Երեկ ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը հանդիպել է Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների և իրավական բարեփոխումների վարչության պետ Հանա Ջունքներին, Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Սիլվիա Զեհեին, տեղեկացնում է թերթը: ՀՀ գլխավոր դատախազության տարածած հաղորդագրության համաձայն` Աղվան Հովսեփյանը մասնավորապես շեշտել է, որ նախորդ տարիների համեմատությամբ` այժմ բավականին շատ են դեպքերը, երբ խոշտանգումների կամ վատ վերաբերմունքի մեղադրանքներով դատապարտվել են իրավապահ համակարգի աշխատակիցներ: «Եղել են դեպքեր, երբ գործեր են հարուցվել քաղաքացիների նկատմամբ` ոստիկանության աշխատակիցների նկատմամբ բռնություն գործելու դեպքերով, սակայն իմ ցուցումով, երբ այդ գործերի նախաքննությունն իրականացրել է Հատուկ քննչական ծառայությունը, պարզվել է ուղիղ հակառակ իրավիճակը: Ոստիկաններն իրենք են բռնություն գործադրել քաղաքացիների նկատմամբ: Միայն 2 այդպիսի քրեական գործով 6 ոստիկան է դատապարտվել»,- ըստ թերթի՝ հայտարարել է Աղվան Հովսեփյանը:
«ՉԻ»-ի տեղեկություններով, 6-ն էլ եղել են ՀՀ ճանապարհային ոստիկանության աշխատակիցներ. սկզբում գործեր են հարուցվել քաղաքացիների նկատմամբ, թե իբր նրանք ծեծել են ոստիկաններին, մինչդեռ հետո պարզվել է, որ խուլիգանության հեղինակներն իրականում «գայիշնիկներն» են եղել: Այնպես որ, հեգնում է թերթը, 6 ոստիկանների շարքում առանձնապես խոշոր եղջերավորներ չկան, մինչդեռ բոլորն էլ գիտեն, թե ոստիկանության համակարգում ովքեր և ինչ կերպ են «բռնություն գործադրում» քաղաքացիների նկատմամբ, և խոսքը միայն ֆիզիկական բռնության մասին չէ: Թերթը նաև նկատում է, որ Աղվան Հովսեփյանն այս անգամ էլ վիճակագրություն չի ներկայացրել դատախազների մասով, թե, օրինակ, նրանցից քանիսն է իր ստորագրությամբ հաստատել կեղծ մեղադրանքներն ու հետո այդ մեղադրանքները պաշտպանել դատարանում: Օրաթերթը ենթադրում է, որ ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի պատասխան «հայտարարությունը» չի ուշանա:
- 12:10Փաշինյանը թիմին ասել է՝ թևեր, ճամբարներ չեմ հանդուրժելու. «Հրապարակ»
- 12:10«Հրապարակ». Թուրքիայի 155 քաղաքացի դիմել է ՀՀ քաղաքացիություն ստանալու համար
- 11:10«Ժողովուրդ». Ուժային կառույցների օպերատիվ հետախուզական խմբերը կմտնեն մի շարք պաշտոնյաների տներ. գործընթացը մեկնարկել է
- 11:10«Ժողովուրդ». Իրանը Հայաստանին հավելյալ գազ է տալու պայմանի դիմաց
- 11:10Կա՞ն Հայաստանին ու հայկական շահերին ավելի մոտ կանգնած պատգամավորներ, քան ես եմ․ Կոնստանտին Զատուլին․ «Հրապարակ»
- 11:10«Հրապարակ». «Մեր նախկին դիրքերի 90 տոկոսը թշնամին գրավել է»
- 11:10«Ժողովուրդ». Շրջափակման մեջ գտնվող ադրբեջանցի զինծառայողներն անարգել վերադարձել են Ադրբեջան
- 11:10«Ժողովուրդ». ՊԲ նախկին հրամանատրի ձերբակալությունից առաջ հարցաքննվել է Սեյրան Օհանյանը
- 11:10Ռուսները նոր ռազմաբազա են կառուցում Տավուշում.«Հրապարակ»
- 11:10«Հրապարակ». Ապարանում վենդետայի ուրվականն է շրջում
02.02.2023 | 15:10
02.02.2023 | 14:10
02.02.2023 | 13:10
02.02.2023 | 12:10
02.02.2023 | 11:10
01.02.2023 | 15:10
01.02.2023 | 14:10
01.02.2023 | 13:10
01.02.2023 | 12:10
01.02.2023 | 11:10
31.01.2023 | 15:10
31.01.2023 | 14:10
31.01.2023 | 13:10
31.01.2023 | 12:10
31.01.2023 | 11:10
30.01.2023 | 15:10
30.01.2023 | 14:10
30.01.2023 | 12:10
30.01.2023 | 12:00
30.01.2023 | 11:10
28.01.2023 | 15:10
28.01.2023 | 13:10
28.01.2023 | 12:10
28.01.2023 | 11:10
27.01.2023 | 15:10
27.01.2023 | 14:10
27.01.2023 | 14:10
27.01.2023 | 13:10
27.01.2023 | 12:10
27.01.2023 | 11:10
26.01.2023 | 15:10
26.01.2023 | 14:10
26.01.2023 | 13:10
26.01.2023 | 12:10
26.01.2023 | 11:10
25.01.2023 | 15:10
25.01.2023 | 14:10
25.01.2023 | 13:10
25.01.2023 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.