Ազգային ժողովի կողմից առաջին ընթերցմամբ ընդունված Ընտրական օրենսգրքի նոր խմբագրությամբ նախագծի վերաբերյալ նախնական համատեղ եզրակացության մեջ Վենետիկի հանձնաժողովի և ԵԱՀԿ/ ԺՀՄԻԳ փորձագետները, ինչպես և Հայաստանի Ընտրական օրենսգրքի նախորդ նախագծերի դեպքում, համատեղ եզրակացությունում ընդգծել են, որ իրապես ժողովրդավարական ընտրությունների կազմակերպումը պայմանավորված չէ միայն համապարփակ ընտրական օրենսգրքով, այլ` նաև քաղաքական կամքով և ընտրական օրենսդրությունը բարեխղճորեն իրականացնելու ցանկությամբ: Այս կարծիքը նրանք վերահաստատեցին նաև մայիսի 5-ին ԱԺ-ում Ընտրական օրենսգրքի նախագծի վերաբերյալ տեղի ունեցած խորհրդարանական լսումներում:
Եվրոպական փորձագետները գոհունակությամբ նշեցին, որ ՀՀ ընտրական օրենսդրության վերաբերյալ իրենց վերջին` այս տարիների ընթացքում թվով 18-րդ, եզրակացությունը թարգմանվել և տեղադրվել է ԱԺ պաշտոնական կայքէջում: Ուստի նրանք անդրադարձան իրենց առաջարկություններից և առարկությունններից միայն մի քանիսին: Նշվեց, որ, չնայած նախագիծը ներառում է փորձագետների որոշ առաջարկություններ, այդուհանդերձ կան բարելավման ենթակա որոշ դրույթներ: Մասնավորապես, դա վերաբերում է ընտրական հանձնաժողովների կազմավորմանը, այդ թվում ղեկավար պաշտոնների ընտրությանը, ինչպես նաև թեկնածուների, դիտորդների իրավունքներին, քարոզարշավի կանոնակարգմանը, ընտրությունների արդյունքների վերահաշվարկին և բողոքարկմանը:
Թեկնածուների իրավունքների մասով փորձագետները գտնում են, որ ընտրական գրավի չափը մեծ է, իսկ ՀՀ նախագահի, ԱԺ պատգամավորի և տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում առաջադրվելու համար սահմանված բնակության և ՀՀ քաղաքացիության որոշակի ժամկետային պահանջները անհամաչափ են: Ըստ եվրոպական փորձագետների, այս դրույթները և երկքաղաքացիների ընտրվելու բացառումը պետք է վերանայվեն: Ինչ վերաբերում է արտասահմանում գտվող ՀՀ դիվանագիտական և հյուպատոսական ներկայացուցչություններում ծառայություն իրականացնող ՀՀ ընտրողներին և նրանց ընտանիքների անդամներին էլեկտրոնային եղանակով քվեարկելու իրավունքին, ապա, ըստ փորձագետների, նման եղանակով հեռահար քվեարկությունը շատ վիճելի է, քանի որ չի կարող երաշխավորել գաղտնիությունը և ենթակա չէ տեղամասերում իրականացվող դիտարկմանը:
Լսումները կազմակերպած ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանն ընդգծեց, որ միջազգային փորձագետների կոմից նախագծի մի շարք դրույթների քննադատությունն ընդունելի չէ: Մասնավորապես, թեկնածուների առաջադրման համար ներկայացված բնակության և ՀՀ քաղաքացիության ժամկետային պահանջը սահմանված է երկրի Սահմանադրությամբ, և վերանայման ենթակա չէ: Օրինակ, ՀՀ նախագահի թեկնածուն պետք է առնվազն վերջին 10 տարում հանդիսանա ՀՀ քաղաքացի և նույնքան մշտապես բնակվի ՀՀ-ում: «Կան դրույթներ, որոնք, մեր կարծիքով, կարող են վտանգել երկրի անվտանգությունը»,- ասաց Դ.Հարությունյանը` հավելելով, որ ասվածի վառ օրինակներից մեկն այն դրույթի քննադատությունն է, համաձայն որի Հանրապետության նախագահի պաշտոնում չի կարող առաջադրվել երկքաղաքացին, այսինքն` նաև այլ երկրի քաղաքացիություն ունեցող անձը:
ԱԺ մշտական հանձնաժողովի նախագահի համոզմամբ, փորձագետների մի շարք առարկությունները «վատ թարգմանության կամ թարգմանությունը ճիշտ չընկալելու» արդյունք են: Այդուհանդերձ նա վստահեցրեց, որ Վենետիկի հանձնաժողովի հետ համատեղ աշխատանքը շարունակվելու է: «Այն, որ ԸՕ-ի նախագծի դրույթների մի զգալի մասը կարող է փոխվել, և մենք կընդունենք առաջարկությունների զգալի մասը, դա միանշանակ է, սակայն, կարծում եմ, ոչ բոլոր առաջարկությունները կընդունենք այն տեսքով, որ առաջարկում է Վենետիկի հանձնաժողովը»,-ասաց Դ.Հարությունյանը` հավելելով, որ աշխատանքային խումբը ներկայումս աշխատում է թվով շուրջ 4 տասնյակ, այդ թվում ընտրական հանձնաժողովների կազմավորման կարգի, ընտրությունների արդյունքների վերահաշվարկի, փոփոխությունների վրա:
- 13:10Հակառակորդի դիպուկահարները կրակել են Ակնայի զորամասերից մեկի հացի ավտոմեքենայի ուղղությամբ. Արցախի ՊՆ
- 15:37նոր բեռ կդառնա 23 տոկոսանոց հարկը.«Խոպանից» եկած գումարների հարկման մեխանիզմը
- 19:09Սերժ Սարգսյանը խոսել է իր առաջադրման մասին
- 22:08Իշխանության ծաղրը՝ ընդդիմությանը (տեսանյութ)
- 20:14Նիկոլը գնաց վա-բանկ. վերջնագիր «Ելք»-ին
- 17:30Հայաստանն ու հարևան երկրները` սեյսմիկ ակտիվության գոտում. երբ և որտեղից սպասել հաջորդ ցնցումը
- 12:59Հայաստանի երազանքը չէ միանալ Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծին, իսկ Եթե Ադրբեջանը ցանկանում է՝ Հայաստանը միանա Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծին, ապա…
- 18:30Սպասվում է անձրև և ամպրոպ
- 18:30Անձրևներ՝ Հայաստանում
- 14:50Փրփուրներից են կախվում՝ մի կողմից աշխատատեղեր են բացում, մյուս կողմից՝ փակում
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.