ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը հունիսի 2-ին այցելեց Երևանի Հովհաննես Շիրազի անվան թիվ 169 դպրոց, որտեղ ներկա գտնվեց իր նախաձեռնությամբ և հովանու ներքո անցկացվող արդեն ավանդական դարձած ասմունքի հանրապետական մանկապատանեկան երրորդ մրցույթ-փառատոնի Երևանի քաղաքային փուլին: Մրցույթ-փառատոնն այս տարի նվիրված է մեծ բանաստեղծ Հովհաննես Շիրազի ծննդյան 95-ամյակին: Խորհրդարանի ղեկավարին ուցեկցում էին Ազգային ժողովի մի խումբ պատգամավորներ:
Ազգային ժողովի նախագահը ծաղիկներ դրեց դպրոցի բակում գտնվող Հովհաննես Շիրազի հուշարձանին, զրուցեց երեխաների հետ, ովքեր ասմունքեցին մեծ բանաստեղծի ստեղծագործություններից:
Ի պատիվ ԱԺ նախագահի այցի կազմակերպվել էր իսկական հանդիսավոր դիմավորում` բարձրացվեց Հայաստանի Հանրապետության ազգային դրոշը, հնչեց երկրի օրհներգը, աղուհաց մատուցվեց: Դպրոցի կողմից Ազգային ժողովի նախագահին նվիրեցին Հայաստանի Հանրապետության ազգային ատլասը, իսկ դպրոցի աշակերտները Հովիկ Աբրահամյանին ողջունեցին իրենց երգ ու պարով:
ԱԺ նախագահը ծանոթացավ դպրոցին, մասնավորապես, նրա սաների աշխատանքների ցուցահանդեսին: Այնուհետև հյուրերն այցելեցին դպրոցի փառքի սրահ, որտեղ մեկ րոպե լռությամբ հարգանքի տուրք մատուցեցին արցախյան ազատամարտում զոհված կրթօջախի սաների հիշատակին:
Դպրոցի դահլիճւմ ազդարարելով ասմունքի հանրապետական մանկապատանեկան մրցույթ-փառատոնի քաղաքային փուլի մեկնարկը` Երևանի քաղաքապետարանի կրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանը շնորհակալություն հայտնեց Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանին` փառատոնը նախաձեռնելու համար, նշեց, որ փառատոնի շնորհիվ հանրապետության անգամ ամենահեռավոր գյուղի դպրոցում աշակերտներն ու ուսուցիչները ոչ միայն կարդում, այլև անգիր են սովորում մեր մեծ բանաստեղծների ստեղծագործությունները: Կրթության վարչության պետի խոսքերով` այն ծրագրերը, որ կազմակերպվում են ԱԺ-ում`«Բաց դաս» դպրոցների աշակերտների համար, ասմունքի փառատոն և այլն, նպաստում են Հայաստանի վաղվա քաղաքացու ձևավորմանը: Նա նաև շնորհակալություն հայտնեց ԱԺ նախագահին` կրթական բարեփոխումներին աջակցելու, դրանց վերաբերյալ իրենց տեսակետները լսելու և բարձրացրած հարցերին լուծում տալու համար:
Փառատոնի կազմակերպման համար դպրոցի մանկավարժական, աշակերտական և ծնողական կոլեկտիվի կողմից Հովիկ Աբրահամյանին իրենց շնորհակալությունը հայտնեց տնօրեն Սուսաննա Կիրակոսյանը: «Յուրաքանչյուր մարդ պետք է հետք թողնի: Դուք թողնում եք այդ հետքը»,- դիմելով ԱԺ նախագահին` ասաց նա:
Ասմունքի փառատոնի մասնակիցներին և ներկաներին ողջունելով` Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը նախ բոլորին շնորհավորեց Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ: ԱԺ նախագահն ասաց, որ ուրախ է գտնվել մանկավարժների միջավայրում և շատ բարձր գնահատեց մանկավարժների աշխատանքը, նշելով, որ նրանք միակ խավն են, որ անցած ցուրտ ու մութ տարիներին հավատարիմ մնացին իրենց կոչմանը և շարունակեցին, անկախ դժվարություններից, զբաղվել կրթության ու դաստիարակության գործով: «Մենք միշտ պարտական ենք նրանց,- ասաց ԱԺ նախագահը:- Սա ինձ համար աշխատանքային օրվա ամենահաճելի ժամն է` լինել մանկավարժների, աշակերտների, կրթության ոլորտի հարգելի մարդկանց հետ»: Նրա խոսքերով` մեր նման երկրների համար կրթությունը, գիտությունը, մշակույթը պետք է լինեն գլխավոր ուղղությունները:
Անդրադառնալով ասմունքի հանրապետական մանկապատանեկան մրցույթ-փառատոնին` ԱԺ նախագահն ասաց, որ այն կազմակերպելով հնարավոր է դարձել ապագա սերնդի մեջ վերարթնացնել սերը հայ պոեզիայի, հայ գրականության նկատմամբ: և մասնակիցների թվի հետզհետե մեծանալը վկայում է որ մեծանում է նաև հետաքրքրությունը պոեզիայի և գրականության հանդեպ: «Դա մեր բոլորի հաղթանակն է»,- ասաց ԱԺ նախագահը, ավելացնելով, որ մրցույթ-փառատոնն ավելի է արժևորվել` նվիրված լինելովՀովհաննես Շիրազի ծննդյան 95-ամյակին:
