Հունիսի 2-ին, Փրկչի Համբարձման տոնին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, մատուցվեց Սբ. Պատարագ, որի ընթացքում Մայր Աթոռի միջեկեղեցական հարաբերությունների պատասխանատու Տ. Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանը կատարեց քահանայական ձեռնադրություն և օծում£
Պատարագիչ Հովակիմ Սրբազանը քահանայության կոչեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի յոթ սարկավագների. սբ. մյուռոնով օծելով նորընծաների ճակատներն ու ձեռքերը` նրանց շնորհեց հոգևոր նոր անուններ: Կարեն սարկավագ Անանյանը վերակոչվեց Տ. Զաքարիա քահանա, Արթուր սարկավագ Տիգրանյանը` Տ. Կոմիտաս քահանա, Համլետ սարկավագ Մովսիսյանը` Տ. Սիմեոն քահանա, Արմեն սարկավագ Սողոյանը` Տ. Մերուժան քահանա, Արթուր սարկավագ Հովհաննիսյանը ` Տ. Ստեփաննոս քահանա, Սուրեն սարկավագ Արաբյանը` Տ. Համբարձում քահանա, Էմին սարկավագ Խաչատրյանը` Տ. Թովմա քահանա:
Ավարտելով հընթացս պատարագի կատարվող ձեռնադրության կարգը` Սրբազան Հայրը դիմեց նորընծա քահանաներին` շնորհավորելով ձեռնադրության շնորհին արժանանալու առիթով: ՙԱյսօր ծնվեցին յոթ սպասավորներ մեր Ս. Եկեղեցու: Նրանք դարձան քահանաներ և Աստծո հոգին` ս. մյուռոնի դրոշմամբ, իջավ նրանց վրա: Նրանք կոչվեցին ծառայելու, Ս. Գիրքը քարոզելու, օժանդակելու բոլոր կարոտյալներին, մարդկանց մեջ սերը զորացնելու և դառնալու աղն ու լույսն այս աշխարհի, որի մասին մեր Տեր Հիսուս Քրիստոս խոսում է Ավետարանում: Այս տոնական օրը աղոթենք և մաղթենք, որ հայրերի ոգին, որոնց անունները ստացան այս քահանա հայրերը, միշտ նորոգի և ներշնչի նրանց` իրենց կյանքը զոհաբերելու Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցուն, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին ու մեր ժողովրդին՚, — նշեց Սրբազանն իր խոսքում: Իր քարոզում Հովակիմ Սրբազանը նաև անդրադարձավ եկեղեցականի կոչմանը և կարևոր առաքելությանը` պատգամելով քահանաներին իրենց հետագա ծառայության վայրերում ամրապնդել հայորդիների հավատը, վառ պահել նրանց սրտում սերը մեր Եկեղեցու հանդեպ, սերը ազգային արժեքների ու ավանդույթների հանդեպ:
Համբարձման տոնին Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնախմբում է նաև 1441թ. Հայոց Հայրապետական Աթոռի` Սսից Ս. Էջմիածին փոխադրության հիշատակը: Այս առիթով Ս. Պատարագի ընթացքում, հանդիսապետությամբ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, կատարվեց Հայրապետական մաղթանք: Հոգևորականաց դասը և ներկա ժողովուրդն աղոթք բարձրացրեցին առ Աստված` առաքելահիմն Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու և լուսավորչահաստատ Հայրապետական Ս. Աթոռի անսասանության և պայծառության համար:
Նույն օրը, երեկոյան ժամերգության ժամանակ, կատարվեց նաև վեղարի տվչության արարողություն: Նորընծաներից Տ. Համբարձում և Տ. Թովմա քահանաները վեղար ստացան` համալրելով Մայր Աթոռ Ս. Էջմիածնի միաբանության շարքերը£ Արարողությունից հետո նորաօծ եկեղեցականներին Վեհարանում ընդունեց և իր հայրական պատգամն ու օրհնությունը բաշխեց Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը:
- 15:10Բացառված չէ ադրբեջանական կապիտալի ներթափանցումը Հայաստան՝ Shell ընկերության միջոցով
- 14:10Տնտեսական ինքնասպանություն է. Պուտինը՝ ռուսական նավթից և գազից հրաժարվելու մասին
- 13:10Ալեն Սիմոնյանը չի պարզաբանում, թե ինչպես է իշխանությունը տեսնում Ղարաբաղի վերջնական կարգավիճակը. Azatutyun.am
- 12:28Դատաիրավական բարեփոխումների 2019-2023թ․ ռազմավարությունից բխող 2019-2021թթ գործողությունների կեսից ավելին՝ 56%-ը չի կատարվել․ հրապարակվել է մշտադիտարկման զեկույցը
- 11:10Արցախում ՃՈ–ն աշխատում է ուժեղացված ռեժիմով, ստուգվում են բոլոր տրանսպորտային միջոցները, փոխադրվող բեռի փաստաթղթերը
- 14:10Մեկ անգամ ևս՝ Թուրքիայի հետ «սահմանի բացման» հարցը․ Կարեն Ճշմարիտյան
- 13:10Պատրաստ ենք ապահովել սահմանների անվտանգությունը ՀԱՊԿ պատասխանատվության գոտում. ՀԱՊԿ առաջնորդների համատեղ հայտարարությունը
- 12:10Ոստիկանությունը հավաքագրելով քաղաքացիաների անձնական տվյալները՝ դրանք օգտագործում է այլ նպատակներով. Կոչուբաև
- 11:10Հայաստանը շարունակում է հավատարիմ լինել ՌԴ-ի, Ադրբեջանի նախագահների և ՀՀ վարչապետի 2020թ. նոյեմբերի 9-ին, և 2021 թ. հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի եռակողմ հայտարարություններին
- 15:10Բազմահազարանոց հանրահավաք Լոս Անջելեսում` հաջակցություն ՀՀ-ում սկսված «Դիմադրության» շարժման
18.05.2022 | 15:10
18.05.2022 | 13:10
18.05.2022 | 12:28
18.05.2022 | 11:10
17.05.2022 | 14:10
17.05.2022 | 13:10
17.05.2022 | 12:10
16.05.2022 | 15:10
16.05.2022 | 14:10
16.05.2022 | 13:10
16.05.2022 | 12:10
16.05.2022 | 11:10
14.05.2022 | 14:10
14.05.2022 | 13:10
14.05.2022 | 12:08
14.05.2022 | 11:10
13.05.2022 | 14:10
13.05.2022 | 12:10
13.05.2022 | 11:10
12.05.2022 | 15:10
12.05.2022 | 14:10
12.05.2022 | 13:10
12.05.2022 | 12:10
12.05.2022 | 11:10
11.05.2022 | 15:10
11.05.2022 | 13:10
11.05.2022 | 12:10
11.05.2022 | 11:10
10.05.2022 | 15:10
10.05.2022 | 14:10
10.05.2022 | 13:10
10.05.2022 | 12:10
10.05.2022 | 11:10
09.05.2022 | 15:10
09.05.2022 | 14:10
09.05.2022 | 13:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.