Վերջերս Ֆեյսբուքում նոր էջ է բացվել՝ «Պահանջում ենք գիտության ֆինանսավորման ավելացում», որտեղ գիտնականներն ու բոլոր այն մարդիկ, ովքեր կարևորում են գիտությունը, գնահատում են գիտնականի վաստակը մեր երկրի համար, քննարկում են ոլորտը, անում են առաջարկներ՝ աննախադեպ մինչ այսօր գիտության ֆինանսավորման վերաբերյալ:
«Այս էջը ստեղծված է գիտության տագնապային վիճակն ահազանգելու համար: Էջի մասնակիցները գիտակցում են, որ Հայաստանի կայուն
և մրցունակ զարգացումը հնարավոր է միայն և միայն գիտության նկատմամբ կառավարության խորը հարգանքի և գնահատականի պայմաններում: Խմբի մասնակիցները, որպես առաջին քայլ, պահանջում են ՀՀ կառավարությունից 1. Անհապաղ, կտրուկ և առանց նախապայմանների գիտության ֆինանսավորման աճ մոտ ապագայում՝ մինչև ՀՆԱ-ի 2-3%: 2. Գիտնականների և ասպիրանտների միջին աշխատավարձի անհապաղ քառապատկում՝ մոտ ապագայում միջազգային ցուցանիշների հասցմամբ: 3. Այդ քայլերն իրականացնելուց հետո անընդհատ աջակցում գիտությանը, մասնավորապես մաքսային և այլ կառավարության մարմինների շփման դյուրացում, կոնսուլտացիաների և արտոնությունների, հասարակության հետ շփումների և բիզնես միջավայրի հարթակների տրամադրում և այլ օպերատիվ համագործակցություն», -ասված է էջի նկարագրում:
Մի քիչ էլ պեղած թվեր.
«Հայաստանի 544 հրապարակումներն ապահովել է 4114 գիտնական (մեկ գիտնականի տված միջին արդյունքը` 0.132), Վրաստանի 328-ը` 8112 գիտնական (0.040), իսկ Ադրբեջանի 292 հրապարակումը` 11280 գիտնական (0.026), այսինքն՝ հայ գիտնականներն իրենց արդյունավետությամբ, համապատասխանաբար, 3 և 5 անգամ գերազանցում են վրացի և ադրբեջանցի գիտնականներին:
Նախկին Խորհրդային Միության երկրների մեջ Հայաստանն այս ցուցանիշով առաջատարներից է ու Էստոնիայի հետ բաժանում է 1-ին և 2-րդ տեղերը: Այնուհետև գալիս են Լիտվան (0.125), Մոլդովան (0.086), Ռուսաստանը (0.072) և Ուկրաինան (0.063): ԱՄՆ-ի գործակիցն է 0.191, իսկ եվրոպական երկրների ցուցանիշները տատանվում են 0.1-0.5 սահմաններում, սակայն եթե հաշվի առնենք այդ գիտնականների ֆինանսավորումը, ապա Հայաստանն իր արդյունավետությամբ բացարձակ առաջատար է:
Մասնավորապես, ըստ ՅՈՒՆԵՍԿՕ-ի տվյալների, 2007 թ. Հայաստանի կառավարությունը գիտությանը տրամադրել է 36.2 մլն ԱՄՆ դոլարին համարժեք գումար (ի դեպ, այս տվյալները չափազանցված են, քանի որ բյուջեով գիտությանը հատկացված էր մոտ 20 մլն ԱՄՆ դոլարին համարժեք գումար), Վրաստանում` 27.8, Ադրբեջանում` 114.4:
Մեկ գիտնականի հաշվարկով Հայաստանում գիտությանը տրամադրվել է 8.8 հազար ԱՄՆ դոլարին համարժեք գումար, նախկին ԽՍՀՄ տարածքում այս ցուցանիշը տատանվում է 3.4-62.2 սահմաններում՝ ամենաբարձրը լինելով Ռուսաստանում: Փաստորեն, միջին հայ գիտնականը տարեկան յուրաքանչյուր 1000 ԱՄՆ դոլարի դիմաց տվել է 0.015 հրապարակում, վրացիները` 0.012, տաջիկները` 0.006, լիտվացիները` 0.004, էստոնացիներն ու ադրբեջանցիները` 0.003, լատվիացիներն ու ուկրաինացիները` 0.002, ռուսները` 0.001 հրապարակում:
Այս հաշվարկով միջին եվրոպական ցուցանիշներն են 0.001-0.002, ԱՄՆ, Չինաստան, Ճապոնիա, Հարավային Կորեա և Հնդկաստան` 0.001. այսինքն՝ ստացվում է, որ հայ գիտնականների արդյունավետությունը 10-15 անգամ գերազանցում է եվրոպական, ամերիկյան և ասիական զարգացած երկրների գիտնականների արդյունավետությանը: Նշենք, որ եվրոպական զարգացած երկրներում գիտնականի տարեկան միջին ֆինանսավորման ծավալն է 153.3 հազար ԱՄՆ դոլարին համարժեք գումար, այսինքն՝ հայ գիտնականից 17 անգամ ավելի (ամենաբարձրը Նիդեռլանդներում է` 240.9): ԱՄՆ-ում այդ ցուցանիշն է՛լ ավելի բարձր է` 279.3, Ավստրալիայում` 175.4, Կանադայում` 172.4, Ճապոնիայում` 167.5» (lragir.am):
Երիտասարդ գիտնականները պարզ բացատրում են, որ ամեն շնչին բաժին ընկնող մեր գիտական արտադրանքն աշխարհում առաջատարներից է, ու որ մեր ամեն մի գիտնականը, ընդհանուր առմամբ, մոտ 5 անգամ գերազանցում է վրացի և ադրբեջանցի գիտնականին, այսինքն՝ մեր գիտնականը մարգարիտ է:
Այլ հարց է, որ այդ մարգարիտները տվյալ իրավիճակում թափել ենք խոզերի առջև. գուցեև համեմատությունս կոպիտ է, բայց ինչպե՞ս անվանել այլ կերպ, եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ գիտելիքին հենված տնտեսությունը կառավարության կողմից պետք է դիտարկվի ու թղթի վրա դիտարկվում էլ է որպես ռազմավարական ուղղություն, գիտության ֆինանսավորումը դառնում է պետական անվտանգության հարց:
Էլ չեմ ասում, որ մեր գիտնականներն են մեզ պարզերես անում աշխարհի գիտական շրջաններում, նրանց շնորհիվ է, որ մենք կարող ենք խոսել մեր մտավոր ներուժի մասին, հայի էդքան շահարկված խելքի մասին…
Գիտնականի միջին տարիքն այսօր 67 է հանրապետությունում, ու հենց էդ մարդկանց շնորհիվ էլ է, որ մենք ունենք էդ բարձր ցուցանիշը, բայց մարդը հավերժ չի, ու երբ խախտվում է սերնդափոխության ռիթմը, շատ բարդ է լինում վերականգնելը… Մենք կանգնած ենք գիտության դեմոգրաֆիական ճգնաժամի առջև, մեր երիտասարդները չեն ուզում գիտնական դառնալ, քանի որ գիտնականը շատ քիչ է վարձատրվում, միջին գիտաշխատողի միջին աշխատավարձը 40-45 հազար դրամ է, այսինքն՝ օրական 1500 դրամ գոյատևելու ու ընտանիքին պահելու համար: Համեմատության համար ասեմ, որ նույնքան վաստակում է 8-ամյան չավարտած կրպակավաճառը:
Ո՞վ է փոխարինելու մեզ անուն ու համբավ բերած գիտնականներին, ո՞վ կուզի դառնալ գիտնական այլևս: Ով էլ ուզում է դառնալ, էստեղ սկսում ու գնում է դուրս, դրա մասին են վկայում ողջ աշխարհով սփռված մեր երիտասարդ գիտաշխատողները: Ախր լավն են մեր երիտասարդները, էդքան բա՞րդ է ինչ-որ կերպ աջակցել նրանց, խրախուսել նրանց գործունեությունը…
Չէ՞ որ աշխարհի հեղինակավոր գիտական պարբերականներում մեր երիտասարդ գիտնականների աշխատություններն են տալիս հենց էդ ԱԳ-ի ստատիստիկան:
Ֆեյսբուքյան էջում հանդիպեցի Երեւանի ֆիզիկայի ինստիտուտի կրտսեր գիտաշխատող, ֆիզմաթ գիտությունների թեկնածու Կարապետ Մկրտչյանի առաջարկին: Սա է.
