Հակառակ մեծ սպասելիքների` Ֆրանսիայի Սենատը, ձայների ճնշող մեծամասնությամբ, երեկ մերժել է Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը, որը 2006 թվականի հոկտեմբերին ընդունել էր Ֆրանսիայի Ազգային ժողովը, տեղեկացնում է թերթը:
Սենատի որոշումը, ըստ թերթի տեղեկությունների, մեծ զայրույթ է առաջացրել ֆրանսահայերի շրջանում: Դեռ քվեարկությունից առաջ Սենատի առջև ֆրանսահայերի հոծ բազմություն էր հավաքվել` պահանջելով վավերացնել Ազգային ժողովի ընդունած օրինագիծը:
Սև ամպեր են կախվել ԱԷԿ-ի գլխին
Թերթի տեղեկություններով, մայիսի 16-ին Հայաստան է ժամանելու ՄԱԳԱՏԵ-ի հովանավորությամբ գործող OSART հանձնաժողովի աշխատանքային խումբը, որը համակողմանի ուսումնասիրության է ենթարկելու Մեծամորի ատոմակայանը:
Ըստ թերթի, այս հանձնաժողովի մասին նույնիսկ մակերեսային տեղեկատվություն ունեցողների համար այս լուրը, մեղմ ասած, տագնապահարույց է: Խնդիրն այն է, եթե այս հանձնաժողովը որոշի, որ որևէ ատոմակայան պետք է դադարեցնի իր գործունեությունը, ապա դա վերջին ատյանի որոշում է համարվում և իրականացվում է առանց վերապահումների: Հենց այս հանձնաժողովի որոշման արդյունքում արդեն փակվել են երկու ատոմակայաններ Լիտվայում (Իգնալինայի ԱԷԿ-ը) և Բուլղարիայում (Կոզլոդույի ԱԷԿ-ի երկու բլոկները):
ՀՀ էներգետիկայի նախարարության թերթի աղբյուրները հայտնում են, որ OSART հանձնաժողովի ստուգումները ՀԱԷԿ-ի համար կարող են ճակատագրական լինել, և խնդիրն այն չէ` ՀԱԷԿ-ում կա՞ն արդյոք տեխնիկական խնդիրներ: Եթե հանձնաժողովի աշխատանքային խումբը տեխնիկական խնդիրներ հայտնաբերի, ապա դա կլինի դատավճիռ ՀԱԷԿ-ի համար, և դրա շահագործումը միանշանակորեն կդադարեցվի: Բազմաթիվ ստուգումները ցույց են տվել, որ մեր ատոմակայանը տեխնիկական առումով, կարելի է ասել, անթերի է այնքան, որքան դա հնարավոր է: Սակայն էներգետիկայի նախարարության թերթի աղբյուրները հայտնում են, որ հանձնաժողովը ՀԱԷԿ-ի ապագայի մասին որոշում կայացնելիս կարող է առաջնորդվել ոչ թե տեխնիկական, այլ քաղաքական նկատառումներով: Թերթի աղբյուրները նշում են, որ կոնկրետ Բուլղարիայում և Լիտվայում ատոմակայանները փակվեցին ոչ թե տեխնիկական թերությունների պատճառով, այլ զուտ քաղաքական: Միայն այդ ատոմակայանները փակելու դեպքում Լիտվան և Բուլղարիան կարող էին դառնալ ԵՄ անդամ…
- 11:00Հայ-ադրբեջանական հակամարտությունը Նախիջեւանի ուղղությամբ լայն մասշտաբի վտանգ է պարունակում
- 11:25Սեռական այլասերվածությունը թուլացնում է բանակը. ԿԳՆ պաշտոնյա
- 11:00Ապրիլյան պատերազմը բացահայտեց հայկական կողմի զինված ուժերում առկա խնդիրները
- 11:22Աֆրինի պաշտպանության գիծը կազմակերպված էր Արցախի մոդելով. Հասանովը խիստ հետաքրքրված է
- 11:23«Զվարթնոց»-ում թմրանյութերի վաճառքով զբաղվող խումբ կա, այդ թվում կին. ինչու է լռում ԱԱԾ-ն
- 12:30Հայկական զինուժը վերահսկում է Նախիջևանի միջազգային օդանավակայանը. Միհրան Հակոբյան
- 11:27Ինքնաձիգով հարվածել են, ուսադիրներս պոկել են. Օսիպյանն առաջին անգամ մանրամասներ է պատմում
- 12:10Ընդդիմադիրները մեքենայի հետևից կրակում են, տեսագրությունը կա. սենսացիոն հայտարարություն
- 11:20Ինչպես է Հ1-ի նկարահանող խմբին հաջողվել մուտք գործել կանանց գաղութ և ծաղրել կանանց
- 10:55Կիպրոսում գրանցված օֆշորային ընկերությունը ՀՀ սահմաններում ոսկի, արծաթ ու պղինձ է փնտրում
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.