Գիտական, պետական ոլորտի, Հ կ- ների, և քաղաքական կուսակցությունների ավելի քան 150 կանայք մասնակցում են մայիսի 18-ին Երևանում մեկնարկած երկօրյա համաժողովին, որը կազմակերպվել է ԱՄՆ Ազգային Ժողովրդավարական Ինստիտուտի (NDI) և ԱՄՆ ՄԶԳ կողմից` Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանատան և Միացյալ ազգերի զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) աջակցությամբ:
ԱՄՆ Միջազգային զարգացման Գործակալությունից հայտնում են, որ համաժողովը կրում է «Խրախուսել Հայաստանում կանանց քաղաքական մասնակցությունը. կանանց համազգային համաժողով և հայեցակարգ» խորագիրը, որի նպատակն է ուշադրություն հրավիրել կանանց հիմնախնդիրներին և նպաստել Հայաստանի քաղաքականության մեջ նրանց ներկայացվածությանն ու մասնակցությանը:
Համաժողովը մեկնարկել է Միացյալ Նահանգների և Եվրոպայի հայտնի կին քաղաքական գործիչների ելույթներով: Հյուրերի թվում են ԱՄՆ դեսպան Մարի Լ. Յովանովիչը, դեսպան Մերիլ Ֆրանկը (ԱՄՆ ներկայացուցիչը ՄԱԿ-ի «Կանանց կարգավիճակ» հանձնաժողովում), Հայաստանում Շվեդիայի դեսպան Դիանա Յանսեն (նստավայրը` Թիֆլիս), Ալբանիայում Մակեդոնիայի նախկին դեսպան Բլագորոդնա Մինգովա Կրեպիեվան, Հայաստանում ՄԱԶԾ-ի մշտական ներկայացուցիչ Դաֆինա Գերչևան, ԱՄՆ Միզուրի նահանգի պետքարտուղար Ռոբին Կարնահանը, և Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպան Չարլզ Լոնսդեյլը: Միջոցառմանը մասնակցել են նաև Հայաստանի կառավարության բարձրաստիճան անձինք, տեղական ու միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ: Բացման խոսքում, դեսպան Յովանովիչն ընդգծել է, որ Հայաստանն իր լիարժեք ներուժն իրագործելու համար պետք է հենվի իր բոլոր տաղանդների վրա, այդ թվում նաև կանանց:
Համաժողովի ընթացքում կին մասնակիցները բաժանվել են փոքր աշխատանքային խմբերի` հայեցակարգը մշակելու նպատակով, այստեղ կներկայացվեն կանանց հիմնախնդիրները և դրանց լուծման հետ կապված առաջարկությունները: Քննարկվել են բավականին հետաքրքիր թեմաներ` կոալիցիայի ձևավորումը, գենդերային հավասարության խթանումը կուսակցություններում և տարբեր բնագավառներում, ինչպես նաև տղամարդ քաղաքական գործիչների և հասարակության խրախուսումը` կանանց քաղաքական իրավունքների ընդլայնման աջակցելու նպատակով:
- 13:10Սա պետություն է, ոչ թե ինչ-որ մեկի հոր դուքանը, որ ում գլխին ինչ փչի՝ անի․ Արշավիր Ղարամյան
- 11:10ԱՀ ՄԻՊ․ Ադրբեջանական ԶՈւ-երն ակնհայտ խախտել են քաղաքական ամենաբարձր մակարդակի պայմանավորվածությունները
- 15:10Ոչ այնքան զարմանալի է Ադրբեջանի բռնապետի բացարձակ անարգանքը, որքան քաղաքակիրթ մարդկության անտարբերությունը. ԱՀ ՄԻՊ
- 13:10Ջալալ Հարությունյանի հրամանով երեխեքին տարել, մտցրել են մսաղաց. անհետ կորածների և զոհվածների ծնողներ
- 12:10Սյունիքի վիճակով կամ ադրբեջանցիներին վերաբնակեցնելու լուրով ավելի քիչ հետաքրքրվող մարդ կա, քան ինչ-որ մի շքեղաշուք հարսանիքով
- 11:10«Դադարե՛ք էշի տեղ դնել մարդկանց, իսկ ձեզ՝ սրբի». Միքայել Մինասյան
- 12:10Մի շտապեք վաճառել ձեր դոլարները․ Սուրեն Պարսյան
- 11:10Մանե Գեւորգյանը հաստատում է, Մուրադովը՝ հերքում, Քոչարյանը՝ հաստատում, Ալեն Սիմոնյանը՝ հերքում. ո՞ւմ հավատալ
- 12:10ՊՆ նախարար ու ԳՇ պետ․ ձեզ երբեք չեն ներվելու ձեր արածները․ անհետ կորածի հարազատ
- 15:10Պարտադիր զինծառայությունից խուսափած, 27 տարին լրացած անձանց նկատմամբ համաներում կկիրառվի
14.04.2021 | 15:10
14.04.2021 | 14:10
14.04.2021 | 13:10
14.04.2021 | 12:10
14.04.2021 | 11:10
13.04.2021 | 15:10
13.04.2021 | 15:10
13.04.2021 | 14:10
13.04.2021 | 13:10
13.04.2021 | 13:10
13.04.2021 | 12:10
13.04.2021 | 11:10
13.04.2021 | 11:10
12.04.2021 | 14:10
12.04.2021 | 13:10
12.04.2021 | 12:10
12.04.2021 | 11:10
10.04.2021 | 15:10
10.04.2021 | 14:10
10.04.2021 | 13:10
10.04.2021 | 12:10
10.04.2021 | 11:10
09.04.2021 | 15:10
09.04.2021 | 14:10
09.04.2021 | 13:10
09.04.2021 | 11:10
08.04.2021 | 15:10
08.04.2021 | 14:10
08.04.2021 | 13:10
08.04.2021 | 12:10
08.04.2021 | 11:10
07.04.2021 | 15:10
07.04.2021 | 14:10
07.04.2021 | 13:10
07.04.2021 | 12:10
07.04.2021 | 11:10
06.04.2021 | 15:10
06.04.2021 | 14:10
06.04.2021 | 13:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.