ՉԻ»-ի տեղեկություններով, ՀՀԿ-ական, Երևանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանն այս օրերին «երկխոսում» է իշխանությունների, ավելի կոնկրետ՝ Սերժ Սարգսյանի հետ։ Ըստ շրջող խոսակցությունների՝ Գագիկ Բեգլարյանը փորձել է Սերժ Սարգսյանին հասկացնել, որ ինքն այնքան էլ դեմ չի լինի առաջիկայում կայանալիք ընտրություններին (հերթական կամ արտահերթ՝ կարևոր չէ) մասնակցել համամասնական ընտրակարգով, այսինքն՝ ցուցակով։ Եվ քանի որ Գագիկ Բեգլարյանը դեռևս չի լքել Հանրապետականի շարքերը, ուստի ՀՀԿ ցուցակով ԱԺ պատգամավոր դառնալու հավակնություն, բնականաբար, կարող է ցուցաբերել և ցուցաբերել է։ Սակայն, թերթի տեղեկություններով, Սերժ Սարգսյանն այնքան էլ հակված չէ Գագիկ Բեգլարյանին ցուցակով պատգամավոր դարձնել։ Հակառակը, վերջինս խորհուրդ է տվել Բեգլարյանին՝ մասնակցել մեծամասնական ընտրակարգով և առաջադրվել Կենտրոն համայնքն ընդգրկող տեղամասերից մեկում։ Սակայն, ըստ թերթի, Սերժ Սարգսյանը այս «խորհուրդը» `Բեգլարյանին տեսնել մեծամասնական ընտրակարգով առաջադրված, այնքան էլ անկեղծ չէ: Խոսակցություններ կան, որ Սերժ Սարգսյանն այսպիսով ուզում է փակել Գագիկ Բեգլարյանի` քաղաքական գործընթացների վրա ազդեցություն ունենալու հարցը: Թերթը գրում է, որ ըստ իրենց հասած լուրերի, մեծամասնական թեկնածու Բեգլարյանի դեմ ակտիվորեն աշխատելու է հենց Սերժ Սարգսյանը` նրան չթողնելով որևէ կերպ հավաքել պատգամավորի համար անհրաժեշտ քվեները: Արդյունքում` Գագիկ Բեգլարյանը չի ընտրվելու, իսկ Սերժ Սարգսյանը և՛ վերջնականապես ազատվելու է նրանից, և՛ «ձև է բռնելու», թե ապահովել է ազատ, արդար ու թափանցիկ ընտրությունների անցկացումը:
- 10:44«Հրապարակ»․ Լևոն Երանոսյանին թույլ չեն տվել մասնակցել պատերազմին, Արցախ մեկնելիս առևանգել են, տարել Շուշիի բերդ, թուրք գերիների հետ պահել
- 11:10Կցանկանա՞ արդյոք ՌԴ-ն գործ ունենալ իր պետությանը խայտառակ պարտության հասցրած լիդերի հետ, որին ամբողջությամբ չի վստահում, և որի հոգեկան առողջության վերաբերյալ կասկածներ կան․«Առավոտ»
- 11:10«Փաստ». Դեսպանատները հրաժարվում են «վիզա» տրամադրել
- 11:09«Ժողովուրդ». Ադրբեջանն իր հաղթանակը տարեսկզբին էր ծրագրել
- 10:30Թուրքիան փորձում է հունից հանել Ռուսաստանին. Իրավիճակը նուրբ մոտեցում է պահանջում. «Փաստ»
- 10:50Օգտագործվում են բոլոր հարթակները. Սփյուռքի ֆինանսական հոսքերը, լոբբիստական բուռն աշխատանքը արդյունք է տալիս. «Փաստ»
- 10:30Կպարտադրեն. 8 հազար դրամի չափով պետտուրք՝ նույնականացման քարտից հրաժարվելու դեպքում. «Ժամանակ»
- 10:22Կորոնավիրուսն ում համար հնարավորություն էր, ում համար կյանք արժեցավ.«Իրատես»
- 10:26ՔԿՀ-ներում ծեծի են ենթարկել «գողականներին». Ոմանք վատ վիճակով տեղափոխվել են հիվանդանոցներ. «Հրապարակ»
- 10:30«Ապացուցել եմ, որ սուտասան է». Նիկոլ Փաշինյանին հայհոյելու համար նախկին ՔՊ-ականին տարել են ոստիկանություն
25.01.2021 | 14:10
25.01.2021 | 13:10
25.01.2021 | 12:10
25.01.2021 | 11:10
23.01.2021 | 14:10
23.01.2021 | 13:10
23.01.2021 | 12:10
23.01.2021 | 11:10
22.01.2021 | 15:10
22.01.2021 | 14:10
22.01.2021 | 13:10
22.01.2021 | 12:10
22.01.2021 | 11:10
21.01.2021 | 15:10
21.01.2021 | 14:10
21.01.2021 | 13:10
21.01.2021 | 12:10
21.01.2021 | 11:10
20.01.2021 | 14:10
20.01.2021 | 13:10
20.01.2021 | 12:10
20.01.2021 | 11:10
19.01.2021 | 15:10
19.01.2021 | 14:10
19.01.2021 | 13:10
19.01.2021 | 12:10
19.01.2021 | 11:10
18.01.2021 | 15:10
18.01.2021 | 13:10
18.01.2021 | 12:10
18.01.2021 | 11:10
16.01.2021 | 15:10
16.01.2021 | 14:10
16.01.2021 | 13:10
16.01.2021 | 12:10
16.01.2021 | 11:10
15.01.2021 | 15:10
15.01.2021 | 14:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.