«Արդեն 20 տարուց ավելի մենք անկախացել ենք և կարծես թե ժողովրդավարական պետություն ենք կառուցում, սակայն դատաիրավական համակարգում քրեական գործերով խնդիրները չեն պակասում, հակառակը` գնալով խորանում են»,- երեկ, ըստ «Ժամանակ»-ի, ՄԻՊ գրասենյակի կազմակերպած «Արդար դատաքննության իրավունք» ֆորումի ընթացքում հայտարարել է ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Ռուբեն Սահակյանը`անդրադառնալով քրեական դատավարության ընթացքում արձանագրված խախտումներին:
Ըստ նրա, Վճռաբեկ դատարանն ընդունում է նախադեպային որոշումներ, և հենց ինքը չի կիրառում այդ որոշումները: Սահակյանը հիշեցրել է 2009 թ. Մարդու իրավունքների պաշտպանի զեկույցը դատաիրավական համակարգի վերաբերյալ, ԵԱՀԿ փորձագետների 2010 թ. զեկույցը` կապված մարտիմեկյան դեպքերի հետ, որտեղ արձանագրվել են գրեթե միանման խախտումներ: «Ես փաստաբանների պալատի նախագահն եմ, և ամեն օր ինձ են այցելում քաղաքացիներ, փաստաբաններ ու ներկայացնում բոլոր այն խախտումները, որոնք ամեն օր, ամեն ժամ իրենք տեսնում են դատարաններում, տեսնում են մարդու իրավունքների ոտնահարումներ, անարդար դատավճիռներ, օրենքի տառին խիստ հակասող դատական ակտեր»,- ըստ թերթի, ասել է Սահակյանը և հավելել, որ չի հասկանում, թե որն է այս ամենի պատճառը:
«Կաշառակերությունը»,- եղել է դահլիճի արձագանքը:
«Դա քիչ է, միայն կաշառակերությունը չէ, ես կասեի, որ այսօր կաշառակերությունը պակասել է, բայց կաշառակերության չափերն են ավելացել»,- պատասխանել է Սահակյանը:
«Ինձ մոտ տպավորություն է ստեղծվում, թե ինչ- որ մեկը կախարդական փայտիկով նրանց ասում է` մենք մեկին կպատժենք, հասարակությանը ցույց կտանք, թե պայքարում ենք անօրինականությունների դեմ, բայց դուք շարունակեք աշխատել նույն ոճով, ուշադրություն չդարձնեք մեր նախադեպային որոշումներին, տեսեք` մենք էլ ուշադրություն չենք դարձնում»,- ըստ թերթի՝ այսպիսի հետևություն է արել Ռուբեն Սահակյանը:
- 11:17Ծեծողը՝ փոխոստիկանապետ. Հունան Պողոսյանին կփոխարինի Աշոտ Կարապետյա՞նը
- 10:50Կարո՞ղ է արդյոք Վանո Սիրադեղյանը վերադառնալ Հայաստան
- 10:57Կոնսենսուս չկա. քաղաքական ուժերը միմյանց դե՞մ են պայքարում, թե՞ Սերժ Սարգսյանի
- 12:20ԱՄՆ շեշտակի հարվածը «ծռությանը»
- 11:24Վայրենի իշխանության գեղեցիկ ժպիտը. Արմեն Սարգսյանն անհետացել է
- 11:30Փակ հանդիպում է եղել. Փաշինյանը չի ընդունել «Հանուն Հայաստան պետության» ճակատի հրավերը
- 11:52Ո՞վ և ո՞ւմ «գանգն է փշրելու» Ազատության հրապարակում
- 11:57Սերժ Սարգսյանի իշխանափոխության մեխանիզմը. դա չի լինի 2022 թվականին
- 11:40«Լծակազուրկը». այլեւս նախագահն առանց վարչապետի առաջարկության ոչ մի թուղթ չի կարող ստորագրել
- 11:00«Ուղեղն՝ անջատած». «Մարտի 1»-ի գործով դատախազ Կորյուն Փիլոյանը չի հիշում, բայց շատ է նեղվում
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.