Իշխանություն-ՀԱԿ երկխոսությունը չսկսած` արդեն իսկ լուրջ խոչընդոտներ են առաջացել դրա կայացման հարցում:
Իշխանությունն ու ՀԱԿ-ը տրամագծորեն տարբեր պատկերացումներ ունեն երկխոսության թե ձևաչափի և թե բովանդակության հարցերում:
Այսօր հյուրընկալվելով մեր կայքի շրջանակներում գործող «Ընտրություն» ակումբում` երկխոսության նպատակով ՀԱԿ ստեղծած պատվիրակության անդամ, ՀԺԿ վարչության քարտուղար Ֆելիքս Խաչատրյանը հստակ նշեց, որ իշխանության հետ երկխոսելու են բացառապես մի հարցով` արտահերթ ընտրությունների անցկացում: Ասուլիսին գրեթե զուգահեռ տարածվեց ՀՀԿ խոսնակ Էդվարդ Շարմազանովի հայտարարությունը, որն, ըստ էության, փաստում էր, որ իշխանությունը մերժում է ՀԱԿ վերջնագիրը: «Կողմերը պետք է կարողանան անընդհատ և ամեն քայլում կառուցողական լինել, իրենց քայլերով գործընթացը փակուղի չտանել: Արտահերթ ընտրությունների առաջարկը որքան անհիմն է, այնքան էլ վնասակար` սկսված դրական զարգացումներն արգելակելու տեսանկյունից: Ընդդիմադիր դաշտի մոնոպոլիստի դիրքերից ոչ մի տեղ չտանող առաջարկություններով հանդես գալով` չեմ կարծում, թե ՀԱԿ-ը կկարողանա դրական ներդրում ունենալ մեր ժողովրդին հուզող խնդիրների լուծման գործում: Իշխանությունն իսկապես կառուցողական է տրամադրված և նույնն իրավունք ունի նաև ակնկալել ՀԱԿ-ից: Տնտեսական, սոցիալական, քաղաքական, աշխարհաքաղաքական կամ ցանկացած այլ ոլորտի` Հայ ազգային կոնգրեսի բոլոր առաջարկները, քանի հոգանոց խմբերով էլ ներկայացվեն, Հայաստանի համապատասխան պետական կառույցները, գերատեսչությունները պատրաստ են շահագրգիռ քննարկման և համատեղ լուծումների: Ավելին ասեմ, Հայ ազգային կոնգրեսի` որպես արտախորհրդարանական ընդդիմության բոլոր այն առաջարկները, որոնք, իրատեսական լինելով, կօգնեն մեր ժողովրդի հոգսերն օր առաջ թեթևացնելու գործին և կպահանջեն օրենսդրական լուծումներ, Հանրապետական կուսակցությունը պատրաստ է նրանց անունից դրանք հնչեցնելու ու պաշտպանելու Ազգային ժողովում»,- ասված է հանրապետականների պաշտոնական տեքստում:
Այնպիսի տպավորություն է, որ կողմերը լավ չեն ընկալում երկխոսության ինստիտուտը: Երկխոսության օրակարգում կարող է քննարկվել ցանկացած հարց, այդ թվում` արտահերթ ընտրությունների նպատակահարմարությունը: Մյուս կողմից, արտահերթ ընտրությունների պահանջը չի կարող իմպերատիվ համարվել երկխոսության օրակարգում:
Հանրապետականները դեմ են նաև երկխոսության ֆորմալիզացմանը:
«Յուրաքանչյուր մարդ փոքր ժամանակ տուն-տունիկ է խաղում, հետո է ընտանիք կազմում. իրենք հիմա էդ վիճակում են, իսկ մենք տուն-տունիկ խաղալու ժամանակ չունենք: Պաշտոնապես ասում եմ` ՀՀԿ-ի քաղաքական օրակարգում չկա պատվիրակություններ կազմելու խնդիր, և նաև՝ պատրաստ է հավաքել և խոսել, ուզում են` տնով տեղով գան: Օրը ժամը որոշենք, նստենք, խոսենք»,- ասում է ՀՀԿ խմբակցության նախագահ Գալուստ Սահակյանը:
Այստեղ էլ նահանջի հնարավորություն ՀԱԿ-ը չունի, որվհետև արդեն ձևավորել է պաշտոնական պատվիրակություն` իրեն զրկելով մանևրելու հնարավորությունից: Բացի այդ, երկխոսության հստակ ձևաչափի բացակայությունը` թե բովանդակության և թե ժամանակի առումով, անորոշ է դարձնում գործընթացը:
Առայժմ ստիպված ենք փաստել, որ մեր քաղաքական համակարգը, որն անտագոնիզմի ծնունդ է`սովոր չէ ապրել երկխոսության և կոմպրոմիսների կանոններով:
- 13:10Հակառակորդի դիպուկահարները կրակել են Ակնայի զորամասերից մեկի հացի ավտոմեքենայի ուղղությամբ. Արցախի ՊՆ
- 15:37նոր բեռ կդառնա 23 տոկոսանոց հարկը.«Խոպանից» եկած գումարների հարկման մեխանիզմը
- 19:09Սերժ Սարգսյանը խոսել է իր առաջադրման մասին
- 22:08Իշխանության ծաղրը՝ ընդդիմությանը (տեսանյութ)
- 20:14Նիկոլը գնաց վա-բանկ. վերջնագիր «Ելք»-ին
- 17:30Հայաստանն ու հարևան երկրները` սեյսմիկ ակտիվության գոտում. երբ և որտեղից սպասել հաջորդ ցնցումը
- 12:59Հայաստանի երազանքը չէ միանալ Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծին, իսկ Եթե Ադրբեջանը ցանկանում է՝ Հայաստանը միանա Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծին, ապա…
- 18:30Սպասվում է անձրև և ամպրոպ
- 18:30Անձրևներ՝ Հայաստանում
- 14:50Փրփուրներից են կախվում՝ մի կողմից աշխատատեղեր են բացում, մյուս կողմից՝ փակում
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.