Օրերս խմբագրություն բողոքելու էր եկել մի քաղաքացի, որը հավաստիացնում էր, թե Արտաշատի բժշկասոցիալական փորձաքննության հանձնաժողովում հաշմանդամության կարգ տրամադրելու համար քաղաքացիներից գումար են պահանջում, և նույնիսկ նշվում է գումարի չափը՝ 30 հազար դրամ:
Առաջին անգամ չենք նման բան լսում, սակայն կոռուպցիայի դեմ «համատարած» պայքարի ֆոնին պետք է որ գոնե մի քիչ զգոն լինեին. չորս կողմը խոսակցություններ են կաշառքի փաստով հարուցված քրգործերի մասին, և կարծես վախի մթնոլորտ կա: Ի վերջո, մեզ զարմացնողը ոչ թե կաշառքով հաշմանդամության կարգ ստանալու իրողությունն է, որն այս կառույցում շատ սովորական երևույթ է, այլ որ ներկայիս իրավիճակում դեռ նման ռիսկի դիմողներ կան:
Պարզաբանումներ կարող էինք ստանալ միայն հանրապետական կենտրոնից` ՀՀ բժշկասոցիալական փորձաքննության հանձնաժողովի նախագահ Միշա Վանյանից:
Պարոն Վանյանը երկար տարիներ ղեկավարում է նշված կառույցը և, բնական է, ամենասպառիչ տեղեկությունը կարող էր տալ. «Եթե քաղաքացուց հաշմանդամության կարգ տալու համար գումար են պահանջում, այդ դեպքում քաղաքացին պետք է դիմի իրավապահ մարմիններին, քանի որ կատարվում է հանցագործություն: Մենք գրեթե ամեն տարի շուրջ 300 դիմում-բողոքներ ենք ստանում, և բողոքների հիման վրա կրկին վերստուգումներ են անցկացվում: Մենք անում ենք ամեն ինչ, որպեսզի քաղաքացին գոհ մնա և ավելորդ քաշքշուկի մեջ չհայտնվի: Եթե որևէ մեկն այս պահին մեզ փաստեր ներկայացնի, որ իրենից գումար են պահանջում, մենք հետևողականորեն կանենք ամեն ինչ, որպեսզի տվյալ բժիշկը պատժվի»: Այսինքն, հնչեց այն նույն պատասխանը, որը նմանատիպ դեպքերում կրկնում են գրեթե բոլոր գերատեսչությունների ղեկավարները:
Մեզ դիմող քաղաքացին մի խնդրի մասին էլ խոսեց: Հաշմանդամ մարդը կենտրոնի բժիշկների քմահաճույքի պատճառով ընկնում է քաշքշուկի մեջ: Բժիշկները տեղեկանքները գրում են ռուսերեն, բժշկափորձագիտականում եզրակացությունը տալիս են միայն հայերեն և պահանջում նույնալեզու փաստաթուղթ, և ստացվում է, որ մարդիկ հայտնվում են քաշքշուկի մեջ ու լրացուցիչ գումար ծախսում թարգմանության համար.
«Այդ խնդիրն առկա է, սակայն դա մեր իրավասությունների մեջ չի մտնում: Միայն նշեմ, որ ՀՀ-ում գործավարությունն իրականացվում է հայերեն, ուստի պետք է բժիշկներից պահանջեն, որ փորձագիտական եզրակացությունը գրվի հայերեն: Հակառակ դեպքում բժիշկը պատասխանատվության կենթարկվի»,- ասաց ՀՀ ԲՍՓ հանձնաժողովի նախագահ Միշա Վանյանը:
Տեղեկացնենք , որ 2006 թվականին դրամաշորթության մեղադրանքով քրեական գործ է հարուցվել բժիշկ Արտաշ Անանյանի նկատմամաբ, իսկ հետագայում նաև քրեական գործ է հարուցվել երկու բուժվիճակագիրների նկատմամբ: Սա այն ոչ լրիվ ցանկն է պատասխանատվության ենթարկված բուժաշխատողների, որոնց անբարեխիղճ աշխատանքը նկատվել է իրավապահների կողմից:
Շուշան Գալստյան
- 12:10Իրանը և Հայաստանն Արաքս-Մեղրի համատեղ ազատ տնտեսական գոտի կստեղծեն. Իրանցի պաշտոնյա
- 22:15Լևոն Ալթունյանի խայտառակ «կապրիզը» մարդկային կյանքերի հետ է խաղում. ահազանգում է քաղաքացին
- 12:23Ավանդական չինական բժշկություն. մարդու կյանքը կաթվածի ժամանակ հնարավոր է փրկել
- 13:35Մոտակա 14 տարում մահվան հավանականությունը՝ արյան անալիզի շնորհիվ
- 18:10Խնայեք ձեր երեխաներին՝սմարթֆոնները կուզիկության պատճառ կարող են դառնալ (լուսանկարներ)
- 11:30Աչքերը շատ բան կարող են ասել ձեր հիվանդության մասին
- 11:53Անսպասելի բացահայտում. գեյ տղամարդիկ և բիսեքսուալներն ավելի հաճախ են տառապում մաշկի քաղցկեղով
- 13:20Մարմնի տհաճ հոտը գուժում է ձեր հիվանդության մասին
- 17:36Ինչպե՞ս պահպանել տեսողությունը համակարգչով աշխատելու ժամանակ
- 12:41Հայազգի բժիշկ Գագիկ Ավագյանն Ուկրաինայում բուժել է քաղցկեղով տառապող մարդկանց (տեսանյութ)
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.