Մայրաքաղաքի բակերի բարեկարգման այս տարվա ծրագրով 48 բակեր արդեն բարեկարգվել և ժամանակակից խաղահրապարակներով են կահավորվել: Հերթական աշխատանքային խորհրդակցության ժամանակ զեկուցվել է, որ
ծրագիրը շարունակական է և «Փյունիկ» բարեգործական հիմնադրամի հետ համատեղ ընթացիկ տարում ևս 50 բակային տարծք էլ կկահավորվի նոր մարզագույքով:
Բարեկարգման ծրագրերի շրջանակում, քաղաքապետի կողմից հետևողականության պահանջ է դրվել ասֆալտապատման աշխատանքները սահմանված ժամկետներում կատարելու մասով: Կարեն Կարապետյանը հանձնարարել է առավել ակտիվ աշխատել հատկապես ամռան ամիսներին, երբ երթևեկությունը համեմատաբար ավելի պասիվ է:
Զեկուցվել է, որ քաղաքային պանթեոնում արդեն ավարտվել են բարեկարգման աշխատանքները, իսկ Կոմիտասի անվան զբոսայգու պանթեոնում շարունակվում է սալահատակների, ճեմուղիների վերանորոգման և պատվանդանների ու արձանների բարեկարգման գործընթացը:
Սոցիալական բնակարանաշինության ծրագրի շրջանակում զեկուցվել է, որ, ի կատարումն Երևանի քաղաքապետի հանձնարարականի, որոշ վարչական շրջաններ առաջարկություններ են ներկայացրել մի շարք արտադրական տարածքների վերաբերյալ, որոնք կարող են վերակառուցվել որպես բնակելի շենքեր:
Մայրաքաղաքի վթարային շենքերում բնակվող ընտանիքներին նոր բնակարաններով ապահովելու նպատակով Կարեն Կարապետյանը հանձնարարել է ուսումնասիրել դաշտը, հաշվառել վթարային շենքերը և խնդրի լուծումը ներառել քաղաքապետարանի սոցիալական բնակարանաշինության ծրագրում:
Մայրաքաղաքի հասարակական տրանսպորտի աշխատանքների կազմակերպման իրավիճակն ուսումնասիրելու նպատակով յուրաքանչյուր շաբաթ իրականացվող մոնիտորինգի համաձայն` զգալիորեն կրճատվել է հասարակական տրանսպորտում ծխող վարորդների թիվը: Քաղաքապետը հանձնարարել է շարունակել մոնիտորինգի աշխատանքները:
Ի կատարումն Երևանի քաղաքապետի հանձնարարականի` զեկուցվել է, որ հանրային սննդի 30 օբյեկտներ ծխողների և չծխողների համար արդեն առանձնացրել են հատուկ գոտիներ:
Վարչական շրջանների ղեկավարներին հանձնարարվել է, մշտական ստուգայցեր կատարել սննդի օբյեկտներում և տնտեսվարողներին հորդորել, որպեսզի պահպանեն սահմանված անհրաժեշտ նորմը:
Քաղաքապետարանի ենթակայության առողջապահական ընկերությունների և համաբուժարանների վերանորոգումն ու բժշկական սարքավորումների արդիականացումը ներդումային ծրագրերով իրականացնելու համատեքստում զեկուցվել է, որ «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունն արդեն արձագանքել է քաղաքապետարանի առաջարկին, և քաղաքապետարանի ենթակայության «Սուրբ Գրիգոր Նարեկացի» ԲԿ-ի «Նոր Արեշ»պոլիկլինիկայում շուտով կմեկնարկի մասնաշենքի վերանորոգման և տեխնիկական վերազինման ներդրումային ծրագիրը:
Անդրադառնալով կանաչ տարածքների ու սիզամարգերի խնամքին` Կարեն Կարապետյանը հանձնարարել է լուրջ ուշադրություն դարձնել ոռոգման աշխատանքներին:
Քաղաքապետը շեշտադրել է գույքահարկի և հողի հարկի գծով հարկային պարտավորությունների մարումն ավելի արդյունավետ կազմակերպելու հարցը: Գույքահարկի և հողի հարկի բազային տվյալները ճշտելու և գնահատական տալու նպատակով Կարեն Կարապետյանը հանձնարարել է կազմակերպել քննարկում:
- 15:10Կենսաթոշակներն ու նվազագույն աշխատավարձը 2023թ–ի հունվարից կբարձրանան. Փաշինյան
- 14:10Նիկոլ Փաշինյանի միակ հենարանը մնացել է հանրության վախը նոր հնարավոր պատերազմի նկատմամբ
- 13:10Այս ամենը Փաշինյանը փորձում է օգտագործել սեփական հանրությանը ահաբեկելու նպատակով
- 12:10Անհետ կորածներից շատերը գտնվում են փաստացի գերության մեջ․ որոշ դեպքերում զոհված անձանց մարմինները կամ մասունքները թաքցվում են,
- 11:10Հայաստանի եւ ԱՄՆ-ի միջեւ ստորագրվել է դրամաշնորհային համաձայնագիր. Հայաստանին կտրամադրվի 120 մլն դոլար
- 15:10Մեկ դար անց սնանկացած Թուրքիան հսկայական գումարներ է վատնում Հայոց ցեղասպանությունը ժխտելու համար
- 14:10Արցախի հանրապետությունը եռակողմ հայտարարության կողմ չէ. Արցախի նախագահի խոսնակն արձագանքում է
- 13:10Եթե Լաչինի միջանցքը կտրվում է, Ադրբեջանը կարող է փակել Արցախ գնացող գազատարն ու ասել՝ ես ավելի էժան գազ կտամ
- 12:10ՔՊ-ն Իշխան Սաղաթելյանին և Վահե Հակոբյանին պաշտոններից զրկելու գործընթաց է սկսել
- 11:10Փաստացի ԳՇ-ն պնդում է՝ ՀՀ-ն չի կարող ժամկետայիններին հանել առաջնագծից, բայց դա քիչ հետաքրքիր է իշխանությանը․ Աբրահամյան
30.06.2022 | 14:10
30.06.2022 | 12:10
30.06.2022 | 11:10
29.06.2022 | 15:10
29.06.2022 | 14:10
29.06.2022 | 13:10
29.06.2022 | 11:10
28.06.2022 | 14:10
28.06.2022 | 13:10
28.06.2022 | 12:10
28.06.2022 | 11:10
27.06.2022 | 15:10
27.06.2022 | 13:10
27.06.2022 | 11:10
25.06.2022 | 14:10
25.06.2022 | 13:10
25.06.2022 | 12:10
25.06.2022 | 11:10
24.06.2022 | 15:10
24.06.2022 | 14:10
24.06.2022 | 13:10
24.06.2022 | 12:10
24.06.2022 | 11:10
23.06.2022 | 15:10
23.06.2022 | 14:10
23.06.2022 | 13:10
23.06.2022 | 12:10
23.06.2022 | 11:10
22.06.2022 | 15:10
22.06.2022 | 14:18
22.06.2022 | 14:06
22.06.2022 | 12:10
22.06.2022 | 11:10
21.06.2022 | 15:10
21.06.2022 | 14:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.