
- 13:10Մոսկվա՞, թե՞ Բրյուսել
- 12:106-կետանոց Նիկոլ Փաշինյանը․ նա Արցախը տեսնում է Ադրբեջանի կազմում. Անդրանիկ Թեւանյ
- 11:10ԱԳՆ–ում 2 միլիոն դրամանոց գորգ են գնել
- 14:10Մակրոնն ինձ առաջարկել է զիջել Ուկրաինային ինքնիշխանությունը, որպեսզի Պուտինը կարողանա փրկել իր դեմքը. Զելենսկի
- 13:10ԱԳՆ-ն ինձ ու Արման Եղոյանին թույլ չի տվել մասնակցել ԵԽ֊ում կազմակերպած Հայաստանի թեմայով քննարկմանը. Վահե Հակոբյան
- 12:08Արդեն չորրորդ օրն է կառավարության կողմից մահացու լռություն է
- 11:10Ամեն անգամ այդ չպատկերացնելը մի մեծ փորձանք է մեր գլխին. Բաբկեն Պիպոյանը՝ Նիկոլ Փաշինյանի հայտարարության մասին
- 14:10Փաշինյանը հայտնվել է Գորբաչովի վիճակում. ի՞նչ է մեզ սպասում
16.05.2022 | 15:10
16.05.2022 | 14:10
16.05.2022 | 13:10
16.05.2022 | 12:10
16.05.2022 | 11:10
14.05.2022 | 14:10
14.05.2022 | 13:10
14.05.2022 | 12:08
14.05.2022 | 11:10
13.05.2022 | 14:10
13.05.2022 | 12:10
13.05.2022 | 11:10
12.05.2022 | 15:10
12.05.2022 | 14:10
12.05.2022 | 13:10
12.05.2022 | 12:10
12.05.2022 | 11:10
11.05.2022 | 15:10
11.05.2022 | 13:10
11.05.2022 | 12:10
11.05.2022 | 11:10
10.05.2022 | 15:10
10.05.2022 | 14:10
10.05.2022 | 13:10
10.05.2022 | 12:10
10.05.2022 | 11:10
09.05.2022 | 15:10
09.05.2022 | 14:10
09.05.2022 | 13:10
09.05.2022 | 12:10
09.05.2022 | 11:19
07.05.2022 | 14:10
07.05.2022 | 13:10
07.05.2022 | 12:10
06.05.2022 | 15:10
06.05.2022 | 14:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.