Քաղաքապետի մասին եմ ուզում գրել, որպես քաղաքացի ու բարեկամ: Քաղաքապետի 100 օրը լրացավ այս շաբաթ, ու կարելի է քիչ թե շատ պատկերացում կազմել Կարապետյանի ընտրած աշխատանքային ոճի մասին: Էդ մարդը փորձում է գործ անել, նոր մոտեցումներ է ցուցաբերում աշխատանքին, բայց ուր նայում ես՝ մենակ փնովում են: Մարդուն պետք է գովես, լավը տեսնես՝ ավելին, քան կա կամ կարող է լինել. որովհետև եթե դու մարդու լավն ես տեսնում, նա ուզում է լավ բաներ արած լինի, լավը լինի իրականում: Սա անժխտելի ճշմարիտ աշխատող տեխնոլոգիա է մարդկային ռեսուրսների որակների կարգավորման մետաֆիզիկական ոլորտից:
Չնայած հակասական է Կարապետյանի մոտեցումը, ու նրա գործողություններն էլ հակասական են ընկալվում: Մի կողմից՝ արգելելով փողոցային առևտուրը, մարդկանց թողեց առանց ապրուստի միջոցի, մյուս կողմից՝ վերանում են տհաճ կրպակները, միաժամանակ չես կարողանում հասկանալ, թե ինչ սկզբունքով. եթե վերացնում է բոլոր անշնորհք, մայրաքաղաքն այլանդակող կրպակները, ապա ինչո՞ւ է դա անում ընտրովի: Ինչո՞ւ, օրինակ, Աբովյան փողոցի կրպակները չեն վերացնում, չէ՞ որ դա քաղաքի դեմքն է՝ էդ փողոցը: Մի կողմից՝ հավաքում է Օպերայի բակի փչովի այլանդակությունները, մյուս կողմից՝ իր կառավարման ընթացքում զանազան «այլ միջոցառումներ են նախատեսված այդ օրը» պատրվակով արդեն որերորդ անգամ մերժում է ՀԱԿ-ի հանրահավաքի հայտը:
Մի կողմից՝ ողջունելի է երթուղայինները ավոտոբուսներով փոխարինելու նրա նախաձեռնությունը, մյուս կողմից՝ պատկերացրեք, թե ինչ կդառնա առանց դրա էլ նեղացված փողոցներում ավտոբուսների կուտակումը, քանի որ վստահ էլ չես, որ դրանք ժամը ժամին կաշխատեն, ինչպես, ասենք, Գերմանիայում, որտեղ քաղաքային տրանսպորտի չվացուցակով մարդիկ ժամ են ուղղում: Այդ ամենը իմաստ կունենա, եթե քաղաքային տրանսպորտն ամբողջությամբ քաղաքապետարանինը լինի. թե չէ զանգում ես քաղաքապետարան՝ տրանսպորտից բողոքելու, ասում են՝ դա քաղաքապետարանի իրավասության մեջ չի մտնում, իրենք զբաղվում են միայն միջքաղաքային և պետական տրանսպորտի հարցերով, իսկ քաղաքային տրանսպորտի վերահսկողությունը «Երևանտրանս» ՓԲԸ-ն է իրականացնում: Ինչո՞ւ պիտի նշված ՓԲԸ-ի կասկածելի գործունեությունից կախված լինի հազարավոր քաղաքացիների տեղափոխման հարցը, մի ՓԲԸ, որտեղ նույնիսկ հեռախոսազանգերին մարդավարի չեն պատասխանում. ո՞վ է որոշել դա:
Քաղաքային տրանսպորտը պետք է վերահսկի միա՛յն կամ նաև՛ քաղաքապետարանը, հարգելի պրոգրեսիվ քաղաքապետ:
