Լուսինե Կեսոյան
Այսօր Վրաստանում շուրջ 40 հազար հայ գործարար կա: Այս մարդկանցից ոմանք բիզնես-գործունեություն են ծավալում նաև Հայաստանում, ոմանք էլ ընդհանրապես ձեռ են քաշել Հայաստանում բիզնես անելուց: 40 հազարը, իհարկե, մոտավոր է. այս թվի մեջ մտնում են Վրաստանում գործ սկսած բոլոր հայ գործարարները` խոշոր, միջին, մանր: Սակայն, անկախ գործարարների տրամաչափերից, տնտեսական լրջագույն խնդիրներ ունեցող հանրապետության համար այս փաստը պետք է մտահոգիչ լիներ, քանի որ այդ նույն մարդիկ կարող էին բիզնես դնել հենց հայրենիքում` դրանով իսկ լուծելով Հայաստանում արդեն իսկ անլուծելի թվացող բազմաթիվ խնդիրներ` սկսած սոցիալական հարցերի լուծումից, վերջացրած պետության տնտեսական ցուցանիշների բարելավմամբ:
Սակայն, անհանգստանալու փոխարեն, մեր կառավարությունը կարծես մի բան էլ փորձում է նպաստել հեռացող գործարարների թվի ավելացմանը: Ըստ Հայաստանը լքած բազմաթիվ գործարարների՝ այստեղ բիզնես անելը պարզապես անհնար է: Հայաստանի խոշոր գործարարներից մեկն էլ, վերջերս անկեղծանալով, մի հետաքրքիր միտք արտահայտեց: Նա ասաց՝ եթե Հայաստանում կարողացար դիմանալ, ուրեմն՝ ցանկացած այլ երկրում հաստատ բիզնեսում հաջողություն կունենաս: Օրեր առաջ վարչապետ Տիգրան Սարգսյանը ևս անդրադարձավ այս հարցին` ասելով, թե մեր կառավարությունը վերահսկում է գործարարների Վրաստան մեկնելը, և որ անհանգստանալու բան չկա և այլն: Իսկ ահա այս առումով ամենահանճարեղ գնահատականը պատկանում է Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանին, որը փետրվարին Ծաղկաձորում կայացած Դավոս անվանյալ տնտեսական ֆորումի ժամանակ հայտարարեց, թե մեր գործարարները ոչ թե Հայաստանի բիզնես միջավայրի վատ լինելու պատճառով են մեկնում, այլ որ՝ մենք էքսպանսիա ենք անում Վրաստանի տնտեսությունը և դեռ շարունակելու ենք, ու եթե հայ-թուրքական սահմանը բացվի, Արևմտյան Հայաստանն էլ ենք էքսպանսիայի ենթարկելու:
Գիտակցելով, որ սա լրջագույն խնդիր է, անկախ այն բանից` մեր կառավարությունն ընդունում է դա, թե ոչ, մենք պարբերաբար կանդրադառնանք այս հարցին: Այս անգամ հետաքրքիր էր լսել ընդդիմադիր ԱԺ «Հայ հեղափոխական դաշնակցություն» խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանի տեսակետը: Քանի որ Հովհաննիսյանը մասնագիտությամբ հնէաբան է, պատմությանը քաջատեղյակ, հետաքրքիր էր, թե ինչպես կմեկնաբաներ տեղի ունեցող գործընթացները հե՛նց պատմական կտրվածքով:
— Պարոն Հովհաննիսյան, այսօր մեծ թվով գործարարներ գնում են Հայաստանից: Օրինակ, Վրաստանում արդեն շուրջ 40 հազար հայ գործարար է հաշվվում. իհարկե, սրանք ոչ պաշտոնական թվեր են, քանի որ մեր «պաշտոնականները» ընդունում են միայն մի հարյուր հոգու գոյության փաստը: Ներկա իրավիճակը ինչպե՞ս կգնահատեք, ի՞նչ է տեղի ունենում հիմա, սա մի տեսակ վերադարձ է, ժամանակային առումով հե՞տ ենք գնում, թե՞ ինչ… Օրինակ, եթե 19-րդ դար փոխադրվենք, Թիֆլիսը Կովկասի, Անդրկովկասի կենտրոնն էր, Բաքուն` արդյունաբերական կենտրոնն էր, մինչդեռ Երևանը պարզապես գավառական քաղաք էր: Ի՞նչ է, մենք հետ ենք գնում դեպի 19-րդ դարի գավառականությու՞ն, սա հատու՞կ ծրագիր է, թե՞ ինչ:
— Որ մենք հետ ենք գնում դեպի գավառական ինչ-որ մի քաղաք, էստեղ կասկած չկա, էստեղ Դուք ճիշտ եք: Տարբերությունն այն է, որ ռուսական կայսրության ժամանակ` 19-րդ դարում, 20-րդ դարի սկզբներին, Թիֆլիսը, Բաքուն էթնիկ քաղաքներ չէին, ադրբեջանական կամ վրացական քաղաքներ չէին, դրանք խառը բնակչություն ունեին, տարբեր մշակութային շերտեր: Թիֆլիսի և Բաքվի մշակութային առանցքը հայերի գործունեությունն էր և այլն, և այլն: Այսինքն` դա չի կարելի համարել 19-րդ դարի ադրբեջանական ու վրացական քաղաք, որտեղ հայկական էլեմենտը շատ էր: Էդպես չի: Դրանք ինտերնացիոնալ քաղաքներ էին, Ռուսական կայսրության հարավային քաղաքներն էին: Նույնը կարելի է ասել, օրինակ, Ռոստովի մասին: Այդպիսի քաղաքներ կային, մի տեղ հայերի ներկայությամբ, մյուս տեղում` հրեաների ներկայությամբ: Այսօր դրանք արդեն էթնիկ քաղաքներ են: Թիֆլիսը վրացական քաղաք է, Բաքուն` ադրբեջանական: Արհեստակա՞ն այդպես եղավ, թե ինչպե՞ս, բայց եղավ:
— Ինչ-որ ծրագիր չի՞… որ հայերը թողնեն Հայաստանն ու գնան…
— Ոչ, ես կարծում եմ՝ դա Հայաստանի ներդրումային, տնտեսական կլիմայի անառողջ իրավիճակի հետևանքն է: Հեշտ լիներ, կգնային Շվեդիա: Վրաստանը ավելի հեշտ է, դրա համար էլ գնում են Վրաստան:
- 20:03Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսես Խորենացու անվան համալսարանի ռեկտոր
- 12:51Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը
- 10:01«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է անցկացվել
- 11:10Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկանների ն գործողությունները. Սյունյաց թեմ
- 12:10Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը արգելելու մասին
- 13:20Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույնիսկ նրան հավասար չէ․ Միքայել Սրբազան
- 13:02Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով
- 11:17Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մթնոլորտը. վեհափառի ուղերձը
- 11:29Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում․ ԱԱԾ
- 11:10Պետականության մասին խոսող մարդն իր սեփական ժողովրդին չի խաբի․ մենք, որ ապրում էինք այդ պետականության ծնունդով ու երազանքով, իրենք չկային
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.