«Ի դեմս գյուղատնտեսության նախարարության ունեք գործընկեր: Ես ել եմ ձեզ համարում իմ գործընկերը:Դրա համար պետք է աշխատենք ազնվորեն, թափանցիկ դաշտում, որպեսզի կարողանանք վստահորեն ու ավելի գործնականորեն միմյանց օգնել», — հանդիպելով մայիսի 17-ին գյուղատնտեսական մթերքներ արտահանող ձեռնարկությունների ներկայացուցիչներին նշել է նախարար Սերգո Կարապետյանը:
ՙԻ դեմս գյուղատնտեսության նախարարության ունեք գործընկերԱկնկալվում է, որ մինչև ծիրանի բերքահավաքի ավարտը այգետարածքներից կհավաքվի միջինից բարձր բերք, որով հնարավոր կլինի բավարարել ոչ միայն ներքին շուկայի պահանջարկը, այլև արտահանել: Իսկ մինչ այդ նախարարն արտահանողներին առաջարկել է հանգամանալից ներկայայցնել այն խոչընդոտները, որոնք առաջանում են արտահանման գործընթացում, որպեսզի ժամանակին դրանց տրվի լուծում: Որպես հիմնական խոչընդոտ` արտահանող ընկերությունների ներկայացուցիչները մատնանշել են ծագման վկայականի, սերտիֆիկատների տրամադրման հետ կապված խնդիրները:Քննարկման ժամանակ բարձրաձայնվել է նաև բերքի արտահանման շրջանում մաքսակետում շուրջօրյա ձևակերպումների անհրաժեշտության մասին, որպեսզի միրգը` հատկապես ծիրանը արտահանելիս չկորցնի իր ապրանքային տեսքն ու որակը:
Արտահանող ՙՍպայկա՚ ընկերությունը, որը գյուղացիական տնտեսությունների հետ արդեն իսկ կնքել է շուրջ երեք հազար պայմանագիր , առաջիկայում նախարարություն կներկայացնի ամբողջական փաթեթ` համակարգված ներկայացնելով ոլորտում առկա խնդիրներն ու դրանց լուծման հնարվոր ուղիները:
Ըստ Գյուղնախարարության մամլո ծառայության, Սերգո Կարապետյանը, լսելով արտահանող ընկերությունների ներկայացուցիչների կողմից բարձրացված հարցերը, վստահեցրել է, որ արագորեն կարձագանքվեն և օպերտիվ լուծումներ կտրվի խոչընդոտներ առաջացնող թղթատարությանն ու կամայականություններին:
ՙՄիաժամանակ նախարարությունը հոգ կտանի ինչպես պտղի ծագման, այնպես էլ արտահանման սերտիֆիկատների տրամադրման ուղղությամբ, որպեսզի հետագայում խնդիրներ չստեղծվեն՚,- նշել է Սերգո Կարապետյանը` արտահանման համար խիստ կարևոր համարելով ՙԶվարթնոց՚ օդանավակայանի տարածքում շահագործման հանձնվող սառնարանային-պահեստային տնտեսության գործունեությունը:
ՙՕդային ճանապարհով արտահանումը չնայած ծախսատար է, բայց նաև շահութաբեր, քանի որ սկզբնական շրջանում հնարավոր է ծիրանը բարձր գնով վաճառել:Սառնարանային տնտեսության շնորհիվ հնարավորություն կունենենաք ժամանակակից տեխնոլոգիաներով կառուցված սարքավորումների միջոցով պահպանել բերքի տեսքն ու համալիր ծառայությունների միջոցով արտահանել բերքը՚,- նշել է գյուղատնտեսության նախարարը£ Նա խոստացել է մինչև արտահանումը համատեղ խորհրդակցության հրավիրել նաև սառնարանային տնտեսության ներկայացուցիչներին, որպեսզիառավել մարնամասն ներկայացվեն իրենց պայմաններին ու մատուցվելիք ծառայությունները:
- 14:10Լաչինի միջանցքը իրավական ռեժիմ է, իսկ այս նորը սոսկ ճանապարհ է, ոչ ոք այն միջանցք չի կոչում. Արցախցի պատգամավոր
- 13:10Ափսոս, որ չգնահատվեցի իմ երկրի կողմից և մնացի հետախուզման տակ գտնվող անձ. պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Էրիկ Բազինյանն այլևս չի ներկայացնելու Հայաստանն ու եռագույնը
- 12:10Եթե դոլարն էժանանում է, ինչու ապրանքների գները չեն նվազում
- 11:10«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը թույլ չի տա կաթվածահար անել խորհրդարանի օրենսդրական աշխատանքը
- 15:1040 մլն դոլարի չարաշահումներ 2018-2021թթ. Երևանի քաղաքապետարանում
- 14:10Ադրբեջանը սպառազինվում է, իսկ Հայաստանում դեռ քննարկում են առաջնագծի վրանները կրպակներով փոխարինելու հարցը
- 13:10Լեռնային Ղարաբաղը չեն ցանկանում հին ձևով քննարկել. Ռուսաստանն ու ԱՄՆ-ն միմյանց մեղադրում են ԵԱՀԿ Մինսկի խմբի փլուզման համար. Коммерсантъ
- 12:10Թշնամին մինչեւ 2025թ. չի կարող կտրել Արցախ-Հայաստան կապը, իսկ դրանից հետո՝ հարցրեք Ալիեւին. Մովսես Հակոբյան
- 11:10Նախկին պատգամավոր «Ալրաղացի Լյովիկը» դատապարտվեց 9 տարվա ազատազրկման. դատարանը հրապարակեց դատավճիռը
- 15:10Կենսաթոշակներն ու նվազագույն աշխատավարձը 2023թ–ի հունվարից կբարձրանան. Փաշինյան
02.07.2022 | 14:10
02.07.2022 | 13:10
02.07.2022 | 12:10
02.07.2022 | 11:10
01.07.2022 | 15:10
01.07.2022 | 14:10
01.07.2022 | 13:10
01.07.2022 | 12:10
01.07.2022 | 11:10
30.06.2022 | 14:10
30.06.2022 | 12:10
30.06.2022 | 11:10
29.06.2022 | 15:10
29.06.2022 | 14:10
29.06.2022 | 13:10
29.06.2022 | 11:10
28.06.2022 | 14:10
28.06.2022 | 13:10
28.06.2022 | 12:10
28.06.2022 | 11:10
27.06.2022 | 15:10
27.06.2022 | 13:10
27.06.2022 | 11:10
25.06.2022 | 14:10
25.06.2022 | 13:10
25.06.2022 | 12:10
25.06.2022 | 11:10
24.06.2022 | 15:10
24.06.2022 | 14:10
24.06.2022 | 13:10
24.06.2022 | 12:10
24.06.2022 | 11:10
23.06.2022 | 15:10
23.06.2022 | 14:10
23.06.2022 | 13:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.