Մի կողմից՝ կանգառներից քշեցին տաքսիներին, բայց, չգիտես ինչ տրամաբանությամբ, տրանսպորտը էլի տաքսիների մոտ է կանգնում, կանգառի մարդկանց էլի դուրս բերելով փողոցի բանուկ մասը: Կանոնակարգեց կանգառների ինտերվալները, մյուս կողմից էլ՝ շատ ինքնագլուխ կանգառների սովոր մարդկանց դրեց հիմար վիճակի մեջ. Կանգնում-կանգնում ես, մոտովդ ավտոբուսը գալիս անցնում է, պարզվում է՝ էլ այդտեղ կանգառ չկա: Սա էլ կանոնակարգելու համար երևի ոստիկանության հետ լուրջ աշխատանք է պետք:
Քաղաքապետ Կարեն Կարապետյանը ֆեյսբուքյան էջ ունի նաև, բոլորս էլ գիտենք: Այնտեղ ցանկացած քաղաքացի կարող է գրել իրեն հուզող պրոբլեմի մասին. ճիշտ է, քաղաքապետին անձամբ չեմ տեսել, որ որևէ գրառման պատասխանի, բայց նրա փոխարեն դա անում է Նարեկ Ադոնցը՝ «Երևանի քաղաքապետարան» ստորագրությամբ: Ասում են՝ քաղաքապետը փչովի այլանդակությունները հավաքել է տվել, անսալով ֆեյսբուքյան Shur Dabavog օգտատիրոջ կողմից «Ո՜չ օպերայի բակում տեղադրված փչովի այլանդակություններին» նախաձեռնության ֆեյսբուքահայության կոչին: Ինքը, Shur Dabavog-ը, իմ հարցին. «Մեզ բանի տեղ դրի՞ն իրոք, այսինքն՝ ֆեյսբուքյան նախաձեռնության շնորհի՞վ են իրականում հավաքել դրանք», պատասխանել է. «Անձնական կարծիքս. ինքը՝ Կարապետյանը, էդքան հիմար չէր (որոշ նախորդների պես), որ հավաներ էդ փուչիկները, վստահ եմ, որ ինքն էլ էր ներվայնանում, սակայն քաղաքական պահեր կային, ու էս խումբը, իհարկե, իրեն շատ ձեռնտու էր, հասարակական կարծիքը նրան ուժ տվեց»: Չեմ կարող հաստատ ասել՝ այդպես է, թե մենք ենք ուզում, որ ֆեյսբուքահայության ձայնը լսեն գոնե էն պաշտոնատար անձինք, ովքեր իրենք իրենց ֆեյսբուքահայության մաս են համարում ու բացում հասարակական գործչի էջեր: Քաղաքապետը լավ կաներ, Նարեկին հանձնարարեր ոչ միայն գրել՝ «Գրավոր դիմում ներկայացրեք քաղաքապետարան», այլ նաև օնլայն դիմելու որևէ ֆորմատ մտածեր, որ հավատանք նրա պրոգրեսիվությանը և կառավարման ու կոմունիկացիայի նորամուծությունների ջատագովությանը: Թե չէ մարդիկ արդեն օնլայն ընտրությունների են պատրաստվում:
Այսօր կարդալով քաղաքապետի ֆեյսբուքյան էջում քաղաքացիների գրառումները, տեսնում եմ բազում պրոբլեմներ. բազում բողոքներով ու առաջարկներով դիմում են քաղաքապետին՝ քաղաքի կանաչ տարածքի հարցով, գիշերային լուսավորության, քաղաքային տրանսպորտի, սպասարկման այս կամ այն անհարմարությունների, UNIGRAF-ի փողոցներից հավաքած ու չգիտես որտեղ կորցրած կենդանիների ճակատագրի հարցերով, ու էլի ու էլի ու էլի…
