«Ժառանգություն»- ը պահանջում է քրեական գործ հարուցել Նալբանդյան 106/1 հասցեում կատարված ապօրինությունների առիթով:
Այսօր «Ժառանգություն» կուսակցության խորհդարանական խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը խմբակցության անունից հանցագործության մասին հաղորդում է ուղարկել ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին եւ Հատուկ քննչական ծառայության պետ Անդրանիկ Միրզոյանին:
Նա պահանջում է քրեական գործ հարուցել Սայաթ Նովա պողոտա, Նալբանդյան, Ա.Պետրոսյան եւ Թումանյան փողոցներով պարփակված բակային տարածքում (Նալբանդյան 106/1 հասցեում տեղակայված, նախկինում Ոստիկանության հաշվեկշռում գտնված մանկապարտեզի տարածքում) իրականացված ապօրինի գործողությունների համար:
Ըստ հաղորդման հեղինակների` Նալբանդյան 106/1 հասցեում.
1. Կառուցապատողը թույլատվություն է ունեցել կատարելու միայն քանդման աշխատանքներ` համաձայն քաղաքապետարան ներկայացրած քանդման աշխատանքների նախագծի, սակայն իրականացրել է նաեւ կառուցման, տվյալ պարագայում` հողային աշխատանքներ նույնպես, ինչի իրավունքը չի ունեցել:
2. ՀՀ քաղաքաշինության նախարարի հայտարարությունը ապացույց է նրա, որ կառուցապատող դուրս է եկել թույլատրված գործունեության` քանդման աշխատանքների շրջանակներից, իրականացրել է ապօրինի շինարարական գործունեություն, եւ դրա ապացույցն է այն, որ պահանջվել է դադարեցնել ապօրինի գործունեությունը:
3. Չունենալով Երեւանի քաղաքապետարանի հետ համաձայնեցված ու հաստատված կառուցապատման նախագիծ, ինչը պահանջում է նաեւ նախօրոք կազմակերպված հանրային լսումներ եւ ստացված բնապահպանական եզրակացություն, «Ավագշին» ՍՊԸ-ն արդեն իսկ ազդարարել է, թե ինչ է կառուցում, ինչը օրենքի խախտում է:
4. Չունենալով տարածքում առկա բազմամյա ծառերի հատման թույլտվություն, որոշ ծառեր, տարածքի բնակիչների պնդմամբ, արդեն իսկ հատվել են, իսկ որոշները` լրջորեն վտանգվել նրանց անմիջական հարեւանությամբ կատարված հողային աշխատանքների հետեւանքով»:
- 12:106-կետանոց Նիկոլ Փաշինյանը․ նա Արցախը տեսնում է Ադրբեջանի կազմում. Անդրանիկ Թեւանյ
- 11:10ԱԳՆ–ում 2 միլիոն դրամանոց գորգ են գնել
- 14:10Մակրոնն ինձ առաջարկել է զիջել Ուկրաինային ինքնիշխանությունը, որպեսզի Պուտինը կարողանա փրկել իր դեմքը. Զելենսկի
- 13:10ԱԳՆ-ն ինձ ու Արման Եղոյանին թույլ չի տվել մասնակցել ԵԽ֊ում կազմակերպած Հայաստանի թեմայով քննարկմանը. Վահե Հակոբյան
- 12:08Արդեն չորրորդ օրն է կառավարության կողմից մահացու լռություն է
- 11:10Ամեն անգամ այդ չպատկերացնելը մի մեծ փորձանք է մեր գլխին. Բաբկեն Պիպոյանը՝ Նիկոլ Փաշինյանի հայտարարության մասին
- 14:10Փաշինյանը հայտնվել է Գորբաչովի վիճակում. ի՞նչ է մեզ սպասում
- 13:10Լայնամաշտաբ պատերզամ հնարավոր է միայն Ուկրաինայում Ռուսաստանի պարտության դեպքում
- 12:105400 հեկտարի կորուստ՝ Սոթք-Խոզնավար հատվածում․ ինչ են ասում արբանյակային լուսանկարները
- 11:10Վարչապետին սպասարկող թիվ 1 բորտի տեխզննումը կավարտվի մայիսի 20-ին. «Փաստինֆո»-ի հրապարակումից հետո վարչապետի աշխատակազմը պատասխանեց հարցմանը
16.05.2022 | 12:10
16.05.2022 | 11:10
14.05.2022 | 14:10
14.05.2022 | 13:10
14.05.2022 | 12:08
14.05.2022 | 11:10
13.05.2022 | 14:10
13.05.2022 | 12:10
13.05.2022 | 11:10
12.05.2022 | 15:10
12.05.2022 | 14:10
12.05.2022 | 13:10
12.05.2022 | 12:10
12.05.2022 | 11:10
11.05.2022 | 15:10
11.05.2022 | 13:10
11.05.2022 | 12:10
11.05.2022 | 11:10
10.05.2022 | 15:10
10.05.2022 | 14:10
10.05.2022 | 13:10
10.05.2022 | 12:10
10.05.2022 | 11:10
09.05.2022 | 15:10
09.05.2022 | 14:10
09.05.2022 | 13:10
09.05.2022 | 12:10
09.05.2022 | 11:19
07.05.2022 | 14:10
07.05.2022 | 13:10
07.05.2022 | 12:10
06.05.2022 | 15:10
06.05.2022 | 14:10
06.05.2022 | 12:10
05.05.2022 | 15:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.