Այսօր «Ընտրություն» մամուլի ակումբում, լրագրողների հետ հանդիպման ժամանակ, ՀՀ արդարադատության նախարարության Նոտարիատի բաժնի նախկին պետ Մարիամ Գաբոյանը, անդրադառնալով նոտարիատի բաժնի լուծարմանը և վերջին օրերի մամուլի հրապարակումներին, ասաց. «Ես ցանկանում էի ձեզ հետ հանդիպել և պարզաբանումներ տալ մամուլում տեղ գտած թյուրիմացություններին: Ինչ վերաբերում էր նոտարիատի բաժնի լուծարմանը, ապա կառավարության որոշման մեջ լուծարման մասին ոչ մի խոսք չկա: Գրված էր, որ կառուցվածքային փոփոխություններ են տեղի ունեցել, և վերակազմակերպվել է նոտարիատի բաժինը: Դրա արդյունքում գերադասեցին, նոր պաշտոն տալու փոխարեն, նոտարիատի բաժնի աշխատողներին ուղարկել քաղծառայության կադրերի ռեզերվ: Այդ կապակցությամբ ես միայն մի բան կարող եմ ասել՝ քաղծառայությունը մեր հանրապետությունում արժեք չունեցող հաստատություն է, հենց մենակ մեր օրինակով կարող եմ հաստատել, որ քաղծառայողը ոչ մի նախարարի չի կարող ասել՝ դուք սխալ եք թույլ տալիս կամ խախտում եք օրենքը: Դրա համար, ես կարծում եմ, սա արժեք չունեցող կառույց է»:
«Ես՝ որպես ռեզերվ ուղարկված անձ, բոլորովին չեմ վիճարկում այդ որոշումը,- շարունակեց Մարիամ Գաբոյանը,- ես պահանջում եմ, որ իմ աշխատողները նորից հետ գնան իրենց գործին: Եվս մեկ անգամ պնդում եմ, որ այս համակարգում կոռուպցիա չկա: Ինձ աշխատանքից չեն հեռացրել` էլի եմ ասում: Ես պնդել եմ, պնդում եմ և էլի կպնդեմ` կոռուպցիա գոյություն չունի: Ոչ մի կամայականություն չկա, ապօրինությունների մասին խոսել են մարդիկ, ովքեր գնացել են դատարան, այնտեղ պարտվել են և չգիտեմ՝ ինչու են նորից նոտարական գործընթացի դեմ բողոքում: Եթե նրանք գտնում են, որ սխալ ենք, թող դիմեն Եվրադատարան»
Իր աշխատանքից ազատվելու մասին լուրերն այսպես պարզաբանեց տիկին Գաբոյանը. «Եթե պարոն Թովմասյանն ինձ հրավիրեր և ասեր, որ ցանկություն չունի ինձ հետ աշխատելու, ես այն կլքեի: Պարոն Թովմասյանը ինձ ոչ միայն չի ընդունել, այլև ցանկություն չի ունեցել ինձ ընդունել: Աշխատակազմի ղեկավարն է ինձ կանչել, ասել, որ ինձ ուղարկում են ռեզերվ: Ով ինչ կասի, ինձ չի հետաքրքրում, ես կասեմ, որ համակարգը կայացել է: Նոտարների աշխատանքը ոչ միայն ստուգվել է, այլև նոտարներ են ազատվել աշխատանքից, նրանց գործունեությունը ստուգվել է: Բնական է, որ ոչ բոլորը ինձնից գոհ կլինեին: Ես, սրա հետ կապված, վերջին երեք ամիսներին հատկապես ուղղվածություն եմ զգում, դրանք կապում եմ իմ անձի հետ: Բայց դե՝ թե դրա արմատները որտեղից են գալիս, չգիտեմ»:
Հարցին, թե՝ կապ ունի՞ տիկին Գաբոյանը ԱՄՆ-ում բացահայտված հայկական հանցավոր խմբի ներկայացուցիչ, հայտնի «օրենքով գող» Պզոյի` Արմեն Ղազարյանի հետ, պատասխանեց. «Ես ընդհանրապես նոտար չեմ. ով որ իմ մասին թերթերում գրում է, թե ես գլխավոր նոտար եմ` սխալվում է: Ես նոտարական գործունեություն չեմ իրականացնում: Ես 32 տարի աշխատել եմ նոտարներին ստուգող: Երբեք կնիք չեմ ունեցել, գործարքներ չեմ իրականացրել, նույնիսկ քաղաքացու ստորագրության իսկությունը հաստատելու իրավունք չունեմ: Հետևապես, որևէ քաղաքացի, կուզի` դատախազ լինի, կուզի՝ ՀՀ քաղաքացի կամ ԱՄՆ քաղաքացի, չի կարող ինձ մոտենալ և խնդրել, որ գործարք կատարեմ իր համար»: Գաբոյանը հիշեցրեց, որ իր առաքելությունն ընդամենը կատարված գործարքը ստուգելն է:
Իսկ ահա կոնկրետ «Պզոյի» առնչությամբ Մարիամ Գաբոյանը նկատեց, որ մամուլի հրապարակումներում նշված են այն բարձրաստիճան անձանց անունները, որոնք կապ են ունեցել նրա հետ, իսկ իր ղեկավարած կառույցի մասով ընդամենը նշվել է, թե իբր ԱՄՆ-ի դաշնային մարմինները կարող են «Պզոյի» կատարած գործարքների կապակցությամբ ստուգումներ իրականացնել նոտարական մարմիններում:
