Հետաքրքիր բաներ են կատարվում մեր երկրում. Մենք թրաֆիկինգի հարցերով զբաղվող վարչություններ ենք պահում, տասնյակ մարդկանց պետության հաշվին աշխատավարձ վճարում, փոխվարչապետի մակարդակով թրաֆիկինգի զոհերի ապաստարան ենք կառուցում. Միլիոններ հատկացնելով հարևան երկրներից բերվող զոհերից տարեկան մի 4 — 5 հոգի պահելու համար, ՀԿ-ները գրանտներ են կպցնում. իբր զբաղվում են զոհերի պաշտպանության և ադապտացիայի հարցերով, սակայն մեր աչքի առաջ, մայրաքաղաքից ընդամենը 15 կմ –ի վրա թրաֆիկինգի որջեր են գործում: Ցավն այն է, որ ստորև բերվող պատմության ջանվելյանները եզակի չեն, կան մարդիկ, ովքեր նույն կերպ են վարվում ու ամբիոներից խոսում մարդկային բարձր արժեքներից:
Ըստ պաշտոնական տեղեկության մի քանի անձանց հետ, Կոտայքի մարզի Հատիս գյուղում Գեղամ և Արմեն Ջանվելյանները վիճաբանել են գյուղացիների հետ և ծեծի ենթարկել նրանց. Տուժել են Հատիս գյուղի բնակիչներ հայր և որդիներ Գևորգ, Ռազմիկ և Մեխակ Մեխակյանները: Գյուղացիները հայտնել են, որ վիճաբանության ժամանակ Ջանվելյաններն իրենց մոտ եղած հրազենով կրակոցներ են արձակել: Գյուղացիների պատմելով վիճաբանություն է ծագել, երբ Մարատ Ջանվելյանին պատկանող «արտոնյալ» կովերը մտել են գյուղացիների արոտավայրերն ու ցորենի դաշտերը: Գյուղացիները կովերին մի տեղ են հավաքել և լուր ուղարկել Ջանվելյանին, որ գա իր անասուններին տանի:Սակայն Ջանվելյանի կովերին թթու ասողները խիստ են պատժվել:
Ոստիկանությունը հաղորդում է, որ «Արզնի տոհմային ԹՏԽ» ԲԲԸ-ի տնօրեն Մարատ Ջանվելյանն այսօր` բերման է ենթարկվել ոստիկանություն և հարցաքննվելուց հետո ստորագրությամբ ազատ արձակվել: Ջանվելյանի վարորդը` Արգիշտ Վարդանյանը, ձերբակալվել է: Իսկ երեկ երեկոյան ձերբակալվել էին նաև Ջանվելյանի երկու որդիները` Գեղամ և Արմեն Ջանվելյանները:
Նրանք այսօր մեղադրվում են ընդամենը մի դրվագով, մինչդեռ հայր և որդի Ջանվելյանների համար նման կարգի արարքները մի բաժակ ջուր խմելու պես մի բան է եղել, որ նրանք տարիներ շարունակ անպատիժ կատարել են:
Մարատ Ջանվելյանն էլ իր որդիների ու կողմնակիցների հետ եկել է գյուղ ու վարվել ինչպես միշտ: Ոստիկանությունն արդեն առգրավել է Արմեն Ջանվելյանի կողմից ներկայացրած 2 հրազենները:
Ոստիկանության Կոտայքի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի 4-րդ մասի (խուլիգանություն, որը կատարվել է զենքի գործադրմամբ) և 235 հոդվածի 1-ին մասի (ապօրինի հրազեն ձեռք բերելը, իրացնելը և պահելը ) հոդվածների հատկանիշներով: Նախաքննությունը շարունակվում է:
Այս պատմությունը հաջորդել է մի միջադեպի, որի մասին մամուլում օրերս հրապարակում է եղել: Եվ շատ հնարավոր է, որ տարիներ շարունակ անպատիժ նույն արարքը գործած անձիք, հենց այդ միջադեպի պատճառով են հայտնվել ոստիկանության ուշադրության կենտրոնում:
