ՀՀ փոխվարչապետ, «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի խորհրդի նախագահ Արմեն Գևորգյանն այսօր ծանոթացավ Սևանա լճի ափամերձ հատվածներում հանրային լողափերի կահավորման և բարեկարգման աշխատանքների ընթացքին:
Փոխվարչապետին ուղեկցում էին ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը, ՀՀ նախագահին առընթեր Սևանա լճի հիմնահարցերի հանձնաժողովի նախագահ Վլ. Մովսիսյանը, Գեղարքունիքի մարզպետ Ն. Պողոսյանը, «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տնօրեն Ա. Գնդոյանը:
Բնապահպանության նախարարը զեկուցեց, որ աշխատանքներն ընթանում են սահմանված ժամկետներում, և մինչև հունիսի 15-ը լողափերը կարող են ընդունել այցելուներին: Ծրագրի իրականացմանը մասնակցում են նաև մասնավոր ընկերություններ: Փոխվարչապետը ողջունելի համարեց մասնավոր ընկերությունների ներգրավվածությունը: Նա նաև հորդորեց, որ հատկացվող միջոցներն օգտագործվեն արդյունավետ ու նպատակային:
Ա. Հարությունյանն անդրադարձավ նաև քաղաքացի Ա. Թարխանյանի բաց նամակին` նշելով, որ նամակում բերված փաստերն իրականությանը չեն համապատասխանում: Ըստ նրա` «Սևան ազգային պարկ» -ի կողմից լողափերի կազմակերպման համար ընտրվել է պետական սեփականություն հանդիսացող տարածք, որի վերաբերյալ իրավունքների նոտարական վավերացում և կադաստրային գրանցում ունեցող պայմանագրեր չկան, հողօգտագործումն ապօրինի է իրականացվել, հետևաբար կառավարության որոշումը միանգամայն օրինական է:
Փոխվարչապետին ներկայացվեց նաև 1900.25 բացարձակ նիշից ներքև իրականացվող մաքրման աշխատանքների ընթացքը: Բնապահպանության նախարարը տեղեկացրեց, որ աշխատանքներն իրականացվում են համաձայն ժամանակացույցի, ընթացքում լինում են նաև տեխնիկայի շահագործման հետ կապված խնդիրներ, որոնք օպերատիվ կերպով լուծվում են:
Տեղում քննարկվեցին նաև 1900.25մ բացարձակ նիշից ներքև գտնվող շենք-շինությունների ապամոնտաժման ընթացքի հետ կապված հարցեր: Տեղեկացվեց, որ կան մոտ 150 շինություններ, որոնց սեփականատերերը կամ վարձակալները թեև տեղեկացվել են ապամոնտաժման պահանջի մասին, սակայն քայլեր չեն ձեռնարկել: Փոխվարչապետը «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տնօրինությանը հանձնարարեց մայիսի 15-ի դրությամբ գույքագրել նմանատիպ դեպքերը և տվյալները ներկայացնել ՊՈԱԿ-ի խորհրդին:
Անդրադարձ եղավ նաև Սոթքում հանքաքարի մանրացման գործընթացին, որի վերաբերյալ վերջերս մտահոգություն էին հայտնել բնապահպանական ՀԿ-ները: Փորձագետների պարզաբանմամբ, այն հանքանյութի մշակման արտադրական գործընթաց չէ և չի հակասում «Սևանա լճի մասին» ՀՀ օրենքի պահանջներին: Սակայն նպատակահարմար է գտնվել առաջարկել հանքավայրը շահագործող ընկերությանը համապատասխան փաստաղթղթեր ներկայացնել իրավասու մարմիններին:
«Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տնօրենը տեղեկություններ ներկայացրեց ՊՈԱԿ-ի ընթացիկ ֆինանսատնտեսական իրավիճակի մասին:
Ըստ ՏԿՆ հասարակայնության հետ կապերի բաժնի մամլո հաղորդագրության, քննարկվեցին նաև ճանապարհաշինական խնդիրներին վերաբերող հարցեր: Փոխվարչապետը մարզպետին հանձնարարեց դրանք պահել ուշադրության կենտրոնում, իսկ Լճաշենի հատվածում 2 կմ ճանապարհի վերանորոգման հարցում համագործակցել Տրանսպորտի և կապի նախարարության հետ:
- 14:10Իշխանությունը գործը տանում է դեպի նոր մարտի 1․ Արծվիկ Մինասյան
- 13:10Ուկրաինայի պատերազմը ազդանշան է ողջ աշխարհին՝ հրաժարվելու հանածո վառելիքից. Անտոնիու Գուտերիշ
- 12:10Պուտինն անձամբ մերժել է ՀՀ ՀԱՊԿ զորքեր մտցնելու Փաշինյանի խնդրանքը․ աղբյուր
- 11:10«Դիմադրություն» շարժումը հանդիպում է պահանջել Հայաստան ժամանող Լիտվայի նախագահից. Նիկոլ Փաշինյանն այլեւս լեգիտիմ չէ
- 15:10Բացառված չէ ադրբեջանական կապիտալի ներթափանցումը Հայաստան՝ Shell ընկերության միջոցով
- 14:10Տնտեսական ինքնասպանություն է. Պուտինը՝ ռուսական նավթից և գազից հրաժարվելու մասին
- 13:10Ալեն Սիմոնյանը չի պարզաբանում, թե ինչպես է իշխանությունը տեսնում Ղարաբաղի վերջնական կարգավիճակը. Azatutyun.am
- 12:28Դատաիրավական բարեփոխումների 2019-2023թ․ ռազմավարությունից բխող 2019-2021թթ գործողությունների կեսից ավելին՝ 56%-ը չի կատարվել․ հրապարակվել է մշտադիտարկման զեկույցը
- 11:10Արցախում ՃՈ–ն աշխատում է ուժեղացված ռեժիմով, ստուգվում են բոլոր տրանսպորտային միջոցները, փոխադրվող բեռի փաստաթղթերը
- 14:10Մեկ անգամ ևս՝ Թուրքիայի հետ «սահմանի բացման» հարցը․ Կարեն Ճշմարիտյան
19.05.2022 | 14:10
19.05.2022 | 13:10
19.05.2022 | 12:10
19.05.2022 | 11:10
18.05.2022 | 15:10
18.05.2022 | 13:10
18.05.2022 | 12:28
18.05.2022 | 11:10
17.05.2022 | 14:10
17.05.2022 | 13:10
17.05.2022 | 12:10
16.05.2022 | 15:10
16.05.2022 | 14:10
16.05.2022 | 13:10
16.05.2022 | 12:10
16.05.2022 | 11:10
14.05.2022 | 14:10
14.05.2022 | 13:10
14.05.2022 | 12:08
14.05.2022 | 11:10
13.05.2022 | 14:10
13.05.2022 | 12:10
13.05.2022 | 11:10
12.05.2022 | 15:10
12.05.2022 | 14:10
12.05.2022 | 13:10
12.05.2022 | 12:10
12.05.2022 | 11:10
11.05.2022 | 15:10
11.05.2022 | 13:10
11.05.2022 | 12:10
11.05.2022 | 11:10
10.05.2022 | 15:10
10.05.2022 | 14:10
10.05.2022 | 13:10
10.05.2022 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.