«Անընդունելի է, երբ ձեռներեցը նստում ու երկար-բարակ մտածում ու մեխանիզմներ է մշակում հարկերից խուսափելու համար կամ չարաշահում է իր գերակշռող դիրքը շուկաներում` գերշահույթ ստանալու համար»,- մայիսի 26-ին ՀՀ Առևտրաարդյունաբերական պալատի 4-րդ համագումարի բացմանն իր ելույթում հայտարարեց Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը: Նրա խոսքերով, հատկապես անհասկանալի է նման վարքը խոշոր տնտեսվարողների դեպքում, որոնք առանց այդ էլ իրենց գործունեության ծավալների ու շրջանառույթան շնորհիվ առավելություն ունեն: «Չչվճարված հարկերը մեր կրթության, առողջապահության բնագավառներից գողացված գումարներ են, հետևաբար և հարված` մեր ժողովրդի ապագային: Ի վերջո, պետք է գիտակցել, որ երկարաժամկետ առումով սա հարված է հենց այդ ձեռնարկությունների ապագային»,- նկատեց երկրի ղեկավարն, ընդգծելով, որ այդ երևույթների դեմ պայքարում գործարարները պետք է լինեն կառավարության կողքին:
Ս.Սարգսյանը, դիմելով համագումարի պատվիրակներին, նշեց, որ տեղական արտադրության խթանումը բոլորի գործունեության առաջնային նպատակն է: Նման տեսակի գործունեությունն շատ ավելի աշխատատար է, պահանջում է նոր ռեսուրսներ ու բարդ հաշվարկներ, սակայն Հայաստանի տնտեսության բոլոր փորձագիտական գնահատումները ցույց են տալիս, որ երկրում առկա են չօգտագործված հնարավորություններ: «Մենք աշխատասեր, ձեռներեց, ինքնուրույն մարդկանցից բաղկացած ժողովուրդ ենք, մեր ժողովրդի այդ հատկությունների կիրառման համար հնարավոր լավագույն պայմաններ չստեղծելը աններելի հանցանք կլինի մեր ապագա սերունդների հանդեպ»,- ասաց ՀՀ նախագահը: Նա հավելեց, որ հայ մարդու տաղանդները բացահայտվել են աշխարհի ամենատարբեր երկրներում, ուստի Հայաստանը պետք է լինի այդ տաղանդները բացահայտելու լավագույն օջախը:
Ս.Սարգսյանն ընդգծեց, որ իրականությունը հարափոփոխ է, և գործարարությունը ամենաշատն է պարտավոր ետ չմնալ համաշխարհային տնտեսության չափազանց դինամիկ տեմպերից: Բազում բացերի և լուծման ենթակա խնդիրների առկայությունը չպետք է թևաթափ անի, այլ հակառակը` պետք է ավելացնի դրանք լուծելու և ավելի արագ զարգացում ապահովելու համառությունն ու հաստատատկամությունը: «Ես ավելի քան վստահ եմ, որ չնայած արտաքին տնտեսական բացասական ազդակներին, փակ սահմաններին, աշխարհաքաղաքական սոցիալական ու կառուցվածքային խնդիրներին, մեր տնտեսությունն ունի իր զարգացման տեմպերով աշխարհի առաջատար երկրների մեջ լինելու իրական հնարավորություն»,- նշեց նա: Ըստ նրա, նախորդ տասնամյակի ընթացքում արձանագրված տնտեսական աճի շարունակական երկնիշ մակարդակը լավագույն վկայությունն է այն բանի, որ պարբերական համաշխարհային ճգնաժամերի միջև ընկած ժամանակահատվածում նպատակային տնտեսական քաղաքականություն իրականացնելով կարելի է հասնել աննախադեպ արդյունքների: Վերջին տնտեսական ճգնաժամից Հայաստանը դուրս եկավ հնարավորին չափ նվազ սոցիալական հետևանքներով:
