Օրերս ԱԺ ՀՅԴ խմբակցությունը հանդես էր եկել հետևյալ հայտարարությամբ, որում նշել էր, որ ՀՀ Ազգային անվտանգության պետական վարչության նախկին ղեկավար Դավիթ Շահնազարյանի կողմից ձերբակալվածներից մեկը՝ Արտավազդ Մանուկյանը, բանտից դուրս չի եկել հետևյալ պատճառով՝ «Դավիթ Շահնազարյանի ենթակաները սպանել են նրան բանտախցում»:
«Առաջին լրատվական»-ը այդ տարիների պաշտոնական մամուլի միջոցների և պատասխանատու պաշտոնյաներից փորձեց պարզաբանում ստանալ Դավիթ Շահնազարյանի` ՀՀ Ազգային անվտանգության պետական վարչության պետի պաշտոնը զբաղեցնելու տարիներին Արտավազդ Մանուկյանի հետ տեղի ունեցածի մասին։ Ըստ այդմ, «Առաջին լրատվական»-ին պարզ դարձավ, որ Արտավազդ Մանուկյանը կալանավորվել է «Դրոյի» գործի շրջանակներում, իսկ, ինչպես հայտնի է, «Դրոյի» գործով դաշնակցականները մեղադրվում էին ծանր հանցագործությունների, այդ թվում՝ սպանությունների և թմրաբիզնեսի մեջ:
Ա.Մանուկյանը մահացել է ազատազրկման վայրում ծանր հիվանդության պատճառով, և դաշնակցականներին էլ հայտնի է, որ մինչև ազատազրկումը նա տառապել է ծանր հիվանդությունից:
Եվս մի ուշագրավ հանգամանք. Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը 1995 թվականի մայիսին Հայաստանի խորհրդարանի ամբիոնից հանդես է եկել հայտարարությամբ, որով Կարմիր խաչից, Ֆրանսիայի և Միացյալ Նահանգների դեսպանություններից պահանջել է Արտավազդ Մանուկյանի մահվան հանգամանքների ուսումնասիրության հարցով անցկացնել միջազգային անկախ քննություն: Որ այս մասին դաշնակցականները շատ լավ հիշում են, բայց գերադասում են լռել՝ իրենց խնդիրն է, իսկ այն, որ երեկ դաշնակցականները գերադասել են թաքնված մնալ և «խմբակցության անունից» հանդես գալ, այլ ոչ թե կոնկրետ անուններով՝ ինքնին խոսուն փաստ է:
- 11:17Ծեծողը՝ փոխոստիկանապետ. Հունան Պողոսյանին կփոխարինի Աշոտ Կարապետյա՞նը
- 10:50Կարո՞ղ է արդյոք Վանո Սիրադեղյանը վերադառնալ Հայաստան
- 10:57Կոնսենսուս չկա. քաղաքական ուժերը միմյանց դե՞մ են պայքարում, թե՞ Սերժ Սարգսյանի
- 12:20ԱՄՆ շեշտակի հարվածը «ծռությանը»
- 11:24Վայրենի իշխանության գեղեցիկ ժպիտը. Արմեն Սարգսյանն անհետացել է
- 11:30Փակ հանդիպում է եղել. Փաշինյանը չի ընդունել «Հանուն Հայաստան պետության» ճակատի հրավերը
- 11:52Ո՞վ և ո՞ւմ «գանգն է փշրելու» Ազատության հրապարակում
- 11:57Սերժ Սարգսյանի իշխանափոխության մեխանիզմը. դա չի լինի 2022 թվականին
- 11:40«Լծակազուրկը». այլեւս նախագահն առանց վարչապետի առաջարկության ոչ մի թուղթ չի կարող ստորագրել
- 11:00«Ուղեղն՝ անջատած». «Մարտի 1»-ի գործով դատախազ Կորյուն Փիլոյանը չի հիշում, բայց շատ է նեղվում
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.