«Ընդհանրապես այն երկրներում, որտեղ ընտրություններն անցնում են առանց որևէ խնդրի, Ընտրական օրենսգիրքն անգամ այդ երկրներում է փոխվում, որպեսզի փոխեն ընտրակարգը: Սակայն այն երկրներում, որտեղ օրենսգիրքը դեռևս պատշաճ մակարդակի չէ, այդ երկրներում ընտրական օրենսգրքերն ավելի շատ են փոխվում, որպեսզի արձագանքեն այդ խնդիրներին և ներմուծեն մեխանիզմներ, որոնք թույլ կտան, որպեսզի բարձրացվի հանրային վստահությունը, և բարելավվի ընտրությունների որակը»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԱԺ Հանրապետական խմբակցության պատգամավոր, ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը` պարզաբանելով ԸՕ բարեփոխումների նպատակը:
Հարությունյանը նշեց, որ Ընտրական բարեփոխված օրենսգրքում շուրջ ինը տասնյակ փոփոխություններ են կատարվել, որոնց շարքում է դիտորդների իրավունքների փոփոխությունը, նաև էական փոփոխություններ կան քվեարկության ամփոփման և հետընտրական փուլերի վերաբերյալ: Նա էական փոփոխություն գնահատեց այն հնարավորությունը, ըստ որի՝ խորհրդարանական ընդդիմությունն իրավունք ունի ընտրական հանձնաժողովում ունենալ ընտրությունների ընթացքը վերահսկող երկու ներկայացուցիչ:
Հարցին, թե՝ նոր օրենսգիրքը հնարավորություն կտա՞ բացառելու ընտրակեղծիքները, Դավիթ Հարությունյանը պատասխանեց. «Ոչ մի երկրում հարյուր տոկոսով հնարավոր չէ բացառել ընտրակեղծիքները: Ինչ-որ խախտումներ կարող են լինել, սակայն մենք փորձել ենք անել ամեն ինչ, որպեսզի բացառենք հայտնի սողանցքերը, անգամ փորձել ենք կանխարգելիչ փոփոխություններ մտցնել՝ հաշվի առնելով, թե հնարամտությունը ինչ նոր մեխանիզմներ հորինելու հնարավորություն կարող է տալ»:
Անդրադառնալով ՀՅԴ-ի քննադատությանը, թե իրենց կարևոր առաջարկները չեն ընդունվել, Հանրապետական պատգամավորը նկատեց, որ դա քաղաքական հայտարարություն է՝ հավելելով, որ ՀՅԴ ներկայացրած չորս առաջարկություններից երեքը չեն ընդունվել, բայց փոխարենն ընդունվել են ավելի կարևոր առաջարկություններ, որոնց մասին, ըստ նրա, Դաշնակցությունը գերադասում է չխոսել: «Չի ընդունվել երեք առաջարկություն, նրանց հիմնական առաջարկությունները չորսն էին: Առաջինը նրանք պահանջում են 100%-անոց համամասնական ընտրություններ, ինչը, մեր կարծիքով, սխալ է: Այս փուլում դա չի համապատասխանում մեր երկրի պահանջներին: Այն փաստարկը, թե գիտեք ինչ, մեզ չի հաջողվում մեծամասնական ընտրություններում հաղթել, լավ փաստարկ չէ օրենսգիրք փոխելու համար: ԸՕ-ն փոխվել է հենց այդ տեսանկյունից, ուստիև վերլուծվել են քննադատական բազմաթիվ նյութեր, վերլուծություններ, զեկույցներ, և փորձ է արվել այդ բոլոր քննադատական գործողությունների հիման վրա փոխել մեր օրենսգիրքը, որը երեկ մանրամասն ներկայացրել եմ խորհրդարանում»,- ասաց Պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահը:
Այս օրերին հանրությանը հուզող թիվ 1 հարցին` համաներմանը, Դավիթ Հարությունյանը հրաժարվեց անդրադառնալ, ըստ էության կրկնելով ԱԺ նախագահի խոսքը՝ մի երկու օր էլ դիմացեք: «Ասուլիսի կոնկրետ թեման Ընտրական օրենսգրքի բարեփոխումներն են, ուստի թեմայից դուրս չեմ ցանկանում որևէ հարցի պատասխանել: Ինչ վերաբերում է համաներմանը, այդ մասին կխոսեմ վաղվանից հետո»,- ասաց ՊԻՀ հանձնաժողովի նախագահը:
Շուշան Գալստյան
- 15:10Նիկոլ Փաշինյանը Սուրբ Գիրքն ընկալում է աղանդավորական մեկնություններով. Տիգրան քահանա Բադիրյան
- 13:10Ադրբեջանը խլացնում է Արցախի բջջային կապի և համացանցի հասանելիությունը. Արցախի ՄԻՊ
- 13:10Ես չեմ պատմելու, թե ինչպես էր Աննա Հակոբյանը բունկերում գոռում՝ «ուզում ա 5 հազար մարդ մորթվի․․․»․ Միքայել Մինասյան
- 15:102020թ. հուլիսի 1-ից կավելանա մինչև 2 տարեկան երեխաների խնամքի համար տրվող նպաստը՝ 18.000-ի փոխարեն՝ ծնողները կստանան 25.500 դրամ
- 14:106 անգամ բարձրացնելու ենք առաջին երեխայի ծննդյան միանվագ նպաստը՝ 50 հազար դրամից այն դարձնելով 300 հազար դրամ
- 14:10Թուրքիա-Նախիջևան թռիչքների համար Հայաստանի կամ Իրանի օդային տարածքն այլևս չի օգտագործվի
- 12:10Բոլոր զորամասերն 100%-ով ապահովված են ռազմական տեխնիկայով եւ զինամթերքով. ՊԲ N միավորման հրամանատար
- 11:10Հայաստանի լիակատար շրջափակման հեռանկարը. Ինչ զարգացումներ կարող են լինել
- 12:10Ադրբեջանցի գործիչների երեւակայությունը մոլեգնում է. ԼՂՀ ՊՆ
- 15:15Արցախի ՊՆ-ի կոը՝ անվերապահորեն կատարել հրադադարի պահպանման շուրջ պայմանավորվածությունը
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.