ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանը մայիսի 25-ին ընդունեց Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Վյաչեսլավ Կովալենկոյին: Հանդիպմանը ներկա էին նաև ՏԿ նախարարի առաջին տեղակալ Վ.Տերտերյանը և ՙՌոսսոտրուդնիչեստվո՚ դաշնային գործակալության հայաստանյան ներկայացուցչության ղեկավար Վ. Կրիվոպուսկովը:
Կողմերն անդրադարձան ապրիլի 18-19-ին Երևանում կայացած ՙՀայ-ռուսական դաշնակցային հարաբերություններում միջտարածաշրջանային համագործակցության նոր նվաճումներին ընդառաջ՚ առաջին համաժողովի արդյունքներին` երկուստեք ընդգծելով, որ այն հաջողված էր: Փոխվարչապետի խոսքով` նոր ձևաչափով համագործակցության սկիզբը դրված է, և պետք է շարունակել աշխատանքները` համաժողովի պարբերաբար կազմակերպման, երկու երկրների միջև միջտարածաշրջանային մակարդակով փոխգործակցության խորացման ուղղությամբ:
Նշվեց, որ հայ-ռուսական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի շրջանակում ձևավորվելու է միջտարածաշրջանային համագործակցության հարցերը համակարգող աշխատանքային խումբ` երկու կողմից փոխնախարարների ղեկավարությամբ: Ամփոփվել է նաև վերջին 20 տարվա ընթացքում երկու երկրների տարածաշրջանների միջև շփումների, համագործակցության, ստորագրված փաստաթղթերի վերաբերյալ տեղեկատվությունը: Հաշվի առնելով համագործակցության նոր հետաքրքրությունները` փոխվարչապետը կարևորեց առավել գործնական շփումների, գործակցության կոնկրետ ծրագրերի ուղղությամբ քայլերի իրականացումը:
Դեսպանն իր հերթին պատրաստակամություն հայտնեց շարունակել միջտարածաշրջանային փոխհարաբերությունների զարգացմանն ուղղված աշխատանքները` նկատելով, որ առկա էր չբացահայտված հետաքրքրություն, և համաժողովը հնարավորություն տվեց երևան հանել այն:
Տեղեկացվեց, որ անհրաժեշտ տեղեկատվություն և խորհրդատվություն կտրամադրվի Հայաստանի մարզերի հետ գործակցությամբ հետաքրքրվող ՌԴ սուբյեկտներին: Հյուրերը հայտնեցին նաև, որ նախատեսվում է հրատարակել համաժողովի շրջանակում կազմակերպված արդյունաբերական ինովացիաների միջտարածաշրջանային ցուցահանդեսի կատալոգը, որը կտրամադրվի ՌԴ սուբյեկտներին, ձեռնարկություններին:
Հանդիպմանը քննարկվեցին նաև Եվրոպական ռեգիոնների ասամբլեայի շրջանակում երկու երկրների տարածաշրջանների համագործակցության հնարավորությունները` հաշվի առնելով, որ և Հայաստանի, և Ռուսաստանի ռեգիոններն անդամակցում են կառույցին, և կարող են համատեղ ծրագրեր իրականացնել` ներգրավելով ռեսուրսներ եվրոպական հիմնադրամներից:
- 15:10Բացառված չէ ադրբեջանական կապիտալի ներթափանցումը Հայաստան՝ Shell ընկերության միջոցով
- 14:10Տնտեսական ինքնասպանություն է. Պուտինը՝ ռուսական նավթից և գազից հրաժարվելու մասին
- 13:10Ալեն Սիմոնյանը չի պարզաբանում, թե ինչպես է իշխանությունը տեսնում Ղարաբաղի վերջնական կարգավիճակը. Azatutyun.am
- 12:28Դատաիրավական բարեփոխումների 2019-2023թ․ ռազմավարությունից բխող 2019-2021թթ գործողությունների կեսից ավելին՝ 56%-ը չի կատարվել․ հրապարակվել է մշտադիտարկման զեկույցը
- 11:10Արցախում ՃՈ–ն աշխատում է ուժեղացված ռեժիմով, ստուգվում են բոլոր տրանսպորտային միջոցները, փոխադրվող բեռի փաստաթղթերը
- 14:10Մեկ անգամ ևս՝ Թուրքիայի հետ «սահմանի բացման» հարցը․ Կարեն Ճշմարիտյան
- 13:10Պատրաստ ենք ապահովել սահմանների անվտանգությունը ՀԱՊԿ պատասխանատվության գոտում. ՀԱՊԿ առաջնորդների համատեղ հայտարարությունը
- 12:10Ոստիկանությունը հավաքագրելով քաղաքացիաների անձնական տվյալները՝ դրանք օգտագործում է այլ նպատակներով. Կոչուբաև
- 11:10Հայաստանը շարունակում է հավատարիմ լինել ՌԴ-ի, Ադրբեջանի նախագահների և ՀՀ վարչապետի 2020թ. նոյեմբերի 9-ին, և 2021 թ. հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի եռակողմ հայտարարություններին
- 15:10Բազմահազարանոց հանրահավաք Լոս Անջելեսում` հաջակցություն ՀՀ-ում սկսված «Դիմադրության» շարժման
18.05.2022 | 15:10
18.05.2022 | 13:10
18.05.2022 | 12:28
18.05.2022 | 11:10
17.05.2022 | 14:10
17.05.2022 | 13:10
17.05.2022 | 12:10
16.05.2022 | 15:10
16.05.2022 | 14:10
16.05.2022 | 13:10
16.05.2022 | 12:10
16.05.2022 | 11:10
14.05.2022 | 14:10
14.05.2022 | 13:10
14.05.2022 | 12:08
14.05.2022 | 11:10
13.05.2022 | 14:10
13.05.2022 | 12:10
13.05.2022 | 11:10
12.05.2022 | 15:10
12.05.2022 | 14:10
12.05.2022 | 13:10
12.05.2022 | 12:10
12.05.2022 | 11:10
11.05.2022 | 15:10
11.05.2022 | 13:10
11.05.2022 | 12:10
11.05.2022 | 11:10
10.05.2022 | 15:10
10.05.2022 | 14:10
10.05.2022 | 13:10
10.05.2022 | 12:10
10.05.2022 | 11:10
09.05.2022 | 15:10
09.05.2022 | 14:10
09.05.2022 | 13:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.