Իսկ միջադեպը տեղի է ունեցել երբ «Արզնի» տոհմային թռչնաբուծական, տոհմաբուծական, խոզաբուծական ընկերության հովիվ Գագիկ Ռոստոմյանը մի քանի օր առաջ հաջողացրել է փախչել ` խաբելով, թե հայրը մահամերձ է և պետք է դեղորայք հասցնի:Այս մասին նա պատմել է լրագրող Լուսինե Կեսոյանին:
Ռոստոմյանին` որպես բացառություն, ընդառաջում են և անցաթուղթ տրամադրում: Նա խնդրում է գոնե 10 հազար դրամ տալ` դեղորայք գնելու համար: Ասում են` «Սպասի, իրիկունը ձուն կիջնի` կտանք», — պատմում է Ռոստոմյանը: («Արզնիում» աշխատավարձը տալիս են ձվի տեսքով` ձուն հաշվելով 60 դրամով: Աշխատողները ձուն դրսում վաճառում են, իհարկե, ոչ 60 դրամով, քանի որ այդքան արժե ձուն խանութում և, բնականաբար, ֆինանսապես տուժում են: Բայց կարգը սա է):Եւ սա այն նվազագույնն է, ինչը ստիպված են հանդուրժել Մարատ Ջանվելյանի մոտ աշխատող պատանդները:
Գագիկ Ռոստոմյանը փախչում է, սակայն «Արզնի»- ում են մնում նրա կինը` Լիանա Բակունցը և որդին` Հայկ Ռոստոմյանը: Մարատ Ջանվելյանի սահմանած կարգուկանոնի համաձայն՝ «Արզնի» ֆերմայում, որ ավելի շուտ ֆաշիստական համակենտրոնացման ճամբար է հիշեցնում աշխատողները համարակալված են. ճիշտ այնպես, ինչպես համարակալված են Ջանվելյանի հավերը, կովերը, խոզերը: Գագիկ Ռոստոմյանը դիմում է փախուստի` քանի որ այլ ելք չուներ. Մարատ Ջանվելյանի սահմանած կարգուկանոնի համաձայն՝ այստեղ բացառվում է «աշխատել չցանկանալ» երևույթը: Ռոստոմյանը պատմում է, որ իրենց «Արզնի» գալը ստացվել է պատահաբար: Հրազդանում բնակվող Ռոստոմյանը համաձայնվում է ընտանիքով տեղափոխվել այստեղ աշխատելու` առանց իմանալու, թե ինչ է իրենց սպասվում: Այստեղ Ընտանիքները տեղավորվում են կացարաններում: Սնունդը պարտավոր են հոգալ անձամբ և խանութ գնալու համար ևս պետք է անցաթուղթ ստանալ. անցաթուղթը տրվում է կոնկրետ ժամով: Ճամբարը շրջապատված է բարձր պարսպով և հսկվում է անվտանգության աշխատակիցների կողմից: Ֆերմայի համարակալված աշխատողները` շուրջ 50 հոգի (միայն խոշոր եղջերավորների մասում), աշխատում և ապրում են ֆերմայում հենց ընտանիքներով: 40-ամյա նախրապան Գագիկ Ռոստոմյանը առնվազն 50-ն անց տղամարդու տեսք ունի: Դժվար է ասել, թե ինչ տեսք ունեն գերության մեջ գտնվող նրա կինն ու 17-ամյա որդին:
Համարակալված աշխատողների կյանքը կանոնակարգված է պրն Ջանվելյանի հավերի, կովերի, խոզերի կյանքը հարմարավետ դարձնելու համար:
«Կարող են անգամ ասել, թե հորթը սատկել ա քո պատճառով. սատկած չլինի, բայց քցեն վրես ու հլը մի բան էլ ասեն` դու ես մեզ պարտք»,- հուզմունքից խզված ձայնով պատմում է Ռոստոմյանը: Այդպես, երբ ձմռանը ընտանիքը ցանկացել է հեռանալ, նրանց ասել են. «Ամիսը 50 հազար դրամի լույս եք վառել, 4 ամիս` էդ քեզ արեց 200 հազար` մուծի` գնա»:
