Մայիսի 21-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր ուղեկից շքախմբով ժամանեց Չիլիի Հանրապետության մայրաքաղաք Սանտյագո:
Չիլի հովվապետական այցի ընթացքում Նորին Սրբությանն ուղեկցում էին նաև Արգենտինայի հայոց թեմի առաջնորդ Տ. Գիսակ արքեպիսկոպոս Մուրադյանը, թեմական խորհրդի ատենապետ Ալբերտո Ճերեճյանը, ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վլադիմիր Կարմիրշալյանը և Չիլիում ՀՀ պատվո հյուպատոս Էդուարդո Ռոդրիգեզ Գոնաչին:
Սանտյագոյից Նորին Սրբությունն ուղևորվեց Վալպարաիսո` մասնակցելու Չիլիի Ազգային ժողովի նիստին, որի ընթացքում Չիլիի պետական տոնի` Նավատորմի փառքի օրվա առիթով նախատեսված էր երկրի նախագահ Միգել Խուան Պիներայի ելույթը: Ազգային ժողովի հանդիսավոր նիստից հետո Նորին Սրբությունը մասնակցեց տոնական շքերթին, ապա հանդիպեց Չիլիի նախագահ Միգել Խուան Սեբաստիան Պիներային:
Երեկոյան Սանտյագոյում, ՙԻնտերկոնտինենտալ՚ հյուրանոցի հանդիսությունների սրահում, Վեհափառ Հայրապետը հանդիպեց Չիլիի հայ համայնքի հետ: Հանդիպմանը ներկա էին նաև Քույր Եկեղեցիների ներկայացուցիչներ, Չիլիի քաղաքական գործիչներ: Նորին Սրբությունը, դիմելով ներկաներին, ուրախություն հայտնեց հանդիպման համար: Հայրապետը նաև ողջունեց պետական, քաղաքական և կրոնական գործիչների ներկայությունը հանդիպմանը` այն նկատելով հարգանքի արտահայտություն Չիլիի հայորդիների հանդեպ և հայորդիների միջոցով հարգանքի դրսևորում Հայոց Հայրապետի հանդեպ: ՙԳոհություն է մեզ համար, որ աշխարհում սփռված հայորդիներն ամենուր, ինչպես և այստեղ` Չիլիում, արթուն են պահում իրենց հոգիներում լույս հավատքը մեր հայրերի, որ հայոց կյանքում արմատավորվեց քարոզչությամբ Սուրբ Թադեոս և Սուրբ Բարդուղիմեոս առաքյալների: Սիրելի հայորդիներ, ազգային-եկեղեցական կյանքում մեր ձեռքբերումներն ու հաջողությունները ոգևորություն ու քաջալերություն են մեզ համար, իսկ խնդիրներն ու մարտահրավերները` ահազանգ և կոչ` միաբանությամբ, միասնական գործունեությամբ դիմագրավելու, մեկմեկու զորակցելու, նեցուկ լինելու և համախումբ ջանքերով լուծումներ գտնելու: Այս առումով կարևոր է նաև բոլորիս նախանձախնդիր գործունեությունը, քանզի Առաքելական Սուրբ Եկեղեցու, մեր հոգևոր կենտրոն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի առաքելությունը ամենքինս է: Յուրաքանչյուր հայ` որպես մի մասնիկը մեր ժողովրդի, գիտակցելով, որ հոգու պարտք ունի ողջ հայության առջև, պիտի գործի ոչ միայն անձնական, այլև համազգային մեր բարեկեցության և բարօրության, մեր ողջ ազգի փրկության համար: Մեր բազում ազգային նպատակները, նվիրական իղձերն ու երազանքները իրականություն կդառնան, երբ մեր անհատական կյանքը լույս դարձնենք մեր հավաքական կյանքի համար` հավատքից բխող առաքելության նոր կենսագործումներով՚, — ասաց Ամենայն Հայոց Կաթողիկոսը:
Մայիսի 22-ին Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպեց Սանտյագոյի արքեպիսկոպոս Ռիկարդո Էցցատիի հետ: Հանդիպման ընթացքում Նորին Սրբությունն անդրադարձավ Հայ Առաքելական և Կաթոլիկ Եկեղեցիների սերտ հարաբերություններին` կարևորելով երկու Եկեղեցիների միջև եղբայրական գործակցության առավել ամրապնդումն ու արդյունավորումը: Զրույցի ընթացքում նաև պայմանավորվածություն ձեռք բերվեց Չիլիի Կաթոլիկ Եկեղեցու աստվածաբանական բարձրագույն կրթական հաստատությունում հայ հոգևորականի ուսման և կեցության վերաբերյալ, որով նաև Չիլիի հայ համայնքը, ի դեմս ուսանող հոգևորականի, կունենա իր հոգևոր հովիվը:
