Այսօր նախկին քաղբանտարկյալ Նիկոլ Փաշինյանի առաջին մամուլի ասուլիսն էր բանտից դուրս գալուց հետո: «Հայկական ժամանակ» օրաթերթի խմբագիրը խոսեց մի քանի խնդիրների շուրջ: Օրինակ, ըստ նրա, անգամ մեծ ցանկության դեպքում Ռոբերտ Քոչարյանը չի կարող հեռանալ քաղաքականությունից, դա այնքան էլ հեշտ բան չէ, քանի որ հանրությունը նման բան թույլ չի տա նրան։ «Մեծ երջանկություն է, երբ մեկը կարող է վեր կենալ ու հեռանալ քաղաքականությունից։ Բայց Քոչարյանը չի կարող օգտվել այդ երջանկությունից, որովհետև հեռանալու թույլտվություն ստանալուց կամ չստանալուց առաջ նա հանրության շատ հարցերի պետք է պատասխանի»,- իր պնդումն այսպես հիմնավորեց Փաշինյանը:
Հանրությանը հուզող թիվ 1 թեմայի`երկխոսության կապակցությամբ Նիկոլ Փաշինյանը այսպես պարզաբանեց ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի այն հայտարարությունը, թե երկխոսության ժամանակ հաշվի կառնվեն նաև իշխանության առաջարկները. «Գուցե իշխանության մտքի տիտանների մոտ նոր գաղափար առաջանա, որը մենք մինչ այժմ հաշվի չենք առել… Բայց կարծում եմ, որ այս 3 տարիների ընթացքում իշխանություններն ապացուցեցին, որ ի վիճակի չեն երկիրը դուրս բերել համակարգային ճգնաժամից։ Իշխանությունը բոլոր ասպարեզներում գլխովին տապալվել է դեռ 2008-ից, այնպես որ՝ ճգնաժամը հաղթահարելու ոչ տեսական, ոչ գործնական ռեսուրս չունի»:
«Իշխանությունների հետ ընդդիմությունը պատրաստ է բանակցել միայն արտահերթ ընտրությունների թեմայի շուրջ»,- հանրահավաքի ժամանակ իր ասածը կրկնեց Նիկոլը։ Բանակցելու պատրաստվող պատվիրակության կազմի թեմային էլ անդրադարձավ, հայտարարեց, որ Հայ ազգային կոնգրեսն այս հարցը դեռևս չի քննարկել, և պարզ չէ՝ ովքեր կմտնեն պատվիրակության կազմի մեջ։ «Միայն կարող եմ ասել, որ ես ինձ այդ պատվիրակության կազմում չեմ պատկերացնում»,- հավելեց նա:
Հարցին, թե հնարավո՞ր է, որ իշխանությունների հետ բանակցությունների ժամանակ ՀԱԿ-ն ընդունի հնարավոր առաջարկը և համաձայնի միայն արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացմանը, Փաշինյանը պատասխանեց. «Չեղած բաների մասին չեմ կարող խոսել։ Բայց ակնհայտ է, որ մենք արտահերթ նախագահական և խորհրդարանական ընտրությունները դիտարկում ենք մեկ ամբողջության մեջ»: Ըստ նրա՝ Հայաստանի երկրորդ և գործող նախագահներ Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի միջև տարբերություն չկա։ «Տարբերությունը 2006-ի և 2011-ի Հայաստանի քաղաքացու միջև է»,- ասաց նա:
Հիշվեց նաև «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Ռուբեն Հակոբյանը՝ իր այն հայտարարությամբ, թե Տեր-Պետրոսյանը ՕԵԿ նախագահ, ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանին «դավաճան», «ԱԽՔ» անվանելու համար նրանից պետք է ներողություն խնդրի: «Եթե Ռուբեն Հակոբյանը տանջվում է «Օրինաց երկիր» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանի համար, թող ինքն էլ ներողություն խնդրի նրանից։ Լևոն Տեր-Պետրոսյանը որևէ մեկից, մանավանդ Բաղդասարյանից, ներողություն խնդրելու կարիք չունի։ Կարծում եմ, որ ոչ Ռուբեն Հակոբյանին, ոչ Արթուր Բաղդասարյանին քաղաքական տխուր ապագայից չեն փրկի անգամ ներողությունները։ Արթուր Բաղդասարյանի ճանապարհով կարող է գնալ միայն Արթուր Բաղդասարյանը, և նրա ճանապարհով գնալու համար պետք է ամոթի բավական մեծ դեֆիցիտ ունենալ։ Իսկ ՀԱԿ-ում ամոթի դեֆիցիտ ունեցող մարդիկ չկան»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:
Մարտի 1-ի տասը զոհերի մահվան համար ընդդիմության մեղքի իր բաժինը Փաշինյանը համարեց այն, որ թույլ է տվել՝ Հայաստանում ձևավորել այնքան լկտի իշխանություն, որը կարող է Երևանի կենտրոնում գնդակահարել սեփական քաղաքացիներին։ «Բայց ես պաշտոնապես ասում եմ, որ Հայաստանի ընդդիմությունը նման բան այլևս թույլ չի տա։ Հայաստանում այլևս չի լինի այնպիսի իշխանություն, որը մայրաքաղաքի կենտրոնում կարողանա գնդակահարել սեփական քաղաքացիներին։ Բոլոր այն իշխանությունները, որոնք կարծում են, որ քաղաքացուն՝ իր օրինական իրավունքներն իրացնելու ժամանակ կարող են ծեծել և քշել, այդ իշխանությունները կծեծվեն և կքշվեն ժողովրդի կողմից»,- հայտարարեց Փաշինյանը:
- 13:10Հակառակորդի դիպուկահարները կրակել են Ակնայի զորամասերից մեկի հացի ավտոմեքենայի ուղղությամբ. Արցախի ՊՆ
- 15:37նոր բեռ կդառնա 23 տոկոսանոց հարկը.«Խոպանից» եկած գումարների հարկման մեխանիզմը
- 19:09Սերժ Սարգսյանը խոսել է իր առաջադրման մասին
- 22:08Իշխանության ծաղրը՝ ընդդիմությանը (տեսանյութ)
- 20:14Նիկոլը գնաց վա-բանկ. վերջնագիր «Ելք»-ին
- 17:30Հայաստանն ու հարևան երկրները` սեյսմիկ ակտիվության գոտում. երբ և որտեղից սպասել հաջորդ ցնցումը
- 12:59Հայաստանի երազանքը չէ միանալ Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծին, իսկ Եթե Ադրբեջանը ցանկանում է՝ Հայաստանը միանա Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծին, ապա…
- 18:30Սպասվում է անձրև և ամպրոպ
- 18:30Անձրևներ՝ Հայաստանում
- 14:50Փրփուրներից են կախվում՝ մի կողմից աշխատատեղեր են բացում, մյուս կողմից՝ փակում
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.