Մայիսի 19-ին, ժամը 16.30-ին, Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Խանդանյանի նախագահությամբ, տեղի կունենա ՀՀ ԱԺ Ժառանգություն խմբակցության պատգամավորներ Զարուհի Փոստանջյանի, Լարիսա Ալավերդյանի, Անահիտ Բախշյանի, Արմեն Մարտիրոսյանի, Ստյոպա Սաֆարյանի, ինչպես նաև Սեդա Մելիքյանի, Դավիթ Սանասարյանի և Արամ Ենոքյանի` 09.03.2011թ. Հաղորդումը հանցագործության մասին անհետևանք թողնելու, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 181 հոդվածով նախատեսված որոշումներից մեկը, մասնավորապես` քրեական գործ հարուցելու մասին որոշում ընդունելուց հրաժարվելու վերաբերյալ բողոքի քննությունը:
Հիշեցնենք, որ խոսքը վերաբերում է ս.թ. մարտի 3-ին Երևանի Հանրապետության հրապարակում բողոքի գործողության ժամանակ ոստիկանների կողմից Ժառանգություն խմբակցության պատգամավորների և մի խումբ քաղաքացիների հանդեպ ապօրինի գործողություններին, ինչի վերաբերյալ պատգամավորների և քաղաքացիների կողմից Հատուկ քննչական ծառայություն ներկայացված հաղորդումը հանցագործության մասին մինչ օրս մնացել է անհետևանք:
Տեղեկացնենք նաև, որ Ժառանգություն խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին, ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանին և ՀՀ Հատուկ քննչական ծառայության պետ Անդրանիկ Միրզոյանին այսօր ներկայացրել է Հաղորդում հանցագործության մասին, որը վերաբերում է 04.03.2011թ ՀՔԾ քննիչ Կ. Թորոսյանի այն որոշմանը, որում մասնավորապես նշված է, որ Զարուհի Փոստանջյանը մարտի 3-ին Հանրապետության հրապարակում դրսևորելով անհարգալից վերաբերմունք ոստիկանության աշխատակիցների նկատմամբ, իբրև թե քաշել և պոկել է ոստիկանության լեյտենանտ Արտյոմ Հակոբյանի ուսադիրները: Եվ պատգամավորը պահանջում է անհապաղ քրեական գործ հարուցել նշյալ սուտ մատնության փաստի առթիվ:
- 15:14Երեք պատճառ կա, թե ինչու է Հայաստանը գտնվում նման քաոսային և խառը իրավիճակում
- 14:10Շուշին թուրքին տվել են Նիկոլը, օմեգան, էրատոն ու մյուս ծածկանունավորները, այլ ոչ՝ գրավել իլհամը, մեհրիբանն ու մյուսները .Արփինե Հովհաննիսյան
- 13:10Ադրբեջանն ու Թուրքիան այսուհետև անելու են ամեն ինչ մեզ է՛լ ավելի ճնշելու, է՛լ ավելի շրջափակելու համար. Էլիբեգովա
- 12:10Պետությանը պատճառվել է 5 միլիարդ 500 միլիոն դրամի վնաս․ ոստիկանության նոր բացահայտումը
- 11:10Ադրբեջանցիները մի քանի օր առաջ սպանել են գերեվարված 44–ամյա տղամարդուն ու թաղել Հադրութում
- 15:10Հիմա, թե քանի հոգի են գերի այս պահին, ի՞նչ կարեւոր է. Հովիկ Աղազարյան
- 14:10Ո՞վ է խախտել անժամկետ զինադադարը Լեռնային Ղարաբաղում. Regnum
- 13:10Թուրքիայում նախատեսված զորվարժությունները երեք հիմնական խնդիր են լուծում. Տիգրան Աբրահամյան
- 12:10Առողջապահության նախարարությունը ղեկավարելու է Թորոսյանը, պատասխանատվությունը կրելու է Ավանեսյանը․ համաճարակաբան
- 11:10«Նոր պատերազմ՝ նոր տարածքներ». Լավրովը կոչ է արել խուսափել ԼՂ վերաբերյալ հուզական հայտարարություններից
20.01.2021 | 14:10
20.01.2021 | 13:10
20.01.2021 | 12:10
20.01.2021 | 11:10
19.01.2021 | 15:10
19.01.2021 | 14:10
19.01.2021 | 13:10
19.01.2021 | 12:10
19.01.2021 | 11:10
18.01.2021 | 15:10
18.01.2021 | 13:10
18.01.2021 | 12:10
18.01.2021 | 11:10
16.01.2021 | 15:10
16.01.2021 | 14:10
16.01.2021 | 13:10
16.01.2021 | 12:10
16.01.2021 | 11:10
15.01.2021 | 15:10
15.01.2021 | 14:10
15.01.2021 | 13:10
15.01.2021 | 12:10
15.01.2021 | 11:10
14.01.2021 | 15:10
14.01.2021 | 14:10
14.01.2021 | 13:10
14.01.2021 | 12:10
14.01.2021 | 11:10
13.01.2021 | 15:10
13.01.2021 | 13:10
13.01.2021 | 12:10
13.01.2021 | 11:10
12.01.2021 | 15:10
12.01.2021 | 14:10
12.01.2021 | 13:10
12.01.2021 | 11:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.