Երեքշաբթի, Անթիլիասի Մայր Տաճարին մէջ հաւաքուող և Քրիստոնէական Դաստիարակութեան Բաժանմունքին Սուրբ գրային խորհրդածութեանց ծրագրին հետևող աւելի քան 200 տիկիններ Վեհարանի դահլիճին մէջ գնահատուեցան Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Կաթողիկոսէն:
Բաժանմունքի վարիչ պատասխանատու Հոգշ. Տ. Թորգոմ Վրդ. Տօնոյեան իր որդիական երախտագիտութիւնը յայտնեց Նորին Սրբութեան յարատև քաջալերանքին ու հետաքրքրութեան համար՝ հանդէպ Բաժանմունքի բոլոր աշխատանքներուն:
Վեհափառ Հայրապետը, իր գնահատանքի խօսքն ուղղելով Բաժանմունքի պատասխանատու Հայր Սուրբին, թելադրեց աւելիին ձգտիլ ու միշտ աւելի մեծ թիւով հաւատացեալներ ներգրաւել եկեղեցւոյ հովանիին տակ: Նորին Սրբութիւնը գնահատեց մասնակիցները, որոնք իրենց տան պարտականութիւններուն, ամուսնի ու զաւակներու հոգածութեան նուիրական աշխատանքին առընթեր, Աստուծոյ ու մեր եկեղեցւոյ հետ իրենց սուրբ ժամադրութիւնը կը յարգեն ամէն Երեքշաբթի, ներկայ գտնուելով Մայր Տաճարին մէջ տեղի ունեցող խորհրդածական պահերուն: Վեհափառ Հայրապետը իր գնահատանքին միացուց նաև խորհրդածական ու քրիստոնէական կեանքի վերլուծման ուղեցոյց-պատգամը, ուր ցոյց տուաւ այն”հոգևոր հայելի՚-ն, որուն դիմաց կանգնած իր կեանքը պէտք է դիտէ իւրաքանչիւր քրիստոնեայ:
Վեհափառ Հայրապետը յատկապէս ըսաւ.”Աստուծոյ Որդին աշխարհ եկաւ, որպէսզի իր կեանքի օրինակով ցոյց տայ մարդուն կեանքը ըմբռնելու ու ապրելու ճիշդ կերպը: Հետևաբար, Քրիստոս ինքն է մեր կեանքի հայելին, ճշմարիտ մարդու տիպարը. իրեն պէտք է նայիլ մեր կեանքը ճիշդ կերպով հասկնալու ու ապրելու համար, համաձայն աստուածային պատկերին ու պատգամին՚: Ապա Վեհափառ Հայրապետը անդրադարձաւ մեր ազգային կեանքին առնչուած կարգ մը յոռի երեւոյթներուն, շեշտեց հայ մօր դերը թէ° յոռի երևոյթներու կանխարգիլման և թէ անոնց սրբագրութեան գծով, գնահատեց ներկայ տիկիններուն կանոնաւոր մասնակցութիւնը Սուրբ Գրոց սերտողութեան դասընթացքներուն և կոչ ուղղեց, որ աճի թիւը նման նախաձեռնութիւններու մասնակցող տիկիններուն ու օրիորդներուն:
Ներկաները, Բաժանմունքի վարիչ Հայր Սուրբին գլխաւորութեամբ, շարականներ երգեցին, սաղմոսներ արտասանեցին ու աղօթքներ կատարեցին, հոգևոր շունչով յագեցնելով Հայրապետական ընդունելութեան եզակի պահը:
Վեհափառը գնահատեց անոնց կատարած աշխատանքը
Անցնող երկու օրերու ընթացքին Արամ Ա Կաթողիկոսին այցելեցին մեր ժողովուրդի կեանքէն ներս հայ երաժշտական արուեստի առաւել ծաղկման ու տարածման իրենց նպաստը բերող երգիչներ ու երգչուհիներ:
Վեհափառ Հայրապետը ընդունեց այցելութիւնը, Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան Կիրակնօրեայ Դպրոցներու Վարիչ Տնօրէնին ընկերակցութեամբ, մանկական երգերու ծանօթ մեկնաբան Մակի Իսթիլեանը, որ”Հայ Մանուկի Տարի՚ի առիթով երգահանդէսներ կազմակերպած էր Լիբանանի մէջ, նաև ընդունեց մանկական”Ծիածան՚ Թատերախումբըª Բեմադրիչ Յարութ Հարպոյեանի գլխաւորութեամբ: Դարձեալ”Հայ Մանուկի Տարի՚ի առիթով, յիշեալ թատերախումբը, կազմակերպութեամբ Կիրակնօրեայ վարժարաններու, երաժշտաթատերական ձեռնարկներ կազմակերպած էր Լիբանանի մէջ:
Վեհափառ Հայրապետը գնահատեց անոնց կատարած աշխատանքը, յիշեցնելով թէ մեր ժողովուրդին համար հայ մշակոյթը կենսական կարեւորութիւն կը ներկայացնէ յատկապէս մեր ինքնութեան պահպանման ծիրէն ներս: Հետեւաբար, մեր մշակութային արժէքներու առաւել հարստացումը ու տարածումը հայ կեանքէն ներս նուիրական պարտաւորութիւն մըն է բոլոր այն մշակներուն, որոնք իրենց կեանքը նուիրած են հայ մշակոյթին:
- 20:03Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսես Խորենացու անվան համալսարանի ռեկտոր
- 12:51Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը
- 10:01«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է անցկացվել
- 14:10Ուժեղ մագնիսական փոթորիկ մայիսի 31-ին. վտանգավոր երկրափոթորիկ կհարվածի երկրին
- 13:52Ես չեմ վիրավորում. եթե թքելը քաղաքական գնահատական է, իմ ասածներն էլ են քաղաքական գնահատական. Բագրատ Սրբազան
- 12:54Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճանապարհի վրա ենք. Բագրատ սրբազան
- 12:10Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան
- 11:10Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկանների ն գործողությունները. Սյունյաց թեմ
- 15:42Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դասի նկատմամբ.Առաքել արքեպիսկոպոս Քարամյան
- 13:53Փաշինյանը՝ իր տիկնոջ մասնակցած խրախճանքի մասին․Ցանկացած քաղաքացի կարող է գնահատել՝ որտեղ հագնեն սպիտակ, որտեղ հագնեն սեւ
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.