«Ինֆորմացիայի ազատության կենտրոն» ՀԿ-ի նախագահ Շուշան Դոյդոյանը այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց, որ նախարարությունները պետք է հատուկ քայլեր ձեռնարկեն, որ իրենց պաշտոնական կայքերում ինֆորմացիան թարմացվի: «Լավ կլինի, եթե, բացի հաճելի լուրերից, տեղադրեն նաև մյուս լուրերը, որոնք անհրաժեշտ են հանրությանը: Լավ կլիներ, որ քաղաքի ցուցապաստառների վրա գրված լինեն ավագանու կամ քաղաքապետի որոշումները, որպեսզի քաղաքացին տեսնի»,- ասաց նա, հիշեցնելով, որ «Տեղեկատվության ազատության մասին» օրենքի 7-րդ հոդվածում թվարկված մի շարք տեղեկություններ ենթակա են պարտադիր հրապարակման, ինչը, սակայն, չի արվում:
Նրա կարծիքով, մեր պաշտոնյաների` «տեղեկատվությունը մեր սեփականությունն է, կուզենք կտանք, կուզենք չենք տա» մտածողությունը պետք է արմատախիլ արվի, քանի որ տեղեկատվություն տալը իրենց հիմնական պարտավորություններից է, ոչ թե՝ բարի կամքի դրսևորում:
«Ինֆորմացիայի ազատության կենտրոնի» 2011թ. առաջին եռամսյակում տեղեկատվություն չտրամադրող պաշտոնյաների «սև ցուցակում» հայտնվել են Առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը, ԱԻՆ նախարար Արմեն Երիցյանը և Ստեփանավանի քաղաքապետ Սարգիս Ղարաքեշիշյանը: Ըստ Կենտրոնի տնօրենի, նրանք ամենաշատն են խախտել տեղեկատվության ազատության մասին օրենքը՝ նկատելով, որ լրագրողների հարցերին ավելի դժկամությամբ են պատասխանում, քան սովորական քաղաքացու, քանի որ լրագրողի դեպքում մի քիչ ավելի են մտածում, իսկ պետական կառույցների կողմից տեղեկատվություն տրամադրելու ժամկետների հետ կապված լուրջ խնդիրներ կան:
Շուշան Դոյդոյանի խոսքով, տարբեր պետական կառույցներին ուղարկված 50 հարցումներից միայն մեկ դեպքում է կիրառվել օրենքը՝ հնգօրյա ժամկետում չտրամադրելով ինֆորմացիա, զանգել և տեղեկացրել են դրա մասին: Մշակույթի նախարարությունն ամենաօպերատիվն է եղել` հարցմանը պատասխանելով 4 օրվա ընթացքում: 14 տոկոս հարցումներին տրվել է ուշացած պատասխան, ընդ որում` պատասխանի տրամադրման միջին ժամկետը 13-15 օր է, մինչդեռ օրենքում նշվում է հարցման պահից սկսած մինչև 5 օր:
Ամփոփումը կատարվել է ուղարկված 50 հարցերի հիման վրա: Հարցման նպատակն էր պարզել, թե որքան գումար են ծախսել 2010 թ. գրենական պիտույքներ ձեռք բերելու համար, և արդյո՞ք էլեկտրոնային փաստաթղթաշրջանառությունից հետո մեզանում պակասել է թղթի ծախսը, թե` ոչ: Հարցման արդյունքում պարզվել է, որ ամենևին էլ չի պակասել թղթի ծախսը, ընդ որում` ֆինանսների նախարարությունում 20 անգամ ավելի են ծախսել գրենական պիտույքների գնման համար, քան Տարածքային կառավարման նախարարությունում, իսկ երկրորդ տեղում ԱԳՆ-ն է: Այս հարցման վերաբերյալ Կենտրոնը ՊՆ-ից մերժում է ստացել, քանի որ դա համարել են պետական գաղտնիք, իսկ 3 դեպքում էլ անտեսվել է հարցումը: Հարցումներ են ուղարկվել նաև բոլոր պետական կառույցներին, թե՝ 2010 թ. տվյալ կառույցը որքան փաստաթղթեր է գաղտնազերծել: Յուրաքանչյուր փաստաթուղթ կարող է ունենալ առավելագույնը 30 տարվա, նվազագույնը` 10 տարվա գաղտնիության ժամկետ:
Ըստ Շ. Դոյդոյանի, այս դեպքում տեղեկատվության տրամադրումը որոշակի առումով դառնում է բիզնես: Նրա տվյալներով`այս եռամսյակում հարցումների 88 տոկոսի դեպքում տրվել է լիարժեք պատասխան, իսկ 2006 թ. նույն ժամանակահատվածում` 51-56 տոկոս է եղել: «Որոշակիորեն բարձրացել է նաև պաշտոնյաների իրազեկվածությունը: Ընդամենը երկու դեպքում է գրավոր մերժում ստացվել, երկուսն էլ ՊՆ-ից, որը պատշաճ բացատրել է, որ դա համարվում է պետական գաղտնիք»,- ասաց Դոյդոյանը:
Շուշան Գալստյան
- 15:10Նիկոլ Փաշինյանը Սուրբ Գիրքն ընկալում է աղանդավորական մեկնություններով. Տիգրան քահանա Բադիրյան
- 13:10Ադրբեջանը խլացնում է Արցախի բջջային կապի և համացանցի հասանելիությունը. Արցախի ՄԻՊ
- 13:10Ես չեմ պատմելու, թե ինչպես էր Աննա Հակոբյանը բունկերում գոռում՝ «ուզում ա 5 հազար մարդ մորթվի․․․»․ Միքայել Մինասյան
- 15:102020թ. հուլիսի 1-ից կավելանա մինչև 2 տարեկան երեխաների խնամքի համար տրվող նպաստը՝ 18.000-ի փոխարեն՝ ծնողները կստանան 25.500 դրամ
- 14:106 անգամ բարձրացնելու ենք առաջին երեխայի ծննդյան միանվագ նպաստը՝ 50 հազար դրամից այն դարձնելով 300 հազար դրամ
- 14:10Թուրքիա-Նախիջևան թռիչքների համար Հայաստանի կամ Իրանի օդային տարածքն այլևս չի օգտագործվի
- 12:10Բոլոր զորամասերն 100%-ով ապահովված են ռազմական տեխնիկայով եւ զինամթերքով. ՊԲ N միավորման հրամանատար
- 11:10Հայաստանի լիակատար շրջափակման հեռանկարը. Ինչ զարգացումներ կարող են լինել
- 12:10Ադրբեջանցի գործիչների երեւակայությունը մոլեգնում է. ԼՂՀ ՊՆ
- 15:15Արցախի ՊՆ-ի կոը՝ անվերապահորեն կատարել հրադադարի պահպանման շուրջ պայմանավորվածությունը
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.