ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի կարգադրությամբ, բարեգործական եւ հայանպաստ երկարամյա ակտիվ գործունեության համար ազգային բարերար Ալբեր Բոյաջյանը պարգեւատրվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի Պատվո մեդալով:
Հունիսի 7-ին ՀՀ Ազգային ժողովում տեղի ունեցավ պարգեւատրման հանդիսավոր արարողությունը: Բարերարին հանձնելով ԱԺ բարձրագույն պարգեւը` խորհրդարանի նախագահ Հովիկ Աբրահամյանն ասաց.
«Հարգելի պարոն Բոյաջյան,
Ողջունում եմ Ձեզ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում: Շատ ուրախ ենք հյուրընկալել մի մարդու, ով իր անուրանալի ներդրումն ունի հայոց անկախ պետականության, Հայրենիք-Սփյուռք կապերի ամրապնդման, Հայաստանի ու Արցախի սոցիալ-տնտեսական զարգացման գործում:
Դուք կազմակերպիչն ու մասնակիցն եք բազմաթիվ հայանպաստ ձեռնարկների եւ մշտապես թիկունք եք կանգնել համազգային գաղափարների իրականացմանը թե Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի հանրապետություններում, եւ թե Ամերիկայի Միացյալ Նահանգներում:
Մենք բարձր ենք գնահատում Ձեր ակտիվ մասնակցությունը «Հայաստան» համահայկական հիմնադրամի ազգանպաստ ու հայապահպան գործունեությանը»:
Նշելով, որ այս տարի լրանում է Հայաստանի երրորդ հանրապետության 20-ամյակը` ԱԺ նախագահն ասաց, որ անկախության հռչակումով առավել եւս պարտադրված ենք միասնականության, որովհետեւ պետության անկախության հարատեւման հիմնական երաշխիքը ժողովրդի միասնությունն է: Կարեւոր չէ, թե որտեղ են գտնվում այդ ժողովրդի հատվածները` Հայաստանո՞ւմ, ԱՄՆ-ո՞ւմ, Ֆրանսիայո՞ւմ, թե՞ Սիրիայում, որովհետեւ կա նրանց միավորող եւ միեւնույն ժամանակ քաջալերող անկախ հայրենիքը: «Դուք մեր ժողովրդի այն զավակներից եք, ով մշտապես գիտակցում է հայրենիքի շահը, երբեք չի մոռանում իր արմատները, միաժամանակ մնալով այն երկրի օրինապաշտ ու լիարժեք քաղաքացի, որտեղ ապրում եւ գործում է` դրանով իսկ կամրջելով միջպետական կապերը: Այսօր հայ-ամերիկյան հարաբերությունների առկա բարձր մակարդակի ապահովման մեջ նշանակալի է նաեւ Ձեր անձնական դերակատարությունը», — դիմելով բարերարին` ասաց Հովիկ Աբրահամյանը:«Հարգելի պարոն Բոյաջյան, Ձեր ծառայությունները մատուցելով հայրենիքին, Դուք բնավ չեք ակնկալել որեւէ փոխհատուցում` գիտակցելով, որ անկախ գտնվելու վայրից, հայրենիքին սատար կանգնելն ու նրա հզորացմանը նպաստելը յուրաքանչյուր հայի սրտի թելադրանքն է»:
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի եւ անձամբ իր անունից շնորհակալություն հայտնելով Ալբեր Բոյաջյանին` հայանպաստ ու ազգանվեր գործունեության համար եւ շնորհավորելով ՀՀ Ազգային ժողովի Պատվո մեդալի արժանանալու համար` ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հույս հայտնեց, որ ՀՀ ԱԺ բարձրագույն պարգեւն իր ուրույն տեղը կզբաղեցնի Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների իշխանություններից բարերարի ստացած բարձր պարգեւների շարքում:
Շնորհակալություն հայտնելով բարձր պատվի եւ պարգեւի համար` Ալբեր Բոյաջյանը պատրաստակամություն հայտնեց այսուհետ եւս շարունակել մասնակցություն ունենալ հայրենիքի եւ հայ ժողովրդի հզորացմանն ուղղված ծրագրերին:
- 12:10Առողջապահության նախարարությունը ղեկավարելու է Թորոսյանը, պատասխանատվությունը կրելու է Ավանեսյանը․ համաճարակաբան
- 11:10«Նոր պատերազմ՝ նոր տարածքներ». Լավրովը կոչ է արել խուսափել ԼՂ վերաբերյալ հուզական հայտարարություններից
- 15:10Առաջիկա այդ զորավարժությունը ուժի ցուցադրում է Հայաստանին
- 14:10Աշխարհում հաճախակի են դարձել քրիստոնյաների վրա հարձակումները. Portes ouvertes
- 13:10Մինասյանը համոզված է, որ արդար բան է արել` հրապարակելով Միրզոյանի վերաբերյալ փաստաթուղթը
- 12:10Եթե արցախյան խնդիրը կարգավորվել է, ապա ինչու՞ է Ադրբեջանի նախագահն ամեն օր հոխորտում հայ ժողովրդին և վիրավորում Հայաստանի իշխանություններին
- 11:10Ադրբեջանի նախագահը հայ ժողովրդի մասին խոսում է ցեղասպանության բացահայտ սպառնալիքներով. ՀՀ ՄԻՊ
- 15:10ՀՔԾ-ն կաշկանդված է. Աննա Հակոբյանին և Նիկոլ Փաշինյանին հարցաքննելու համար սպասում են իշխանափոխությա՞ն
- 14:10Դավիթ Տոնոյանը ստիպված կլինի պատասխանել բազմաթիվ հարցերի. Օգտատերը պնդում է՝ ՀՀ ԶՈւ համազգեստը կարվել է Թուրքիայում
- 13:10Ամանորյա պարգեւատրումներ են ստացել նաեւ գլխավոր դատախազն ու տեղակալները. Ընդհանուր պարգեւատրումների չափը կազմում է ավելի քան 1,7 մլն ԱՄՆ դոլար
19.01.2021 | 12:10
19.01.2021 | 11:10
18.01.2021 | 15:10
18.01.2021 | 13:10
18.01.2021 | 12:10
18.01.2021 | 11:10
16.01.2021 | 15:10
16.01.2021 | 14:10
16.01.2021 | 13:10
16.01.2021 | 12:10
16.01.2021 | 11:10
15.01.2021 | 15:10
15.01.2021 | 14:10
15.01.2021 | 13:10
15.01.2021 | 12:10
15.01.2021 | 11:10
14.01.2021 | 15:10
14.01.2021 | 14:10
14.01.2021 | 13:10
14.01.2021 | 12:10
14.01.2021 | 11:10
13.01.2021 | 15:10
13.01.2021 | 13:10
13.01.2021 | 12:10
13.01.2021 | 11:10
12.01.2021 | 15:10
12.01.2021 | 14:10
12.01.2021 | 13:10
12.01.2021 | 11:10
11.01.2021 | 15:10
11.01.2021 | 14:10
11.01.2021 | 13:10
11.01.2021 | 12:10
11.01.2021 | 11:10
09.01.2021 | 15:10
09.01.2021 | 14:10
09.01.2021 | 13:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.