Այսօր Ազգային ժողովի հերթական նիստի գլխավոր դերակատարը արդարադատության նախարար Հրայր Թովմասյանն էր: Խորհրդարանական քննարկումնները հիմնականում նրա ղեկավարած գերատեսչությանն էին առնչվում:
Երկրորդ ընթերցմամբ քննարկվեց Քրեական օրենսգրքի «Քաղաքացիական ծառայության մասին» և «Հասարակական ծառայության մասին» օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրենսդրական փաթեթը:
Արդարադատության նախարարը նախ հայտարարեց, թե էթիկայի հանձնաժողովը հստակ հակակոռուպցիոն ռազմավարություն ունի, սակայն այդ պնդումը չփարատեց պատգամավորների տարակուսանքը, թե ինչպես է վերահսկվելու, որ թանկարժեք նվերներ չտան, Թովմասյանի նշած, մոտ 600 բարձրաստիճան անձանց՝ նախագահին, ԱԺ նախագահին ու պատգամավորներին, վարչապետին, դատավորներին, Կենտրոնական բանկի նախագահին և այլոց: Ո՞վ է ստուգելու, ասենք, նախագահին կամ վարչապետին տրվող նվերները՝ հարցնում էին նրանք:
Փաստաթուղթը նաև նախատեսում է պարտադիր կերպով կարգավորել բարձրաստիճան անձանց ու պատգամավորների, նաև նրանց հարազատների ունեցվածքի և հարկման կարգը: Սա ևս քննարկման առարկա դարձավ. պատգամավորները զարմացած ու զայրացած հարցնում էին միմյանց, թե ինչու պիտի իրենց ազգականները հայտարարագրեն սեփական եկամուտները:
Փաթեթով նախատեսվում է նաև էթիկայի հանձնաժողով ստեղծել, որը կարգավորելու է բարձրաստիճան պաշտոնյաների և պատգամավորների փոխհարաբերությունները:
Քննարկման ներկայացվեց նաև «Քաղաքացիական ակտերի կացության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու նախագիծը:
Նախարարն ասաց, որ կառավարության և ՀՀ նախագահի նախաձեռնության շրջանակներում հանձնարարվել է հեշտացնել քաղաքացիների շփումը մի շարք կառույցների հետ:
Նախատեսված է ավելի մատչելի դարձնել ամուսնության գրանցումը՝ ժամանակի առումով: Սակայն այս դեպքում էլ մի շարք վիճելի խնդիրներ կան: Նախարարը արագ կողմնորոշման կողմնակից է՝ ինչպես ԱՄՆ-ում է. «Երբ փորձում ենք այս ամենի պատճառներն ուսումնասիրել, գնում ենք խորհրդային ժամանակաշրջան և հասկանում, որ այդ ժամանակը տրվում էր իրենց որոշումները ծանրութեթև անելու համար, իսկ երբ ուսումնասիրում ենք ԱՄՆ-ի փորձը, տեսնում ենք, որ այնտեղ գործընթացը տևում է ընդամենը 15 րոպե»: Այս օրենքի փոփոխությամբ նախարարն առաջարկում է Հայաստանում ամուսնության գրանցումը սահմանել 7 օր, իսկ եթե արխիվը թվայնացվի, այդ ժամանակն էլ ավելի կկրճատվի: Ըստ նախարարի, ամուսնությունն ավելի արագ գրանցելու համար հարգելի պատճառ կարող է համարվել, եթե զույգերը երեխա ունեն, կինը հղի է, տղան զորակոչիկ է, զինված ուժերում է ծառայում: Հավելվել է նաև ծանր հիվանդությունը: Եկեղեցին էլ առաջարկել է, որ ցանկության դեպքում ամուսնությունը գրանցվի եկեղեցական արարողակարգով:
Առանձնակի խնդիր է, երբ քաղաքացիներից մեկն օտարերկրացի է. ամուսնության գրանցումն այժմ տևում է 1-3 ամիս, սակայն հաճախ՝ երկար սպասել չցանկացող զույգը փնտրում է այլ ուղիներ: Տեղյակ է նախարարը, թե ոչ, բայց իր ղեկավարած կառույցի նշյալ բաժնում հստակ գումարի չափ է սահմանված, ըստ որի՝ ամուսնացող զույգը մուծում է երկար չսպասելու համար:
Չեն մոռացել նաև մարզային բնակչությանը. եթե քաղաքացին մարզից է և բնակվում է մայրաքաղաքում, պարտավորված չի լինի իր ամուսնությունը գրանցել մարզում կամ համապատասխան թղթեր ներկայացնել մարզից: Այդ ամենը նա կարող է գլուխ բերել Երևանում:
- 15:10ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան
- 11:10«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավակայանում փորձել են թալանել
- 15:10Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողական իրավունքներից․ փաստաբան
- 15:10Արտառոց դեպք՝ Երևանում. Մալաթիայում գործող «Սուրբ Աստվածածին» եկեղեցու բակում հայտնաբերվել է 5 օրական երեխա
- 14:10Շտապօգնության տնօրենը պարզաբանում է բուժակի հետ կապված միջադեպը
- 15:10Առեղծվածային դեպք՝ Երևանում. տան հյուրասենյակում 17-ամյա աշակերտի մարմին է հայտնաբերվել
- 11:10Ոստիկանությունն ուժ գործադրելու լեգիտիմ իրավունք պետք է ունենա․ Նիկոլ Փաշինյան
- 14:10«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիքի բնակիչը սպառնացել է ընտանիքին
- 13:06Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը․ գտնվել է գողոնի մի մասը
- 13:56Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքնասպան է եղել՝ նռնակ պայթեցնելով
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.