Կառավարության նիստերին կուրյոզներ շատ են լինում: Այսօրվա նիստը ուղղակի սկսվեց կուրյոզով: Նախ զգացվեց, որ վարչապետը հերթական անգամ վռազ էր:
Լրագրողներից անգամ սկսեցին կատակել, թե երևի անձրևից ոտքերը թրջվել են… Օրակարգը հաստատվեց արագ տեմպով, որից հետո կառավարության անդամները սկսեցին ոչ թե ուղղակի մոտենալ ամբիոնին` հարց ներկայացնելու, այլ վազել դեպի ամբիոն, ընդ որում, «ով ավելի արագ» կարգախոսով:
Առաջինն ամբիոնի մոտ վազեց ծանրամարմին Անդրանիկ Անդրեասյանը, որի հարցը օրակարգի 45-րդն էր: Իսկ թե ի՞նչն էր նման շտապողականության պատճառը, պարզ դարձավ միայն վերջում. վարչապետն, ըստ էության, ընդառաջեց Անդրեասյանին` ամենաառաջինն իր հարցը ներկայացնելու գործում, քանի որ, ինչպես պարզվեց, մեջտեղում կին կար. Անդրեասյանը ցանկություն հայտնեց ինչ-որ բան «տրամադրել տիկին Կիրակոսյանին».
«Ձեզ եմ ներկայացնում կառավարության որոշման նախագիծ 2003թ. օգոստոսի 14-ի 1032-Ա որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին: Խոսքը վերաբերում է Ձորաղբյուրի համար մեկ ջրհան կայանին, որը անհատույց տրամադրված է «Կոտայք» ջրօգտագործողների ըկներությանը: Վերջին 15 տարիներում նա երբևէ չի աշխատել, տեխնիկապես վատ վիճակում է, առաջարկում ենք հանել անհատույց օգտագործման շրջանակներից, տրամադրել տիկին Կիրակոսյանին` վարձակալությամբ այս պոմպակայանը մասնավոր ներդրողներին տրամադրելու համար: Հետաքրքրություն կա, նախապայմանը` ապագա վերակառուցման, վերանորոգման ծախսերը պիտի անեն օգտագործողները»:
Գործադիրը հավանություն տվեց Անդրեասյանի առաջարկին` «տիկին Կիրակոսյանին տրամադրելու» հաշվով: Միայն նշենք, որ պոմպակայանի տեր դարձած տիկին Կիրակոսյանը կառավարությանն առընթեր անշարժ գույքի կառավարման վարչության պետ Կարինե Կիրակոսյանն է:
Այսօրվա նիստին ամբողջ ինը հարց ներկայացնում էր գյուղատնտեսության փոխնախարար Սամվել Գալստյանը: Գալստյանը խոսեց, խոսեց, հարցը ներկայացրեց, վերջացրեց, մեկ էլ` վարչապետը որոշեց սրամտել.«Ընդունում ենք, միայն թե պետք է ոչ թե արյունավետ անել, այլ արդյունավետ»:
Դե եթե Տիգրան Սարգսյանն է ասում, ուրեմն կարելի է պատկերացնել Սամվել Գալստյանի «արյունավետ» գործունեության նուանսները:
Մյուս հետաքրքիր միջադեպն արդեն սփյուռքի նախարարությանն էր առնչվում: Հրանուշ Հակոբյանը հերթական շուրջերկրյա ճանփորդությունն է կատարում, ուստի կառավարության նիստին ներկայացել էր փոխնախարար Ստեփան Պետրոսյանը: Պետրոսյանի առաջարկով գործադիրը հավանություն տվեց տիկին Հրանուշի մոգոնած հերթական համաժողովին. Այս անգամ սփյուռքի նախարարը որոշել է դառնալ «ալամ աշխարհի սփյուռքի նախարար», ավելին, պեղել է, որ շուրջ 50 երկրում կան սփյուռքի