Գագիկ Ռոստոմյանը մի կերպ էր պատմում այս ամենը` ինքը խաբեց ու փախավ, բայց կինն ու որդին մնացել են այնտեղ, գումարած նաև աշխատավարձը` հայր Ռոստոմյանին ապրիլ ամսվա համար որպես աշխատավարձ դեռ պետք է վճարվի մոտ 80 հազար դրամ, տղային` 100 հազար, կնոջը` 60 հազար դրամ: «Խնդրում եմ, հանկարծ անուն չգրեք, ընդհանրապես չգրեք, ես չգիտեմ, թե ինչ կարող են անել ընտանիքիս հետ»,- խնդրում էր չարքաշ աշխատանքի բոլոր վկայություններն իր վրա կրող հայ մարդը, որն իր իսկ երկրում ենթարկվել է դաժան թրաֆիկինգի:
Շուրջ 20 օր առաջ «Արզնի համակենտրոնացման ճամբարից» հաջողացրել էր հերոսական փախուստ կազմակերպել մեկ այլ ընտանիք: Հավանաբար, հենց այս օրինակն էլ սիրտ էր տվել Ռոստոմյանին` գնալ ծայրահեղ քայլի:
Փախած ընտանիքի բախտը բերում է: Նրանք գնում և միանգամից աշխատանքի են անցնում Ապարանում` ինչ-որ դատախազի ֆերմայում: Երբ «Արզնիում» հայտնաբերում են փախուստը, միանգամից հետապնդում են հայտարարում. ընտանիքի տեղը բացահայտվում է. ավտոմատավորները գնում են հետ բերելու զանցանք գործածներին, սակայն դատախազը կարողանում է դիմակայել նրանց և թույլ չի տալիս, որ իր աշխատողներին տանեն: Այդպես, այդ մի ընտանիքը փրկվում է: Սակայն հարց է, թե փրկություն է արդյո՞ք մի աղայի ձեռքի տակից մեկ այլ աղայի ձեռն ընկնելը:
Ռոստոմյանի ընտանիքն այսօր վտանգի մեջ է: Անցագրի ժամկետը լրանալուց հետո կբացահայտվի նաև նրա փախուստը. այդ ժամանակ էլ գործի կդրվի հետապնդման նույն մեխանիզմը, և հենց այդ ժամանակ էլ ավտոմատավորները կհասնեն իրենց նպատակին, քանի որ Ռոստոմյանի բախտը չի բերել այնպես, ինչպես բերեց փախուստի դիմած նախորդ ընտանիքի բախտը. սա դատախազ – տեր չունի: Հետաքրքիր է, ով է այն դատախազը, որ կարողանում է պաշտպանել ընդամենը իր մոտ աշխատանքի ընդունվածներին և նրանց ազատել գերությունից` թույլ չտալով վերադառնալ, բայց որպես իրավապահ համակարգի բարձրաստիճան պաշտոնյա տեղեկանալով սարսափելի հակաօրինական փաստի, մարդկանց գերության մեջ պահելու, ստիպողաբար աշխատեցնելու, ազատությունը սահմանափակելու, ազատությունից զրկելու հանցագործությունների մասին, ոչինչ չի ձեռնարկում: Մինչդեռ հենց միայն գլխավոր դատախազությունում թրաֆիկինգով զբաղվող մի հսկա բաժին կա, որտեղ հրաշալի ցուցանիշներ են նկարում, հաշվետվություններ հաձնելիս:
Մարատ Ջանվելյանի հրոսակախմբերի մասին պատմություններ պարբերաբար տարածվում են: Հայտնի է, որ նրա նախիրներն արոտավայր են գնում ավտոմատավորների ուղեկցությամբ: Հայտնի է, որ այդ ավտոմատավորների դեմ խաղ չկա: Արմավիրի մարզի Եղեգնուտ գյուղում տեղակայված ֆերմայի նախրապաններին հրամայված է նախիրն արածեցնել ցանկացած տեղում` խտրականություն չդնելով գյուղացիների սեփականություն հանդիսացող արոտավայրերի, դաշտերի կամ բոստանների միջև: Ավտոմատավորների հսկողության ներքո նախիրը կարող է մի քանի ժամում ավերակ դարձնել, օրինակ, գյուղացիների լոլիկի դաշտերը. որևէ մեկը ձայն հանել չի կարող, քանի որ ասողն այդ տարածքում Մարատ Ջանվելյանն է, որից, ի դեպ, տարածքի բնակիչներն ավելի են սարսափում, քան գեներալ Մանվելից:
