Այսօր Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Միթար Պապոյանի նախագահությամբ, ընթացավ ՀԱԿ համակիր, Եվրոպայի և ԽՍՀՄ չեմպիոն, հայտնի բռնցքամարտիկ Սամսոն Խաչատրյանի դեմ հարուցված քրեական գործի դատաքննությունը:
Սամսոն Խաչատրյանի փաստաբան Արա Զաքարյանը միջնորդություն ներկայացրեց դատարանին, որպեսզի իր պաշտպանյալի նկատմամբ փոխվի խափանման միջոց ընտրված կալանքը, և նա գրավի դիմաց ազատ արձակվի: Փաստաբանը նշեց, որ բազմաթիվ պատգամավորներ, հասարակական գործիչներ երաշխավորել են, որ Սամսոն Խաչատրյանը, ազատության պայմաններում չի խոչընդոտի դատաքննությանը, պատշաճ կներկայանա դատարան: Փաստաբանը հավաստիացրեց, որ պատրաստ են մինչև 2 մլն դրամ գրավ մուծել:
Սակայն դատախազ Աֆանդյանը առարկեց միջնորդությանը, իսկ գործով տուժողներ ճանաչված ոստիկանները հայտնեցին, թե կարծիք չունեն, և որոշումը թողնում են դատարանի հայեցողությանը:
Դատավոր Պապոյանը խորհրդակցական սենյակում քննեց պաշտպանի միջնորդությունը, որից հետո, վերադառնալով նիստերի դահլիճ, մերժեց միջնորդությունը:
Ի դեպ, դատարանի դահլիճում հավաքված մեծաթիվ անձինք բռնցքամարտիկին դիմավորեցին ՀԱԿ-ի ավանդական` «Հաղթելու ենք», Սամսոն Խաչատրյանի հեղինակած «Թունիսիլ տենք» և այլ կոչերով:
Հիշեցնենք, որ Սամսոն Խաչատրյանը ձերբակալվել է ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի մարտի 1-ի հանրահավաքից հետո` իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու մեղադրանքով: ՀԱԿ-ը նրա ձերբակալությունը քաղաքական հետապնդում է համարում:
- 15:10ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան
- 11:10«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավակայանում փորձել են թալանել
- 15:10Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողական իրավունքներից․ փաստաբան
- 15:10Արտառոց դեպք՝ Երևանում. Մալաթիայում գործող «Սուրբ Աստվածածին» եկեղեցու բակում հայտնաբերվել է 5 օրական երեխա
- 14:10Շտապօգնության տնօրենը պարզաբանում է բուժակի հետ կապված միջադեպը
- 15:10Առեղծվածային դեպք՝ Երևանում. տան հյուրասենյակում 17-ամյա աշակերտի մարմին է հայտնաբերվել
- 11:10Ոստիկանությունն ուժ գործադրելու լեգիտիմ իրավունք պետք է ունենա․ Նիկոլ Փաշինյան
- 14:10«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիքի բնակիչը սպառնացել է ընտանիքին
- 13:06Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը․ գտնվել է գողոնի մի մասը
- 13:56Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքնասպան է եղել՝ նռնակ պայթեցնելով
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.