Ապրիլի 24-ի խորհուրդը, թեև, կարծես թե, միևնույն ընկալումները պետք է ունենար բոլոր հայերի մոտ, սակայն տարբեր շերտեր դա ընդունում են յուրովի: Բնականաբար, մեծամասնությունը մայրաքաղաքում կամ իր բնակավայրում գտնվող Մեծ Եղեռնի զոհերի հուշակոթողն է այցելում` ծաղիկներով և պսակներով, ոմանք նաև կրում են Հայ դատին վերաբերող պաստառներ: Իսկ արտերկրի այն քաղաքներում, ուր կա և՛ հայկական համայնք, և՛ թուրքական դիվանագիտական ներկայացուցչություն, բողոքի ցույցի անցկացումը միանգամայն օրինաչափ է:
Սակայն մեր հայրենակիցների մի մասը գերադասում է «ստանդարտից» տարբերվող ձևեր: Այսպես, դեռևս 1965-ին, երբ Երևանում առաջին անգամ եղան պահանջատիրական ցույցեր, հայ ազգայնականները ջահերով երթի տարբերակը նախընտրեցին: Հայաստանի անկախացումից հետո ջահերթերի ավանդույթը սկզբում շարունակեց Պարույր Հայրիկյանը, իսկ 1999-ից` ամեն տարի ապրիլի 23-ի ուշ երեկոյան այդպիսի երթ են իրականացնում ՀՅԴ երիտասարդական կառույցի ներկայացուցիչները: Սակայն ջահերթը կարծես կորցրեց իր սկզբնական իմաստը` հիշողության, վրեժի և կորցրածը հետ բերելու լուռ երդման, ու վերածվեց կուսակցական ստանդարտ միջոցառման…
Եվ ընդհանրապես, ապրիլի 24-ի կուսակցականացումը երբեմն շատ տգեղ պահեր է պարունակում. արդեն 3 տարի է ոմանք հաջողացնում են խցկել այդտեղ «ավազակապետության կազմաքանդման» կարգախոսը:
Անկախության տարիներին եղավ նաև այն, ինչը 1965-ից ի վեր երբեք իրենց թույլ չէին տալիս Խորհրդային Հայաստանի իշխանությունները` ՀՀ առաջին նախագահը սկսել էր արշավ` ընդդեմ ցեղասպանության միջազգային ճանաչման: Բանը հասել էր նրան, որ 1992-ի ձմռանը դադարեցվել էր հավերժական կրակի գազամատակարարումը, և այն ժամանակ Աշոտ Նավասարդյանի նախաձեռնությամբ ՀՀԿ անդամներն իրականացնում էին շուրջօրյա հերթապահություն` կրակը պահպանելով ցախի միջոցով: Եկեք դա էլ հիշենք ու իշխանությանը մոտիկ չթողնենք Հայ Դատի «հովհարային անջատումներ» անողներին:
Այսօր էլ, սակայն, երբեմն պատահում են տարօրինակ ընկալումներ: Այսպես, սփյուռքում որոշ գործիչներ ու կառույցներ (հատկապես ավետարանչականները) ապրիլի 24-ն անվանում են «ազգային սգատոն»: Դա արտացոլում է հայ հանրության մի մասի առանձնահատուկ հակումը դեպի սուգը, և դա առկա է ոչ միայն սփյուռքում, այլև հայրենիքում: Կա և հակառակ ծայրահեղությունը` Ծիծեռնակաբերդի բարձունքում ծլել են բազում զվարճավայրեր, ոմանք ագահաբար նույնիսկ սրբավայրը ձգտում են վերածել ռաբիզամուղամախառը քյաբաբնոցի: Վիճելի է նաև եկեղեցու կեցվածքը, որ Զատկի տոնը չի տեղաշարժել մեկ օրով, որպեսզի այն չհամընկնի ապրիլի 24-ի հետ:
«Սուգը հավերժ է, երբ պայքար չկա»,-լուսահոգի Մովսես Գորգիսյանի այդ խոսքը հնչեց 22 տարի առաջ, 1989 թվականի ապրիլի24-ին: Այո, ապրիլի 24-ի խորհրդում հիմնականը ոչ թե սգո, այլ պատմական հիշողության, պահանջատիրության, արդար վրեժի և կորցրածը հետ բերելու բաղադրիչներն են: Մինչդեռ այսօր կան նաև պատմական հիշողությունը կամավոր ուրացողներ: Մի բավականին հայտնի քաղաքական գործիչ վստահ էր, որ անհրաժեշտ է, որպեսզի իր դպրոցահասակ դուստրը ո՛չ դպրոցում, ո՛չ հեռուստատեսությամբ և ո՛չ էլ այլուր չտեսնի մի բան, որը «նրա հրեշտակային հոգին կպղտորի 1915-ի պատկերներով», այսինքն, մեծանա սեփական արմատներից բացարձակ զուրկ: Սրա գաղափարական զինակիցները դպրոցում (Աշոտ Բլեյան) և հեռուստաեթերում (Տիգրան Հակոբյան) փորձեցին դա նույնիսկ կյանքի կոչել: Այդպիսինին, բնականաբար, կատարելապես միևնույն է, թե ինքն ով է` հա՞յ, ամերիկացի՞, թո՞ւրք, թե նեգր:
Պահանջատիրության բաղադրիչը նույնպես կարևոր է ցանկացած առողջ ազգի համար, քանզի ոչ միայն իրավունք է, այլև պարտականություն` բոլոր հասանելի միջոցներով տեր կանգնել այն ամենին, ինչը քոնն է: Դրան հակառակ, տարատեսակ «տեսությունները», որոնք տանում են դեպի թուրքերի ու ադրբեջանցիների հետ «քիրվայություն» և գործնականում հանգում են քո տունը կողոպտած ու պղծածի հետ բարեկամության ձգտելու ցնդաբանությանը, անգամ լուրջ քննարկել չենք ուզում` դա վերապահելով այն մասնագետներին, ում գործն է օգնել հոգեկան շեղումներ ունեցողներին: Սակայն հոգեպես առողջ մեր հայրենակիցները պետք է ձերբազատվեն նաև պետականազուրկ ժամանակների բարդույթից` շունչը պահելով սպասել, արդյո՞ք Օբաման կարտաբերի «Ցեղասպանություն» բառը: Ջհանդամը արտաբերի, ստախոսության համար պատժելու ձևը կգտնենք, ի վերջո ԱՄՆ-ում մեկ միլիոն ընտրող ունենք և գործուն հայկական կառույցներ…
Ու այստեղ գալիս ենք պահանջատիրության այնպիսի բաղադրիչին, ինչպիսին է Ցեղասպանության ճանաչումների «շքերթը»: Վաղ թե ուշ ճանաչելու են բոլորը, նույնիսկ բացառված չէ, որ թուրքերը ճանաչեն ու ներողություն խնդրեն: Դա ամենևին չի նշանակում, որ պետք է ներողությունով ու նյութական փոխհատուցումով պրծնեն:
Երիցս իրավացի էր մեծն Շահան Նաթալին, երբ պնդում էր, որ հայն ու թուրքը ԿԵՆՍԱԲԱՆՈՐԵՆ անհամատեղելի են, մեկի կյանքը պայմանավորված է մյուսի մահով: Թուրքը կճանաչի իր ոճիրը և ներողություն կխնդրի միայն այն ժամանակ, երբ կհայտնվի իր իսկ ժողովրդական խոսքով նկարագրած վիճակում. «Եթե չես կարող կտրել քեզ հարվածող ձեռքը` համբուրիր և դիր գլխիդ»: Վաղ թե ուշ դա լինելու է, սակայն չպետք է ներենք և պարտավոր ենք կտրել կեղծավոր համբուրողի գլուխը: Մեզանից յուրաքանչյուրը սերնդե սերունդ ունի իր պապերի արյան սրբազան վրեժի պարտավորությունը, և ներողամտությունը ոճրագործության և անբարոյականության հավասար բան կլինի:
Դրանով մոտենում ենք արդար վրեժի և պատժի հարցին: Ցանկացած ոճիր, առավել ևս ցեղասպանության պես ոճիրը, անպատիժ մնալու դեպքում կրկնվելու հատկություն ունի: Ուստի պատահականություն չէ, որ 20-րդ դարը ծնեց բազում հայ վրիժառուներ, ինչպես նաև վրիժառությունը հիմքում դրած բազմաթիվ կազմակերպություններ, որոնց նվիրյալ մարտիկներն իրենց գործողություններով ոչ միայն պատժեցին ցեղասպանության գլխավոր կազմակերպիչներին, ոչ միայն ականջները փակած մարդկությանը ստիպեցին հայոց ցեղասպանության փաստի մասին հիշել` սկիզբ դնելով ճանաչումների շղթային, այլև ազգին վերադարձրեցին 1915-ին կորցրած արժանապատվությունը:
Շահան Նաթալին, կազմակերպելով «Նեմեզիս» գործողությունը, փրկեց մեր ազգի հավաքական պատիժը: Սակայն յուրաքանչուր հայ, անկախ նրանից, քանի տարի է անցել 1915-ից (շուտով մեկ դարը կլրանա) նաև իր տոհմի պատիվը վերականգնելու խնդիրն ունի: Ուստի յուրաքանչյուրն ունի պարտավորություն հետևելու Շահան Նաթալիի պատգամին` զարկել մեր Հայ տեսակի կենսաբանական թշնամուն ամենուրեք, ուր ձեռքերը հասնում են: Ուզենք, թե չուզենք, դա բխում է տեսակների պայքարի բնական օրենքից: Եվ եթե ապրենք ու գործենք բնական օրենքներով, ապա վաղ թե ուշ կվերատիրանանք Արարչի կողմից մեզ տրված ամբողջական բնատարածքին, բնատուր Հայրենիքին` Հայկական բարձրավանդակին ամբողջությամբ, ուր մենք արարվել ենք որպես Հայ տեսակ:
Աջաբսանդալի բաղադրությունը զննեց ԱՐՍԵՆ ՎԱՀԱՆՅԱՆԸ
- 14:08Կողմնորշվելն այսօր թիվ մեկ հարցն է
- 15:45Սպանված առյուծի ու խրախճանք կազմակերպող շակալների մասին
- 15:37Եվրաինտեգրացիայից՝ կենտրոնի քաղմաս
- 11:23Մեռյալներին հանգստություն, ապրողներին՝ աղքատության և արտագաղթի նոր ծավալներ ու համազգային դեպրեսիա
- 14:36Ընտրություններ, թանկացումներ, սկանդալներ
- 11:54Մենք ենք, մեր հարևանները
- 10:30Քրեաքաղաքական Հայասատան
- 17:07Տոնական շաբաթ՝ առանց տոնական տրամադրության
- 21:23Պատգամավորներն իրար «տռաս» են հանում
- 16:08Ապահով Հայաստանի թշվառությունը
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.