«Ժամանակ»-ը զրուցել է համաներմամբ ազատ արձակված Սասուն Միքայելյանի հետ: Ներկայացնում ենք մի հատված զրույցից:
Գաղտնիք չէ, որ Դուք քաղաքական գործընթացներից զատ, Սերժ Սարգսյանի հետ անձնապես մտերիմ հարաբերություններ ունեք: Ձեր անձնական հարաբերություններում սև բծեր կա՞ն, թե՞ դրանք կվերականգնվեն:
Իմ և Սերժ Սարգսյանի միջև երբեք սև բծեր չեն եղել և չեն էլ կարող լինել, որովհետև ես և Սերժ Սարգսյանը եղել ենք մարտական ընկերներ: Եկեք այս ամենը երկու հարթության վրա դնենք: Ես և Սերժ Սարգսյանը եղել ենք մարտական ընկերներ, պատերազմի դաշտում ունեցել ենք մեկ թշնամի և պայքարել ենք թշնամու դեմ: Մարտական ընկերները երբեք չեն բաժանվում: Իսկ եթե գանք քաղաքական դաշտ, ապա քաղաքական հարաբերությունների մեջ մենք չենք կարողացել համագործակցել: Ես ասել եմ այն, ինչ ասել եմ երեք տարի առաջ` լինելով «Հանրապետական» կուսակցության անդամ: Ոչ մի բան չի փոխվում իմ անձնական հայացքների մեջ: Այս ընթացքում որոշ մարդիկ ասում էին` Միքայելյան Սասունը դավաճանել է Սերժ Սարգսյանին: Հիմա ես առաջին անգամ հայտարարություն եմ անում. ես Սերժ Սարգսյանի վարչապետ եղած ժամանակ իր աշխատասենյակում ասել եմ, եթե նման մարդկանց հետ գնաս ընտրությունների` ես չեմ գա քո հետ նախագահական ընտրություններին: Ավելին` եթե Սերժ Սարգսյանը այս տարիների ընթացքում երկրում ընդհանուր ներքաղաքական, սոցիալ-տնտեսական վիճակը կարգավորած լիներ` ես գոռոզ տղա չեմ, ես ներողություն կխնդրեի իմ ընկերոջից: Բայց այն, ինչ ասում էի 3 տարի առաջ, այսօր կատարվեց: Հիմա մարդիկ թող մտածեն` ումից պետք է ներողություն խնդրեն: Ե՞ս պետք է ներողություն խնդրեմ, թե՞ «Հանրապետական» կուսակցությունը:
Կպահանջե՞ք Սերժ Սարգսյանի հրաժարականը:
Ինչի՞ համար Սերժ Սարգսյանի հրաժարականը պահանջեմ: Կոնգրեսը կորոշի:
Առաջիկա խորհրդարանական ընտրություններում առաջադրելո՞ւ եք ձեր թեկնածությունը:
Եթե իմանամ երբ է առաջիկա խորհրդարանական ընտրությունները` կասեմ: Նկատի ունեմ արտահերթ և հերթական ընտրությունների հավանականությունը:
… Քաղաքական գործընթացները հնարավոր է հանգեցնեն նրան, որ Ղարաբաղի ազատազրկված տարածքները հետ վերադարձվեն: Դուք ի՞նչ դիրքորոշում ունեք այս հարցում:
Ես կռվող տղա եմ և ոչ մի տարածք չունեմ վերադարձնելու` անկախ քաղաքական հայացքներից: Ես եղել եմ զինվոր, հետագայում նաև քաղաքական գործիչ, սակայն իմ քաղաքականության մեջ միշտ հոգի եմ դրել: Ես չեմ կարող ազատազրկված տարածքները հետ վերադարձնել: Չեմ էլ ժխտում, որ ընդհանուր ներքաղաքական վիճակում ամեն ինչ հնարավոր է:
Իսկ եթե Կոնգրեսն էլ համաձայնի տարածքները վերադարձնելո՞ւն:
Ես վերադարձնելու տարածք չունեմ: Ես զինվոր եմ: Ես տարածքներ եմ գրավել: Կներեք` չեմ գրավել, ազատագրել եմ:
- 11:17Ծեծողը՝ փոխոստիկանապետ. Հունան Պողոսյանին կփոխարինի Աշոտ Կարապետյա՞նը
- 10:50Կարո՞ղ է արդյոք Վանո Սիրադեղյանը վերադառնալ Հայաստան
- 10:57Կոնսենսուս չկա. քաղաքական ուժերը միմյանց դե՞մ են պայքարում, թե՞ Սերժ Սարգսյանի
- 12:20ԱՄՆ շեշտակի հարվածը «ծռությանը»
- 11:24Վայրենի իշխանության գեղեցիկ ժպիտը. Արմեն Սարգսյանն անհետացել է
- 11:30Փակ հանդիպում է եղել. Փաշինյանը չի ընդունել «Հանուն Հայաստան պետության» ճակատի հրավերը
- 11:52Ո՞վ և ո՞ւմ «գանգն է փշրելու» Ազատության հրապարակում
- 11:57Սերժ Սարգսյանի իշխանափոխության մեխանիզմը. դա չի լինի 2022 թվականին
- 11:40«Լծակազուրկը». այլեւս նախագահն առանց վարչապետի առաջարկության ոչ մի թուղթ չի կարող ստորագրել
- 11:00«Ուղեղն՝ անջատած». «Մարտի 1»-ի գործով դատախազ Կորյուն Փիլոյանը չի հիշում, բայց շատ է նեղվում
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.