«ՉԻ»-ն օրերս տեղեկացրել էր, որ 2011 թվականի մարտի 1-ից լրացել է ՀՀ ոստիկանության շտաբի պետ Էդվարդ Ղազարյանի պաշտոնավարման ժամկետը: Թերթը նշել էր, որ շուրջ երկու ամիս և ավելի է, ինչ ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյան ապօրինի շարունակում է զբաղեցնել այդ պաշտոնը: Նրա աշխատանքային պայմանագրի ժամկետը լրացել էր, նաև՝ Էդվարդ Ղազարյանը թոշակային տարիքում է: «ՉԻ»-ի հրապարակումից մի քանի օր անց, Հայաստանի ոստիկանապետ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Ալիկ Սարգսյանի հրամանով, կադրային փոփոխություն կատարվեց ոստիկանությունում: Ոստիկանապետի հրամանով՝ ոստիկանության շտաբի պետ, ոստիկանության գեներալ-մայոր Էդվարդ Ղազարյանն ազատվեց զբաղեցրած պաշտոնից ` թոշակի անցնելու կապակցությամբ:
Ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի մեկ այլ հրամանով Էդվարդ Ղազարյանը նշանակվեց ոստիկանապետի խորհրդական:
«ՉԻ» աղբյուրների փոխանցմամբ` Ղազարյանն այլևս ոստիկանապետի խորհրդական է ընդամենը փաստաթղթային ձևակերպումներով: Իրականում Ալիկ Սարգսյանը հանձնարարել է, որպեսզի վերջինս շարունակի կոորդինացնել ՀՀ ոստիկանության շտաբի աշխատանքները: Ասել է թե` Ղազարյանը շարունակում է մնալ ՀՀ ոստիկանության շտաբի պետ: Հնարավոր է՝ իրավիճակը փոխվի, եթե այս պաշտոնում նշանակվի ոստիկանության համակարգում ազդեցություն ունեցող կադրերից մեկը, գրում է թերթը: Ոստիկանապետի մոտ այս պաշտոնի համար լոբբիստական աշխատանքները մեկնարկված են: Այս թեմայի շրջանակներում համառորեն շրջում է ՀՀ ճանապարհային ոստիկանության պետ Մարգար Օհանյանի անունը:
- 11:10«Հրապարակ». Ապարանում վենդետայի ուրվականն է շրջում
- 11:10«Փաստ». Առավոտյան՝ փողը, երեկոյան՝ աթոռները. ի՞նչ են առաջարկել իշխանությունները Մոսկվային
- 11:10Որոշ ՔՊ-ականների վոյաժները սկսել են նյարդայնացնել անգամ իրենց թիմին. «Հրապարակ»
- 11:10Փաշինյանը ՔՊ-ականներին մոսկովյան այցից ուշագրավ մանրամասներ է պատմել․ «Հրապարակ»
- 11:10Լրտեսների գործը փլվում է. սիրային նամակներն իրեղեն ապացույց են համարել.«Հրապարակ»
- 11:10Ռուս խաղաղապահների ղեկավարի հետ հանդիպելու են եւ պարզաբանում են պահանջելու.«Հրապարակ»
- 11:10Ադրբեջանը պահանջներ է ներկայացնում Հայաստանին, որոնք չբավարարելու դեպքում կա՛մ պատերազմ է լինելու, կա՛մ պետք է Հայաստանը գնա անվերջ զիջումների․ Միքայել Համբարձումյան․ «Հրապարակ»
- 11:10Աննա Հակոբյանի հանդիպումը որդեկորույս մայրերի հետ ՔՊ–ական կանանց շրջանում դժգոհություն է առաջացրել․ «Ժողովուրդ»
- 11:10Ուշագրավ զարգացումներ. Ռուսաստանը հետ է գնում հրթիռները, որոնց համար Հայաստանում դատվում է Դավիթ Գալստյանը
- 11:10Քաղաքական իշխանությունը հրահանգում է, նախաքննական մարմինն այլևս չի կարողանում…. «Փաստ»
02.07.2022 | 14:10
02.07.2022 | 13:10
02.07.2022 | 12:10
02.07.2022 | 11:10
01.07.2022 | 15:10
01.07.2022 | 14:10
01.07.2022 | 13:10
01.07.2022 | 12:10
01.07.2022 | 11:10
30.06.2022 | 14:10
30.06.2022 | 12:10
30.06.2022 | 11:10
29.06.2022 | 15:10
29.06.2022 | 14:10
29.06.2022 | 13:10
29.06.2022 | 11:10
28.06.2022 | 14:10
28.06.2022 | 13:10
28.06.2022 | 12:10
28.06.2022 | 11:10
27.06.2022 | 15:10
27.06.2022 | 13:10
27.06.2022 | 11:10
25.06.2022 | 14:10
25.06.2022 | 13:10
25.06.2022 | 12:10
25.06.2022 | 11:10
24.06.2022 | 15:10
24.06.2022 | 14:10
24.06.2022 | 13:10
24.06.2022 | 12:10
24.06.2022 | 11:10
23.06.2022 | 15:10
23.06.2022 | 14:10
23.06.2022 | 13:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.