«ԱՄՆ-ի համապատասխան մարմինները ի՞նչ պիտի ստուգեին, պիտի ճշտեին՝ «Պզե» կամ «Պզո» կոչեցյալը եղե՞լ է նոտարական գրասենյակում, գույք գնե՞լ է, որքա՞ն գումար է վճարել դրա դիմաց: Այսինքն, նրանք պետք է պարզեին` ԱՄՆ-ում նրա կողմից յուրացված 163 միլիոն դոլարը որտե՞ղ է ներդրել»,- նկատեց Գաբոյանը: Նրա խոսքով` ԱՄՆ պատկան մարմիններն ընդհանրապես չեն մտել նոտարական համակարգ, և հայտնի չէ` «Պզոն» Հայաստանում ընդհանրապես գույք գնե՞լ է, թե՞ ոչ:
Ըստ Գաբոյանի` երբ «Պզոյի» նման հարուստ մարդիկ 50 միլիոն դրամից ավելի արժողությամբ գույք են գնում, «Ահաբեկչության և փողերի լվացման դեմ պայքարի մասին» օրենքի համաձայն՝ նոտարը, ինչպես նաև պետռեգիստրը դրա մասին պարտավոր են հայտնել Կենտրոնական բանկի ֆինանսական դիտարկումների կենտրոնին: «Եվ հետևաբար, ԱՄՆ ֆեդերալ բյուրոյի ներկայացուցիչները ըսկի լայեղ էլ չէին անի գալ նոտարական գրասենյակներում նման հարցերը ստուգել, քանի որ էդ բաները ստուգվում են ԿԲ-ի նշված բաժնում: Հետևաբար` ի՞նչ կապ ունի այստեղ Գաբոյանը կամ նոտարները»: Նրա խոսքով` նոտարի պարտականությունն ընդամենը գործարք կնքելն է, այլ ոչ թե ստուգելը, թե տվյալ մարդու ճակատին «Պզո» է գրված, թե մեկ այլ բան:
Հարցին, թե՝ վերջին փոփոխությունները պայմանավորվա՞ծ են այն հանգամանքով, թե այս ոլորտում կոռուպցիան այնքան արմատացած է, որ որոշեցին արմատախիլ անել՝ հեռացնելով նաև իրեն, տիկին Գաբոյանը պատասխանեց. «Ես հիմա էլ եմ ասում որ տարրական բազային կրթություն ունեցող իրավաբանը գիտի, որ «կոռուպցիա» բառը վերաբերում է պաշտոնատար անձին, իսկ նոտարը պաշտոնատար անձ չէ, դրա համար ես՝ որպես իրավաբան, ասում եմ՝ եթե որևէ մեկից գանձվել է ավել գումար, քան պահանջվում էր այդ դեպքում, տեղի է ունենում սպառողների շահերի, իրավունքների խախտում: Կամայականություն չկա:Եթե որևէ մեկի մասին որևէ բան են ասում, պետք է փաստեր ունենան»:
Իսկ ինչու՞ թարգմանիչներն առավելություններ ունեն հասարակ քաղաքացիների նկատմամբ և հերթի մեջ չեն հայտնվում՝ հարցին էլ Գաբոյանը պատասխանեց. «Որովհետև նրանց հետ կապված գործերի ձևակերպումը շատ կարճ է տևում»:
Նոր պաշտոնի անցնելու հավանականությունը Մարիամ Գաբոյանը բացառեց. «Այդ հնարավորությունը նախարարն ուներ, բայց չարեց: Ես ինձ տեսնում եմ իրավաբանության դաշտում: Ես իմ մասնագիտության գծով կաշխատեմ և որևէ խնդիր չեմ ունենա: Համենայն դեպս, 8 տարի անց գնալու եմ թոշակի և նոր մասնագիտության կամ նոր պաշտոնների անցնելու ցանկություն չունեմ»:
Ասուլիսի մասին տեսանյութը կարող եք դիտել Վիդեո բաժնում
Շուշան Գալստյան
- 20:03Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսես Խորենացու անվան համալսարանի ռեկտոր
- 12:51Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը
- 10:01«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է անցկացվել
- 14:10Ուժեղ մագնիսական փոթորիկ մայիսի 31-ին. վտանգավոր երկրափոթորիկ կհարվածի երկրին
- 13:52Ես չեմ վիրավորում. եթե թքելը քաղաքական գնահատական է, իմ ասածներն էլ են քաղաքական գնահատական. Բագրատ Սրբազան
- 12:54Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճանապարհի վրա ենք. Բագրատ սրբազան
- 12:10Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան
- 11:10Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկանների ն գործողությունները. Սյունյաց թեմ
- 15:42Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դասի նկատմամբ.Առաքել արքեպիսկոպոս Քարամյան
- 13:53Փաշինյանը՝ իր տիկնոջ մասնակցած խրախճանքի մասին․Ցանկացած քաղաքացի կարող է գնահատել՝ որտեղ հագնեն սպիտակ, որտեղ հագնեն սեւ
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.