Այսօր «Մարիոթ-Արմենիա» հյուրանոցի Տիգրան Մեծ սրահում տեղի ունեցած «Հայէկոնոմբանկի» բաժնետերերի տարեկան ժողովում Բանկի խորհրդի նախագահ է վերընտրվել Սարիբեկ Սուքիասյանը: Այս մասին ասվում է Բանկի տարածած հաղորդագրությունում։ 2010թ. հաշվետու տարվա հիշարժան իրադարձություններից նշանակալի են համարվել հետևյալները.
• Բանկի և ՎԶԵԲ-ի միջև կնքվեց սինդիկացված վարկի թվով երկրորդ պայմանագիրը, որի համաձայն համաշխարհային ճանաչում ունեցող չորս ֆինանսական հաստատություններ` ՎԶԵԲ-ը, ավստրիական UniCredit Bank Austria AG, անգլիական FBN Bank (UK) Limited բանկերը և շվեյցարական Blue Orchared Finance ֆինանսական կազմակերպությունը Բանկին տրամադրեցին 10.0 մլն ԱՄՆ դոլարի սինդիկացված վարկ, որն ուղղվելու է փոքր և միջին բիզնեսի վարկավորմանը:
• Բանկի, ՄՖԿ-ի և FMO ֆինանսական կազմակերպության միջև կնքվեց վարկային պայմանագիր, որի համաձայն Բանկին տրամադրվեց 10.0 մլն ԱՄՆ դոլարի վարկ, որն ուղղվելու է փոքր և միջին բիզնեսի վարկավորմանը:
• Բանկը MoneyGram միջազգային դրամական փոխանցումների համակարգի կողմից 2010թ. արդյունքներով երկրորդ տարին անընդմեջ ճանաչվեց «ՀՀ-ում այդ համակարգով հաճախորդներին գերազանց սպասարկող բանկ»:
• Ավստրիական UniCredit Bank AG-ն բանկին շնորհեց «Որակի գերազանցության» մրցանակ` 2010թ. ԵՎՐՈ-ով փոխանցումների բարձր որակ ապահովելու համար:
• «ԵՂԵԳՆԱՁՈՐ» ՄԱՍՆԱՃՅՈՒՂԻ գործարկումը` ապահովելով հանրապետության բոլոր մարզերում բանկի ներկայացված լինելու ռազմավարական նպատակի իրականացումը:
• Միացումը Contact և Coinstar վճարահաշվարկային համակարգերին:
• 8-րդ տարին անընդմեջ բանկի բաժնետերերին վճարվեցին շահութաբաժիններ: Բանկի որդեգրած շահութաբաժինների վճարման քաղաքականության համաձայն` 2010թ. տարեկան արդյունքներով նույնպես նախատեսվում է շահութաբաժինների վճարում` տարեկան 9% եկամտաբերությամբ:
•
2010թ.-ին բանկի զարգացման առանցքային ցուցանիշները, 2009թ.-ի նկատմամբ, միջինով աճել են.
• Ընդամենը ակտիվներ` 4.4%-ով,
• Ժամկետային ավանդներ` 18.4%-ով,
• Ցպահանջ ավանդներ` 11.7%-ով,
• Պարտատոմսեր` 21.1%-ով,
• Բարձր իրացվելի ակտիվներ` 4.8%-ով,
• Մատուցված ծառայություններից զուտ եկամուտ` 1.6%-ով:
•
«Հաշվետու տարին առավել արդյունավետ էր պլաստիկ քարտերով ծառայությունների ընդլայնման առումով: Զբաղեցնելով ԱՐՔԱ պլաստիկ քարտերի շուկայի զգալի հատվածը` տարվա ընթացքում տրվել է 41,226 տեղական և միջազգային քարտ, հասցնելով դրանց ընդհանուր քանակը 114,153-ի: Ներկայումս բանկի քարտատերերի քանակը կազմում է մոտ 130,000:
Շուկայում բանկի ունեցած դիրքի կայունության, հաճախորդների համար վստահելի գործընկերոջ համբավի գերակայության և բանկի նկատմամբ հաճախորդների վստահության շարունակական աճի մասին է վկայում հաշվետու տարվա ընթացքում ինչպես ֆիզիկական անձանց ավանդների 23.1%-ով, այնպես էլ բանկի ակտիվ գործող հաճախորդների թվաքանակի 7.2%-ով աճը, որի արդյունքում բանկի հաճախորդների թիվը հասավ 82,813-ի:
2011 թ. բանկը գործարկեց 2 նոր մասնաճյուղեր Գավառ քաղաքում և Երևան քաղաքի Նուբարաշեն համայնքում և առաջիկայում նախատեսվում է ևս 2 նոր մասնաճյուղի գործարկում»,- նշվում է այդ հաշվետվությունում:
- 13:10Մոսկվա՞, թե՞ Բրյուսել
- 12:106-կետանոց Նիկոլ Փաշինյանը․ նա Արցախը տեսնում է Ադրբեջանի կազմում. Անդրանիկ Թեւանյ
- 11:10ԱԳՆ–ում 2 միլիոն դրամանոց գորգ են գնել
- 14:10Մակրոնն ինձ առաջարկել է զիջել Ուկրաինային ինքնիշխանությունը, որպեսզի Պուտինը կարողանա փրկել իր դեմքը. Զելենսկի
- 13:10ԱԳՆ-ն ինձ ու Արման Եղոյանին թույլ չի տվել մասնակցել ԵԽ֊ում կազմակերպած Հայաստանի թեմայով քննարկմանը. Վահե Հակոբյան
- 12:08Արդեն չորրորդ օրն է կառավարության կողմից մահացու լռություն է
- 11:10Ամեն անգամ այդ չպատկերացնելը մի մեծ փորձանք է մեր գլխին. Բաբկեն Պիպոյանը՝ Նիկոլ Փաշինյանի հայտարարության մասին
- 14:10Փաշինյանը հայտնվել է Գորբաչովի վիճակում. ի՞նչ է մեզ սպասում
- 13:10Լայնամաշտաբ պատերզամ հնարավոր է միայն Ուկրաինայում Ռուսաստանի պարտության դեպքում
- 12:105400 հեկտարի կորուստ՝ Սոթք-Խոզնավար հատվածում․ ինչ են ասում արբանյակային լուսանկարները
16.05.2022 | 13:10
16.05.2022 | 12:10
16.05.2022 | 11:10
14.05.2022 | 14:10
14.05.2022 | 13:10
14.05.2022 | 12:08
14.05.2022 | 11:10
13.05.2022 | 14:10
13.05.2022 | 12:10
13.05.2022 | 11:10
12.05.2022 | 15:10
12.05.2022 | 14:10
12.05.2022 | 13:10
12.05.2022 | 12:10
12.05.2022 | 11:10
11.05.2022 | 15:10
11.05.2022 | 13:10
11.05.2022 | 12:10
11.05.2022 | 11:10
10.05.2022 | 15:10
10.05.2022 | 14:10
10.05.2022 | 13:10
10.05.2022 | 12:10
10.05.2022 | 11:10
09.05.2022 | 15:10
09.05.2022 | 14:10
09.05.2022 | 13:10
09.05.2022 | 12:10
09.05.2022 | 11:19
07.05.2022 | 14:10
07.05.2022 | 13:10
07.05.2022 | 12:10
06.05.2022 | 15:10
06.05.2022 | 14:10
06.05.2022 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.