Մայիսի 17-ին ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Արման Կիրակոսյանն ընդունեց ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատար Անտոնիո Գուտերեշին (Antonio Guterres), որը Հայաստան է ժամանել ՀՀ կառավարության հրավերով` մասնակցելու 2011 թվականի մայիսի 17-ին Երեւանում կայանալիք դոնորների միջազգային համաժողովի աշխատանքներին:
Ողջունելով պարոն Գուտերեշին՝ ՀՀ փոխարտգործնախարարը նախ շնորհակալություն հայտնեց Գերագույն հանձնակատարին հրավերն ընդունելու եւ համաժողովին իր մասնակցությունը բերելու համար, ապա իր գոհունակությունն արտահայտեց ՄԱԿ-ի Փախստականների հարցերով Գերագույն հանձնակատարի գրասենյակի հետ անցած տարիների ընթացքում ծավալած արդյունավետ համագործակցության համար:
Գերագույն հանձնակատարը նշեց, որ Հայաստանը, լինելով ՄԱԿ-ի փախստականների կարգավիճակի եւ անքաղաքացիության կրճատման մասին կոնվենցիաների անդամ, պետք է հետագայում եւս շարունակի ապահովել նշված փաստաթղթերի դրույթների իրականացումը: Այս առումով նա կարեւորեց այս տարվա վերջում ՄԱԿ-ի կողմից Ժնեւում կազմակերպվելիք նախարարական համաժողովը, որը նվիրված կլինի նշված կոնվենցիաների հոբելյաններին եւ հնարավորություն կընձեռի անդամ պետություններին` ամփոփելով այս ոլորտում կատարված աշխատանքները, ձեռնարկել նոր քայլեր: Հանձնակատարը նշեց, որ Հայաստանը` լինելով եվրոպական արժեքներ կրող երկիր, առաջնորդվում է այս չափանիշներով նաեւ իր երկրի ապաստանի համակարգի կատարելագործման հարցում:
Այնուհետեւ պարոն Կիրակոսյանը հակիրճ ներկայացրեց իրավիճակը տարածաշրջանում, մասնավորապես անդրադառնալով հարեւան երկրների հետ Հայաստանի հարաբերություններին:
Զրույցի ավարտին պարոն Գուտերեշն անդրադարձավ ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գրասենյակի ուշադրության կենտրոնում գտնվող` աշխարհի մի շարք թեժ կետերի խնդիրներին:
- 15:10Կարո՞ղ են ԵՄ դիտորդները կանխել Ադրբեջանի հարձակումը, ինչո՞ւ է ՌԴ-ն կոշտ արձագանքում․ «ՈւԺԻ ԳՈՐԾՈՆ»
- 14:10Իրան-Իսրայել պայքարի թեժացման փուլ է գնում է․ ի՞նչ կապ ունի Ադրբեջանը
- 12:10ԱՄՆ-ն Ադրբեջանի դեմ երբեք պատժամիջոց չի կիրառելու. Սուրեն Սարգսյան
- 12:00Մոսկվայում արգելել են Նժդեհ պարախմբի համերգը. համերգից առաջ հայտարարել են՝ համերգասրահում ական կա տեղադրված. Գինոսյան
- 11:10Թուրքերը նախազգուշացրել են ԱՄՆ-ում եւ Եվրոպայում «այլատյացության եւ ռասիստական հարձակումների» մասին
- 15:10Ինձ չի թվում, որ Լաչինի միջանցքն առանց ռուսների է փակվել, այս խաղաղապահները միակողմանի գործողություններ են անում՝ ի վնաս մեզ. Սասուն Միքայելյան
- 14:10ՄԱԿ անտարբերությունը 120 հազար մարդուն արգելափակելու առնչությամբ ազդակ կդառնա այն մասին, որ այս կառույցը մի կողմ է նետել իր գոյության իմաստը․ Զոհրաբ Մնացականյանի հոդվածը Newsweek-ում
- 13:10Թեհրանում Ադրբեջանի դեսպանատան վրա հարձակվողի կինն 8 ամիս առաջ «մտել էր այդ շենք ու անհետացել». լրատվամիջոցներ
- 12:10Բաքվից հենց այժմ էլ հորդող թշնամական հերթական հիստերիան արժանանալու է իրանական արձագանքին՝ Բաքվի վարչախմբի համար բոլորովին անսպասելի վայրում
- 11:10Զախարովան՝ ԵԽԽՎ-ում ադրբեջանցիների հակառուսական քվեարկության մասին․ եթե պատասխանենք ամեն ելույթի, ապա ուժ չի մնա
30.01.2023 | 15:10
30.01.2023 | 14:10
30.01.2023 | 12:10
30.01.2023 | 12:00
30.01.2023 | 11:10
28.01.2023 | 15:10
28.01.2023 | 13:10
28.01.2023 | 12:10
28.01.2023 | 11:10
27.01.2023 | 15:10
27.01.2023 | 14:10
27.01.2023 | 14:10
27.01.2023 | 13:10
27.01.2023 | 12:10
27.01.2023 | 11:10
26.01.2023 | 15:10
26.01.2023 | 14:10
26.01.2023 | 13:10
26.01.2023 | 12:10
26.01.2023 | 11:10
25.01.2023 | 15:10
25.01.2023 | 14:10
25.01.2023 | 13:10
25.01.2023 | 12:10
25.01.2023 | 11:10
24.01.2023 | 15:10
24.01.2023 | 14:10
24.01.2023 | 13:10
24.01.2023 | 12:10
24.01.2023 | 11:10
23.01.2023 | 15:10
23.01.2023 | 14:10
23.01.2023 | 13:10
23.01.2023 | 12:10
23.01.2023 | 11:10
22.01.2023 | 14:10
21.01.2023 | 15:10
21.01.2023 | 13:10
21.01.2023 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.