նախարարություններ կամ նման հարցերով զբաղվող կառույցներ, որոնց էլ կոչ է արել գալ Երևան և համաժողով անել: Փոխնախարարը հայտնեց, որ արդեն 12 պետության արձագանքել է հրավերին, համաժողովը այս ամիս է կայանալու` մայիսի 26-27-ը, այնպես որ, քանի որ քիչ ժամանակ էր մնացել և քանի որ նման բան էր անցել Հրանուշ Հակոբյանի մտքով, գործադիրը սուսուփուս համաձայնություն տվեց` «Սփյուռքի զարգացման հեռանկարները գլոբալացվող աշխարհում» թեմայով միջազգային համաժողովի կազմակերպման առաջարկին: Մեկ էլ` Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ Ռադիկ Մարտիրոսյանին հետաքրքրեց. «ի՞նչ է նշանակում սփյուռքի զարգացում»: Եվ նոր միայն հասկացվեց, թե ինչու՞ Ստեփան Պետրոսյանի առաջարկով կառավարության նիստում ընդունվեց նաև համաժողովի խորագրից «զարգացում» բառը հանելու առաջարկը:
Եվ իսկապես, ի՞նչ ասել է «սփյուռքի զարգացում». բնական է` «սփյուռքի զարգացումը» Հրանուշ Հակոբյանի շահերից է բխում. ինչքան սփյուռքը զարգանա, այնքան ավելի կզարգանա նաև տիկին Հրանուշը: Բայց սփյուռքը ձևավորվել է ցեղասպանության արդյունքում, ուրեմն ի՞նչ կերպ կարող է զարգանալ սփյուռքը, մեկ տարբերակ կա` զարգացնել սփյուռքը Հայաստանի հայաթափման ճանապարհով, այս դեպքում հաստատ կարել է ասել, որ սփյուռքին և նրա նախարարին նոր զարգացում է սպասվում: Այնպես որ, պետք է միայն երախտագիտությամբ ընդունել այն մեծահոգությունը, որով Հրանուշ Հակոբյանը բավարարվեց սփյուռքի ներկա վիճակով և որոշեց սփյուռքն այլևս չզարգացնել:
- 15:10Նիկոլ Փաշինյանը Սուրբ Գիրքն ընկալում է աղանդավորական մեկնություններով. Տիգրան քահանա Բադիրյան
- 13:10Ադրբեջանը խլացնում է Արցախի բջջային կապի և համացանցի հասանելիությունը. Արցախի ՄԻՊ
- 13:10Ես չեմ պատմելու, թե ինչպես էր Աննա Հակոբյանը բունկերում գոռում՝ «ուզում ա 5 հազար մարդ մորթվի․․․»․ Միքայել Մինասյան
- 15:102020թ. հուլիսի 1-ից կավելանա մինչև 2 տարեկան երեխաների խնամքի համար տրվող նպաստը՝ 18.000-ի փոխարեն՝ ծնողները կստանան 25.500 դրամ
- 14:106 անգամ բարձրացնելու ենք առաջին երեխայի ծննդյան միանվագ նպաստը՝ 50 հազար դրամից այն դարձնելով 300 հազար դրամ
- 14:10Թուրքիա-Նախիջևան թռիչքների համար Հայաստանի կամ Իրանի օդային տարածքն այլևս չի օգտագործվի
- 12:10Բոլոր զորամասերն 100%-ով ապահովված են ռազմական տեխնիկայով եւ զինամթերքով. ՊԲ N միավորման հրամանատար
- 11:10Հայաստանի լիակատար շրջափակման հեռանկարը. Ինչ զարգացումներ կարող են լինել
- 12:10Ադրբեջանցի գործիչների երեւակայությունը մոլեգնում է. ԼՂՀ ՊՆ
- 15:15Արցախի ՊՆ-ի կոը՝ անվերապահորեն կատարել հրադադարի պահպանման շուրջ պայմանավորվածությունը
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.