Դիմում են, հուսալով, որ այս հաջորդը նախորդից լավը կլինի, ու գոնե «Գազի Կարենը» նրա համար միայն ածական է, ոչ թե բաշիբոզուկների թայֆին պատկանելության մականուն, որը գազաֆիկացրեց Հայաստանը, հարյուր հազարավոր բաքսիների տեղադրմանը նպաստեց. հիմարին էլ պարզ է, որ համակարգված մոտեցում էր, որ էդ կաթսաներն էլ էր իրենց բիզնես-պլանի մասը, ու գազն էժան էր, հետո, չգիտես ինչու, թանկացավ: Չնայած, ինչպես ասում են, Ռուսաստանը մեզ գազ է տալիս ԱՊՀ երկրների մեջ ամենացածր գներով, ու այդ գինն ավելանում է գազատարը ՀՀ մտնելուց մինչև մեր տները հասնելը:
Չեմ հավատում, որ այս արատավոր ու հանցագործ համակարգում մարդ կարող է մաքուր ու ազնիվ լինել, չեն թողնի, չես կարա: Չեմ հավատում, որ Կարապետյանը բյուրեղի պես անբիծ է, բայց հավատում եմ, որ ուզում է լավը լինել, ուզում է լավ գործեր անել երևանցիների համար, ուզում է լավ, սիրված ու հարգված քաղաքապետ լինել ու դրա համար անում է ամեն ինչ: Կարծում եմ, Թումանյանի «Գործն է անմահ լավ իմացիր» տողերը Կարապետյանի համար ուղեցույց կլինեն, ու նա կանի ամեն հնարավորը, որ Երևանի պատմության մեջ մնա որպես լավ քաղաքապետ:
Ես ուզում եմ Ձեզ լավը տեսնել, պարոն Կարապետյան, ուզում եմ, որ Գազի Կարենը մոռացվի կամ գնա պատմության գիրկը, ու նորաթուխ քաղաքապետը՝ Կարեն Կարապետյանը, մի օր էլ ՀԱԿ-ի հանրահավաքի հայտն ընդունի սեփական որոշմամբ:
Ցանկանում եմ Ձեզ և մեզ արդյունավետ, արժանապատիվ ու գրագետ կառավարում, որից կշահենք բոլորս՝ երևանցիներս: Մենք արժանի ենք ԼԱՎ քաղաքապետի, եղե´ք այդպիսին: Առաջարկում եմ. մեկ-մեկ ծպտված երթևեկել քաղաքով, սովորական քաղաքացու պես մտեք անցումներն ու այգիները, դարձե´ք ժողովրդական քաղաքապետ՝ անկախ քաղաքական դիրքորոշումից: Գիտեմ, որ բարդ է, համարյա անհնար այս կոռումպացված համակարգի օրենքներից դուրս գործելը, նույնիսկ վտանգավոր, բայց Դուք փորձեք, մենք կօգնենք:
Լուսինե Վայաչյան
- 13:10Հայտնի է ջերմաստիճանը, որի ժամանակ ակտիվանում է կորոնավիրուսը. MedRxiv
- 13:10Հայաստանը քո ձեռքում դարձել է ժողովրդավարության պոչամբար՝ սրանից բխող բոլոր տոքսիկ հետեւանքներով. Աշոտյանը՝ Փաշինյանին
- 14:10Վլադիմիր Պուտինն ու Դմիտրի Մեդվեդևը շնորհավորական ուղերձներ ու ծաղկեփնջեր են ուղարկել Աննա Հակոբյանին
- 14:10Ինչ ընդհանրություն կա պատգամավորների թվի և Գարեգին Բ կաթողիկոսի միջև
- 17:28ՍՈՒՐԲ ԳԻՐՔՆ ԱՄԵՆ ՕՐ (31 մարտ 2018թ.)
- 16:48Նիկոլ Փաշինյանի հեղինակած երգը (տեսանյութ)
- 16:02Ֆիլիպ Կիրկորովը իր երեխաների համար տնային դիսնեյլենդ է կառուցել
- 14:25Սուրբ Զատիկի տոնին բազմաթիվ միջոցառումներ կկազմակերպվեն. Ժամանակացույց
- 17:30ՍՈՒՐԲ ԳԻՐՔՆ ԱՄԵՆ ՕՐ (30 մարտ 2018թ.)
- 15:27Այդ դեպքում, ինձ պետք է վաղուց բանտ նստեցրած լինեին իմ խենթ սանրվածնքների համար. Ջուս
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.