Մեր հարևան Իրանում գողերի հանդեպ գործող օրենքն անողոք է։ Նույնիսկ պատահել է, որ խանութից շոկոլադե սալիկ թռցնելու համար դատարանը վճռել է կտրել գողի ձեռքը։ Այս առումով մեր դատարանն ու դատախազությունն անհամեմատ ավելի բարի են, իսկ Իրանից ժամանած թալանչիների նկատմամբ առավելագու՛յնս բարի են։ Ահա թե ինչու է իրանցի գողերին Հայաստանը դրախտ թվում:
2010 թվականի սեպտեմբերի 28-ին Սյունիքի ընդհանուր իրավասության դատարանը, Ն. Օհանյանի նախագահությամբ, արագացված կարգով մի դատավճիռ է կայացրել, որը հայ դատախազի «ողորմածության» ու «մեղմության» օրինակ և բավարար պայման է իրանցի հանցագործների ներգաղթը խթանելու համար։ Ըստ այդ դատավճռի, Իրանի Խորամաբադ քաղաքի բնակիչ Եիսա Սեիդ Միրզայի Դալվանդին և Համադան քաղաքի բնակիչ Դավուդ Բոռզուի Ղառբանիֆառդին 2 ամիս շարունակ խոշոր չափերի թալան և հափշտակություններ են կազմակերպել Հայաստանի տարբեր քաղաքներում և մարզերում՝ Կապանում, Սիսիանում, Ստեփանակերտում, Գորիսում, Եղեգնաձորում և ձերբակալվել են 2010 թվականի հունվարի 19-ին՝ Սիսիանի ոստիկանների կողմից։ Հանցագործների տեսադաշտում են եղել փոխանակման կետերը, խանութները, առևտրային կետերը։ Քրգործը, ընդհանուր առմամբ, թալանի 8 դրվագ է ներառում։ Թե ինչպես է հաջողվել այս մարդկանց «ֆռռացնել» այդքան թվով ձեռներեց տուժողների, որոնց մեծ մասը կին է, և նրանց քթների տակից զգալի և խոշոր չափերի դրամ, տարադրամ, ոսկեղեն տանել, դատավճռից հնարավոր չէ հասկանալ։ Միայն մեկ արտահայտություն է օգտագործում դատավորը խարդախության եղանակը բնութագրելու համար՝ «ուշադրությունը շեղելու եղանակով»։ Տպավորություն է ստեղծվում, որ իրանցի գողերը կախարդական փայտիկը ձեռքները մտել են առևտրային վայրեր և փայտիկի մեկ թափահարումով ապուշացրել հայ գործարարներին։ Իրանցի խաբեբաների զոհերի թվում են կապանցի ձեռներեց Սերոբ Գրիգորյանը, որից «ուշադրությունը շեղելու միջոցով» հափշտակել են 170.000 դրամ, «Փեթակ» տոնավաճառի աշխատակից Յուրիկ Սարգսյանը, որի դրամարկղից տարել են «խոշոր չափերով` 2.226.860 դրամին համարժեք 6.000 (վեց հազար) ԱՄՆ դոլար», անհատ ձեռներեց Ջուլիետա Գաբրիելյանը։ Այս կնոջը պատկանող փոխանակման կետից գողացել են 555.106 դրամի համարժեք գումար։ Մեկ օրում իրանցի «վիրտուոզներին» հաջողվել է խոշոր չափերի մի քանի գողություն կատարել։ 640.000 դրամ տարել են Ստեփանակերտի «Էրլայն» ՍՊԸ դիսպետչերից, ապա շտապ մեկնել Գորիս և այնտեղ 550.000 հազար դրամի ոսկեղեն թռցրել «Սապֆիր» առևտրի սրահից՝ «շեղելով» անհատ ձեռներեց Ամալյա Ալեքսանյանի ուշադրությունը։ Հետո գնացել են Սիսիան ու 3 մլն դրամ տարել Եվգենիա Եղյանի տարադրամի փոխանակման կետից, իսկ երեկոյան ժամը 21-ի սահմաններում հասել են Եղեգնաձոր և մթերային մի խանութից 225 հազար դրամ հանել դրամարկղից։ Այսպիսի հանցագործությունների համար հայրենիքում նրանց պարզապես կվերացնեին աշխարհի երեսից։ Բայց մեր դատախազությունն ու դատավոր Ն. Օհանյանը աննախադեպ մարդասիրություն են ցուցաբերել «հյուրերի» նկատմամբ։ Նրանք հաշվի են առել, որ Եիսա Սեիդ Դալվանդին և Դավուդ Ղառբանիֆառդը հատուցել են պատճառված գույքային վնասը, իրենց մեղավոր են ճանաչել ու զղջացել, դատված չեն եղել, և Դալվանդին անչափահաս երեխաներ ունի իր խնամքի տակ։ Արդյունքում հանցագործներին չնչին ժամկետով պայմանական պատիժ են տվել և ազատ արձակել դատարանի դահլիճից։
Դատախազության անսպասելի գթասրտության պատճառների մասին միայն ենթադրություններ կարելի է անել, քանի որ դատավճռի օգնությամբ հնարավոր չէ դրանք պարզել: Ընդամենը մի քանի պարբերություն է գրված պատասխանատվության և պատժի անհատականացման, սոցիալական արդարության վերականգնման, պատիժ նշանակելիս հանցավորի նկատմամբ անհատական մոտեցման անհրաժեշտության և մի քանի այլ սկզբունքների մասին, որոնք տարօրինակ կերպով մոռացվում են 2-3 բջջային հեռախոս տարած «անտեր» անչափահասների կամ «պակրիշկա» գողացող չափահաս «անտերների» դեպքում։
Հ.Գ. Ի դեպ, տուժողներից մեկը մեզ ասաց, որ որևէ փոխհատուցման մասին ասվածը ընդամենը հեքիաթ է, իսկ այս գործը «ջրվել է» դատախազության բարձր հովանու ներքո:
- 16:15Հայկ Կյուրեղյանին դատապարտեցին 9 տարվա ազատազրկման
- 18:00Սեփական երեխայի շահագործման մեջ մեղադրվող մայրն ազատվեց քրեական պատասխանատվությանից և պատժից
- 15:58ԱՄՆ-ում դատվող կիբեր-խաբեբա հանցագործների մեջ կա նաև հայ
- 13:08Նիկոլայ Բաղդասարյանին մեղադրանք է առաջադրվել իր պարտականություններն իրականացնելու համար. Լուսինե Սահակյան
- 14:37«Նոր բանդայի» գործով դատը դարձյալ հետաձգվեց
- 18:47Դատական ժանգլյորություն, թե՞…
- 15:01Նախաքննություն` որպես այդպիսին, չի լինելու
- 16:59Դատարանները ենթարկվում են դատախազությանը
- 15:29Ի՞նչ է ընկած ՔԿՀ նախկին պետի կալանավորման գործի հիմքում
- 17:03Ալրաղացից եկավ, ընկավ ոսկու շուկա և սկսեց բոլորին խաբել
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.