«Ամեն մի բարձր ազդեցության գործակցով (impact factor, այսուհետ՝ ԱԳ) միջազգային ամսագրում երիտասարդ գիտնականների մասնակցությամբ տպված հոդվածի համար տրամադրել հոնորար:
1-ից մեծ ԱԳ ունեցող ամսագրում տպագրության դիմաց՝ 100000 դրամ, 2-ից մեծ ԱԳ ունեցող ամսագրում տպագրության դիմաց՝ 200000 դրամ, 4-ից մեծ ԱԳ ունեցող ամսագրում տպագրության դիմաց՝ 400000 դրամ:
Գումարը հավասարապես պետք է բաշխվի բոլոր համահեղինակների միջև: Երիտասարդ է համարվում մինչև 35 տարեկան գիտնականը: Հոդվածը պետք է հրապարակված լինի մինչև ամենաերիտասարդ համահեղինակի 35 տարին լրանալը»:
Ասեմ, որ առաջարկն ինձ հետաքրքրեց նախ նրանով, որ լավ մտածված ու հաշվարկված էր, նաև ուներ հստակ հասցեատեր ու թիրախային խումբ: Թիրախային խումբը երիտասարդ գիտնականներն են, ում աշխատանքները տպագրվում են ռեյտինգավոր գիտական ամսագրերում, ուրեմն, նաև ճշգրիտ է պահանջվող ֆինանսական ծավալը: Եվ վերջապես շատ կարևոր է, որ ճշգրիտ հայտնի է ֆինանսական աղբյուրը, քանի որ էս հրապարակումներն ազգային մրցունակության ցուցանիշ են, ապա ակնհայտ է, որ պետք է ֆինանսավորի Ազգային մրցանակային հիմնադրամը, որի ֆինանսական միջոցները գոյանում են կիսով չափ պետական ներդրումներից, կիսով չափ՝ մասնավոր: Կոնկրետ առաջարկ է ու իրավունք ունի կոնկրետ պատասխան ակնկալելու կոնկրետ կառույցից:
Առաջարկն ակտիվորեն քննարկվում է ֆեյսբուքյան էջում, զանազան կարծիքներ կան, և որ կոսմետիկ լուծումներ պետք չեն, պետք է գլոբալ ֆինանսավորման ավելացում ողջ գիտության ոլորտի համար, և կասկածներ, թե ի՞նչ չափորոշիչներ են գործելու գնահատման համար, կամ էլի չի՞ գործի «ծանոթ-բարեկամ» սկզբունքը…
Չգիտեմ: Իհարկե, ցանկալի կլիներ միանգամից պահանջել ու ստանալ, բայց միանգամից հնարավոր չի ոչինչ, մանավանդ մեր երկրում: Ողջունելի է գոնե էն փաստը, որ Հովիկ Աբրահամյանը հետաքրքրվել ու ողջունել է նախաձեռնությունը, նաև որոշ պատգամավորներ են աջակցում, քաղաքական կուսակցությունները ներկայացնում են իրենց ծրագրերի գիտության ոլորտի բարեփոխումների հատվածը: Մի խոսքով՝ նկատում են, քաջալերում ու միանում նախաձեռնությանը: Դուք էլ միացեք Պահանջում ենք գիտության ֆինանսավորման ավելացում էջին ու միասին օգնենք գիտությանը գոյատևել, ապրել ու բարգավաճել՝ աշխարհի գիտական հորիզոնականներում բարձր պահելով հայի ու Հայաստանի պատիվը…
Հ.Գ. Քրիստինե Գևորգյանը գրել էր էջում. «Ինչ կլինի, եթե մեր «տաղանդավոր» երաժիշտներին նվիրված չորս մրցանակաբաշխություններից մեկը կամ ավելի ճիշտ՝ երկուսն իրականում վերափոխվեն և նվիրված լինեն մեր գիտնականներին, նրանց գյուտերին, նորարարություններին և ամեն կերպ սատարեն գիտությանը մեր երկրում, երիտասարդ գիտնականներին…»:
Իրոք, ի՞նչ կլինի որ:
- 20:03Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսես Խորենացու անվան համալսարանի ռեկտոր
- 12:51Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը
- 10:01«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է անցկացվել
- 11:10Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկանների ն գործողությունները. Սյունյաց թեմ
- 12:10Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը արգելելու մասին
- 13:20Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույնիսկ նրան հավասար չէ․ Միքայել Սրբազան
- 13:02Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով
- 11:17Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մթնոլորտը. վեհափառի ուղերձը
- 11:29Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում․ ԱԱԾ
- 11:10Պետականության մասին խոսող մարդն իր սեփական ժողովրդին չի խաբի․ մենք, որ ապրում էինք այդ պետականության ծնունդով ու երազանքով, իրենք չկային
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.