ԱԺ նախագահը տեղեկացրեց, որ արդեն գործում է նաև Երիտասարդական խորհրդարանը, որն արդեն գումարել է առաջին նիստը: Համոզմունք հայտնելով, որ այնտեղ արդյունավետ գաղափարներ են առաջարկվելու, Հովիկ Աբրահամյանը նշեց, որ այդ կառույցը, որը կարող է դառնալ կադրային դարբնոց, ևս մեկ քայլ է երիտասարդությանը մասնակից դարձնել Հայաստանի քաղաքական ու տնտեսական գործընթացներին: Ի դեպ, քիչ անց, Հովհաննես Շիրազի անվան հուշասրահում դպրոցի մանկավարժական կոլեկտիվի հետ հանդիպման ժամանակ, խոսելով ԱԺ «Բաց դաս » ծրագրի մասին (որի շրջանակներում խորհրդարան էին այցելել նաև այս դպրոցի աշակերտներ), տնօրեն Սուսաննա Կիրակոսյանն ԱԺ նախագահին ասաց, որ այդ ծրագրի շնորհիվ, ըստ էության, ստեղծվել է նաև աշակերտական խորհրդարան. այցելելով Ազգային ժողով` աշակերտները ծանոթանում են օրենսդիր բարձրագույն մարմնին, հանդիպում ղեկավարության հետ, ապա, հանդիպումից հետո պատմում իրենց տեսածի ու տպավորությունների մասին:
Ազգային ժողովի և մանկավարժների հանդիպումը շատ անմիջական ու ջերմ էր. խորհրդարանի ղեկավարն ինքը մասնակիցներին տրամադրեց նման շփումների` պատրաստակամ լսելով ուսուցիչների կարծիքներն ու առաջարկները: Իսկ թեմաները բազմազան էին` սոցիալ -տնտեսական, կրթության հարցեր, և, իհարկե, կոնկրետ դպրոցին վերաբերող խնդիրներ: Կարևորելով կրթության և գիտելիքի դերը` Աժ նախագահն ասաց, որ հարկավոր են հողի վրա քայլող մարդիկ, որովհետև գեղեցիկ խոսքերով ու ճառ ասելով երկիր չես կառուցի: Հովիկ Աբրահամյանը նշեց, որ կրթության խնդիրներն իշխանության ուշադրության կենտրոնում են, բայց կախարդական փայտիկ չունեն, որ բոլոր հարցերը միանգամից լուծեն:
Ուսուցիչները մասնավորապես բարձրացրին դպրոցի ջեռուցման հարցը, ԱԺ նախագահը խոստացավ խնդրին ծանոթանալուց հետո անդրադառնալ դրա լուծման հնարավորությանը:
Հովիկ Աբրահամյանը գրառում կատարեց դպրոցի հյուրերի գրքում և շնորհակալություն հայտնեց մանկավարժներին ջերմ ընդունելության ու անկեղծ զրույցի համար:
- 14:10Le Monde. Ալիեւը կարողացավ օգտվել հայկական իշխանությունների թույլ տված ողբերգական սխալներից
- 13:10Իսկ եթե տեսնում էին, որ չեն կարողանում աշխատել, պետք է իշխանությունն անցնցում հանձնեին այն մարդկանց, որոնք ունեին պատերազմ վարելու բազմամյա փորձ
- 12:10Նիկոլը սկսել է վտանգավոր նոր խաղ՝ ներքաշելով բոլորին. Միքայել Մինասյան
- 11:10Մեծամորի դիահերձարանի մոտ կայանված են «Սպայկայի» տարբերանշանով սառնարանային կցորդներ, որոնցում պահվում են զինծառայողների աճյուններ
- 3:10Առանձնապես խոշոր չափերով պետական միջոցների հափշտակության գործով ներգրավված է ԱԺ նախկին պատգամավոր և նախկին մարզպետ. ԱԱԾ
- 15:10Որ Նիկոլն իրեն լավ զգա. նախկին փոխնախարարը՝ պատերազմի պարտության պատճառների մասին
- 14:10Հադրութի շրջանից կա 99 զոհ. 47 անհայտ կորած. Նրանցից շատերին չէին հասցրել տարհանել
- 13:10Վրաստանում հայկական բեռնատարների վրա հարձակման միջադեպով գործ է հարուցվել
- 12:10Մենք պետք է կարողանանք պահպանել Հայաստանից և Արցախից այն, ինչ մնացել է. Կոմանդոս
- 11:10Պատերազմում խրախուսել են նահանջը. Օհանյան
27.01.2021 | 14:10
27.01.2021 | 13:10
27.01.2021 | 12:10
27.01.2021 | 11:10
27.01.2021 | 3:10
26.01.2021 | 15:10
26.01.2021 | 14:10
26.01.2021 | 13:10
26.01.2021 | 11:10
25.01.2021 | 14:10
25.01.2021 | 13:10
25.01.2021 | 12:10
25.01.2021 | 11:10
23.01.2021 | 14:10
23.01.2021 | 13:10
23.01.2021 | 12:10
23.01.2021 | 11:10
22.01.2021 | 15:10
22.01.2021 | 14:10
22.01.2021 | 13:10
22.01.2021 | 12:10
22.01.2021 | 11:10
21.01.2021 | 15:10
21.01.2021 | 14:10
21.01.2021 | 13:10
21.01.2021 | 12:10
21.01.2021 | 11:10
20.01.2021 | 14:10
20.01.2021 | 13:10
20.01.2021 | 12:10
20.01.2021 | 11:10
19.01.2021 | 15:10
19.01.2021 | 14:10
19.01.2021 | 13:10
19.01.2021 | 12:10
19.01.2021 | 11:10
18.01.2021 | 15:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.