«Այսօր արդեն ունենք նոր մարտահրավերներ, որ պետք է դիմագրավենք, և ունենք կորցրածը վերականգնելու ու զարգացման տեմպերն ավելացնելու հստակ խնդիր: Ահա հենց այստեղ է, որ մեր բոլորի ջանքերը պետք է համադրվեն»,- ասաց Ս.Սարգսյանը: Նա ընդգծեց, որ հարկային ու մաքսային քաղաքականության ոլրոտում կառավարության մի շարք նախաձեռնությունները վկայում են այն մասին, որ կառավարությունը ակտիվացրել է գործարար միջավայրի կտրուկ բարելավմանն ու գործարարության խթանմանն ուղղված քաղաքականությունը: «Այս բոլորը, ինչպես նաև սպասվելիք նոր նախաձեռնությունները հիմք են ստեղծում, որպեսզի մենք բոլորս միասին կարողանաանք փոխել գործարար տրամադրությունները մեր երկրում, ներարկենք նոր ոճ, նոր եռանդ և, ամենակարևորը, հավատ ավելի մեծ նպատակների ձգտելու հարցում»,- ասաց Ս.Սարգսյանը:
- 15:10Ինչո՞ւ են հետաձգել 25-օրյա վարժական հավաքների մեկնարկը․ «Հրապարակ»
- 14:10ՀՀ ադրբեջանական ներխուժումների հետևանքով առաջացրել է ջրից անվտանգ օգտվելու իրավունքի լուրջ խնդիրներ. Թաթոյան
- 13:10Մարտի 1-ից մայիսի 12-ը վարժական հավաքներին կներգրավվի 3281 պահեստազորային
- 12:10Ադրբեջանը խոսում է «հանդուրժողական ավանդույթներից», բայց առկա միտումները փաստում են, որ հարաբերություններում ստեղծված լարվածության ալիքը դժվար թե արագ մարի
- 11:10Երեւանը դեմ է արտահայտվել Իսլամական համագործակցության կազմակերպության հետ ՀԱՊԿ ԽՎ համագործակցությանը
- 15:10Իսրայելական հեռուստատեսությունը գարշելի ադրբեջանական քարոզչություն է տարածում Հայաստանի և Իրանի դեմ
- 14:10Տարածաշրջանը կարող է վերածվել նոր Ուկրաինայի, ո՞վ է մեր դաշնակիցը
- 13:10Ուկրաինայում միակողմանի խաղաղությունը չեն ընդունի ո՛չ Կիեւը, ո՛չ Մոսկվան. Չավուշօղլու
- 12:10Հայ-ադրբեջանական նոր պատերազմի սպառնալիքը չափազանց իրական է. Միջազգային ճգնաժամային խումբ հետազոտական կենտրոնի զեկույցը
- 11:10Թուրքիայի հայ համայնքում անհանգիստ են ԱՄՆ-ի նախազգուշացումներից
02.02.2023 | 15:10
02.02.2023 | 14:10
02.02.2023 | 13:10
02.02.2023 | 12:10
02.02.2023 | 11:10
01.02.2023 | 15:10
01.02.2023 | 14:10
01.02.2023 | 13:10
01.02.2023 | 12:10
01.02.2023 | 11:10
31.01.2023 | 15:10
31.01.2023 | 14:10
31.01.2023 | 13:10
31.01.2023 | 12:10
31.01.2023 | 11:10
30.01.2023 | 15:10
30.01.2023 | 14:10
30.01.2023 | 12:10
30.01.2023 | 12:00
30.01.2023 | 11:10
28.01.2023 | 15:10
28.01.2023 | 13:10
28.01.2023 | 12:10
28.01.2023 | 11:10
27.01.2023 | 15:10
27.01.2023 | 14:10
27.01.2023 | 14:10
27.01.2023 | 13:10
27.01.2023 | 12:10
27.01.2023 | 11:10
26.01.2023 | 15:10
26.01.2023 | 14:10
26.01.2023 | 13:10
26.01.2023 | 12:10
26.01.2023 | 11:10
25.01.2023 | 15:10
25.01.2023 | 14:10
25.01.2023 | 13:10
25.01.2023 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.