Ասում են, թե իշխանությունների հովանավորությունը վայելող Մարատ Ջանվելյանի առաջխաղացման հովանավորը լուսահոգի վարչապետ Անդրանիկ Մարգարյանն էր, սակայն դժվար է պատկերացնել, որ Երևանի փոխքաղաքապետ Տարոն Մարգարյանը տեղյակ է իր աներոջ ազգականի ընկերությունում տիրող բարքերից:
Տարօրինակ է, որ ԱԱԾ, ոստիկանություն, դատախազության քթի տակ, Երևանից 15 կմ հեռու տեղի են ունենում ստրկատիրական դասակարգին բնորոշ երևույթներ: ՀՀ ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի գրասենյակում իրենցից դուրս այլ բան չեն տեսնում, նրանց պարտականության մեջ չի՞ մտնում իր երկրի քաղաքացիների անվտանգության պահպանման հարցը.
ՀՀ գլխավոր դատախազը այս հրապարակումը պետք է, որ ընդունի որպես հաղորդում կատարված հանցագործության մասին: Անելիք ունեն նաև ՀՀ աշխատանքի և սոցիալական ապահովության նախարարության աշխատանքի տեսչությանը և ՀՀ պետական եկամուտների կոմիտեն. ՀՀ օրենսդրությունը պարտադրում է մարդուն աշխատանքի դիմաց վարձատրել միայն ՀՀ դրամով, և այս հարցում ևս բացառություն են կազմում պրն Ջանվելյանի ձվերը:
Եւ ի վերջո ՀՀ նախագահը հարկ է, որ տեղյակ լինի իրեն վստահված երկրում` 21-րդ դարում կատարվող բարբարոսությունների մասին:
Հ.Գ. Նմանատիպ մի դեպքի մասին տեղեկություն կար ավելի վաղ. Խոսքը Գորիսի շրջանում նմանատիպ տնտեսությունում աշխատող մարդկանց մասին էր, որոնց «ֆեոդալի» մասին կպատմենք, երբ առավել ստույգ տեղեկություններ ստանանք:
Ռուզան Ավոյան

- 15:10ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան
- 11:10«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավակայանում փորձել են թալանել
- 15:10Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողական իրավունքներից․ փաստաբան
- 15:10Արտառոց դեպք՝ Երևանում. Մալաթիայում գործող «Սուրբ Աստվածածին» եկեղեցու բակում հայտնաբերվել է 5 օրական երեխա
- 14:10Շտապօգնության տնօրենը պարզաբանում է բուժակի հետ կապված միջադեպը
- 15:10Առեղծվածային դեպք՝ Երևանում. տան հյուրասենյակում 17-ամյա աշակերտի մարմին է հայտնաբերվել
- 11:10Ոստիկանությունն ուժ գործադրելու լեգիտիմ իրավունք պետք է ունենա․ Նիկոլ Փաշինյան
- 14:10«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիքի բնակիչը սպառնացել է ընտանիքին
- 13:06Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը․ գտնվել է գողոնի մի մասը
- 13:56Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքնասպան է եղել՝ նռնակ պայթեցնելով
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.