Այնուհետև Վեհափառ Հայրապետն այցելեց Սանտյագոյի Հայաստանի Հանրապետության հրապարակ, որտեղ հավատացյալ հայորդիների մասնակցությամբ աղոթք բարձրացրեց Չիլիի հայ համայնքի զորացման, համայն հայության ու Մայր Հայրենիքի բարօրության ու առաջընթացի համար:
Կաթոլիկ համալսարանի եկեղեցում Վեհափառ Հայրապետի հանդիսապետությամբ կատարվեց եկեղեցական արարողություն: Հավատացյալներին ուղղված խոսքում Հայոց Հայրապետն անդրադարձավ խաչի խորհրդին, նշելով, որ Տերունական խաչից բխող կենսատու ուժով է զորացել մեր ժողովուրդը, դիմակայել փորձությունների ու արհավիրքների և, հաղթահարելով դժվարություններ ու նեղություններ, իր մեծ հավատքի շնորհիվ կերտել է նոր կյանք` խարսխված ազգային արժեքների ու սրբությունների վրա: Նորին Սրբությունը տեղեկացրեց նաև առաջիկային հայ համայնքին սպասավորություն բերելու համար Չիլի մեկ հոգևորականի ծառայության կոչելու մասին, ինչը հավատացյալները ողջունեցին բուռն ծափահարություններով:
Նույն օրը Հայոց Հայրապետն այցելեց նաև Սանտյագոյի «Հայ տուն», ուր տեղի ունեցավ խաչքարի օրհնություն և հոգեհանգստյան արարողություն` համայնքի հանգուցյալ անդամների հոգիների խաղաղության համար աղոթքով: ՙՀայ տանը՚ կազմակերպված ճաշի ընթացքում Նորին Սրբությունն իր գնահատանքը բերեց Չիլիի Հայ գաղութային վարչության ատենապետ Խուան Պաբլո Գույումջյանին, վարչականներին և նրանց գործակիցներին` Հովվապետական այցի պատշաճ կազմակերպման համար: Վեհափառ Հայրապետը, նաև դիմելով ներկաներին, հորդորեց ամուր պահել ազգային ոգին ու ավանդույթները, շարունակել հավատարիմ մնալ Մայր Եկեղեցուն և մեր պատմության ու անցյալի ձեռքբերումների արժևորումով` կերտել նոր օրը հայոց լուսառատ գալիքի:
Նույն օրը երեկոյան Նորին Սրբությունը և Վեհափառ Հայրապետին ուղեկցող շքախումբը ուղևորվեցին Վենեսուելա:
- 20:03Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսես Խորենացու անվան համալսարանի ռեկտոր
- 12:51Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը
- 10:01«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է անցկացվել
- 14:10Ուժեղ մագնիսական փոթորիկ մայիսի 31-ին. վտանգավոր երկրափոթորիկ կհարվածի երկրին
- 13:52Ես չեմ վիրավորում. եթե թքելը քաղաքական գնահատական է, իմ ասածներն էլ են քաղաքական գնահատական. Բագրատ Սրբազան
- 12:54Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճանապարհի վրա ենք. Բագրատ սրբազան
- 12:10Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան
- 11:10Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկանների ն գործողությունները. Սյունյաց թեմ
- 15:42Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դասի նկատմամբ.Առաքել արքեպիսկոպոս Քարամյան
- 13:53Փաշինյանը՝ իր տիկնոջ մասնակցած խրախճանքի մասին․Ցանկացած քաղաքացի կարող է գնահատել՝ որտեղ հագնեն սպիտակ, որտեղ հագնեն սեւ
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.