«Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանը հաղորդում է ներկայացրել հանցագործության մասին` ՀՀ ստիկանապետ Ալիկ Սարգսյանին, ՀՔԾ պետ Անդրանիկ Միրզոյանին, Գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին, Օմբուդսմեն Կարեն Անդրեասյանին, Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանին ու ԵԽ մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համարբերգին.
«23.05.2011 թվականին ՀՀ Աժ-ի կողմից ընդունվել է եւ 25.05.2011 թվականից ուժի մեջ է մտել «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքը: Նշված օրենքի 37-րդ հոդվածի համապատասխան` ՀՀ քրեական օրենսգրքի 311.1 հոդվածի 3-րդ մասի 4-րդ կետը ուժը կորցրած է ճանաչվել: Տիգրան Փոստանջյանին, ով արդեն 16-րդ օրն է, ինչ հացադուլի մեջ է, մեղադրանք է առաջադրվել հենց այդ ուժը կորցրած` 311.1 հոդվածի 3-րդ մասի 4-րդ կետով, հետեւաբար` Տիգրան Փոստանջյանն արդեն երկրորդ օրն է, ինչ ակնհայտորեն գտնվում է ապօրինի անազատության մեջ մի մեղադրանքով, որը ՀՀ քրեական օրենսգրքով առհասարակ նախատեսված չէ:
Երեւան քաղաքի Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արթուր Մկրտչյանը, ում վարույթում է գտնվում Տիգրան Փոստանջյանի նկատմամբ հարուցված քրեական գործը, պարտավոր էր անհապաղ դադարեցնել Տիգրան Փոստանջյանի նկատմամբ իրականացվող քրեական հետապնդումը եւ որոշում կայացնել Տիգրան Փոստանջյանին կալանքից անհապաղ ազատելու մասին:
Այսօր առավոտյան, ժամը 9.00-ին, Տիգրան Փոստանջյանի պաշտպան Հայկ Ալումյանը միջնորդություն է ներկայացրել Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արթուր Մկրտչյանին` պահանջելով դադարեցնել Տիգրան Փոստանջյանի նկատմամբ քրեական հետապնդումը եւ որոշում կայացնել անհապաղ ազատ արձակել նրան: Սակայն այդ միջնորդությանը ծանոթանալով` մինչ այս պահը` ժամը 15.30-ը, որոշում չի կայացվել Տիգրան Փոստանջյանին ազատ արձակելու վերաբերյալ:
Չդադարեցնելով Տիգրան Փոստանջյանի նկատմամբ իրականացվող քրեական հետապնդումը եւ որոշում չկայացնելով Տիգրան Փոստանջյանին կալանքից անհապաղ ազատելու մասին` Երեւան քաղաքի Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արթուր Մկրտչյանը թույլ է տալիս ՀՀ քրեական օրենսգրքի 133-րդ հոդվածով նախատեսված արարք` «Ազատությունից ապօրինի զրկելը»:
Այս ամենի դեմ Տիգրան Փոստանջյանը մայիսի 11-ից իր սկսած հացադուլի պահանջներին ավելացրել է նաեւ իրեն վերը նշված օրենքի կոպիտ խախտմամբ անազատության մեջ պահելու դեմ պահանջը:
Հիմք ընդունելով վերոգրյալը` պահանջում եմ անհապաղ միջոցներ ձեռնարկել Տիգրան Փոստանջյանին ազատ արձակելու համար եւ սկսել քրեական հետապնդում Երեւան քաղաքի Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արթուր Մկրտչյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 133-րդ հոդվածով նախատեսված արարքի` անձին ազատությունից ապօրինի զրկելու համար»:
- 22:28Րաֆֆի Հովհաննիսյանից բացատրություն են պահանջում.(Facebook)
- 18:55Մի խումբ փաստաբանների հայտարարության վերաբերյալ
- 11:532011 թվականին ապօրինի հատված ծառերի թիվը հասնում է 1690-ի
- 23:15Բանդայի գործով առաջին “զոհերը”
- 14:27Ցմահների հարցը լուծում է պահանջում
- 13:31Հոսպիտալի բժիշկը ձերբակալվել է
- 15:59Մարիամը խիզախ աղջիկ է
- 5:29Արմավիայի ինքնաթիռները վտանգավոր են
- 18:30«Մարդ պիտի բախտ ունենա».Պարզաբանում
- 14:14«Համբալներին» օդափոխություն չի հասնում
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.