«Բարով եք եկել: Հուսով եմ, ամսագիրը կհավանեք, ու որքան շատ հավանեք, այնքան մեծ է հաջորդ համարների լույս տեսնելու հավանականությունը: Շնորհակալ ենք, որ եկել եք, նայեք լավ կինո»,- այս խոսքերով նախաձեռնության համահեղինակ Արտավազդ Եղիազարյանը բացեց «Սինեմագ» կինոամսագրի շնորհանդեսը «Բյուրոկրատ» գրատանը: Մյուս համահեղինակը Տիգրան Հ. Գալստյանն է: Ամսագրի անդրանիկ համարի վրա աշխատել են Ֆրանսիական համալսարանի շրջանավարտները:
«Սինեմագ»-ը հանդես է կինոյի մասին՝ հայկական, համաշխարհային, հին, ժամանակակից և ապագա: Այլ կերպ ասած՝ ձեր ուղեցույցը մեծ կինոյի աշխարհում: Սինեմագի առաջին համարում կարդացեք. ինչպե՞ս են Քոլին Ֆըրթը և Նատալի Պորտմանը հասել Ամերիկյան կինոակադեմիայի բաղձալի մրցանակներին, մեր հայրենակիցներից ովքե՞ր են արժանացել Օսկարի, ե՞րբ և ո՞ր ֆիլմերում են համաշխարհային կինոյի աստղերը մարմնավորել հայերի, ի՞նչ դիտել մոտակա երկու ամիսներին, ի՞նչ է ժամանակակից կինոյի խնդիրն ըստ Ատոմ Էգոյանի, ինչու՞ էր Հարություն Խաչատրյանը երազում խոհարար դառնալ, ինչու՞ Յոս Ստելինգը չի սիրում ֆրանսիական կինոն, ինչպե՞ս կառուցվեց կինո Մոսկվան», — այսպես էր ներկայացված ամսագիրը անոնսների կայքում:
— Ինչո՞ւ որոշեցիք թողարկել կինոամսագիր, ինչպե՞ս առաջացավ այդ միտքը,- հարցս ուղղեցի Արտավազդին:
— Դե, կինո երևի շատերն են սիրում, եթե ոչ՝ բոլորը: Միևնույն ժամանակ Հայաստանում ոչ մի պարբերական վաղուց չի եղել, որը կլիներ կինոյի մասին, կզբաղեցներ այդ հարթակը: Կինոյի մասին միշտ գրել են, գրել են նաև Հայաստանում. սովետական տարիներին եղել է «Էկրան» ամսագիրը, ու էդ ոլորտը մնացել էր բաց: Մենք որոշեցինք հանդգնել ու այսպիսի ամսագիր թողարկել: Հիմնադիրը և հրատարակիչը «Wise buseness» ընկերությունն է, որը հովանավորեց մեր հանդգնությունը: Առաջին համարում մենք փորձել ենք լուսաբանել կինոն իր բոլոր ուղղություններով, այսինքն՝ մեզ չի խանգարում, որ զանազան ժանրեր ու արտադրողներ, թվում է՝ բոլորովին տարբեր, կարող են հանդիպել մի ամսագրի էջերում, ասենք՝ ամերիկյան ու հայկական կինոն: Հայկական կինոյի վրա պետք է հատկապես շեշտը դնել, քանի որ մեզ անհրաժեշտ է հիշել հինը ու կերտել նորը: Կփորձենք ժամանակի ընթացքում հեղինակություն ձեռք բերել, ոնց որ աշխարհում կա՝ կինոքննադատների, կինոգետների գնահատականներն են:
Վերջապես, ուղղակի կինոյի սիրահարների համար ինֆորմատիվ-հանրամատչելի ամսագիր ենք անում: Չէ՞ որ կինոն որքան հաճելի է նայել, այդքան էլ հաճելի է կարդալ դրա մասին, հարցազրույցներ, պատմություններ, գալիք նախագծեր ու այդպես՝ ամբողջական ներկայացնել»:
Ամսագիրը լի է գովազդներով, բայց դե՝ առանց դրա մեր օրերում ոչինչ հնարավոր չի: Ես կարոտով եմ հիշում հին սովետական ամսագրերը, ուր միակ գովազը կարող էր լինել հաջորդ համարի անոնսը…
Ես կինո սիրում եմ, բայց կինոգետ չեմ, ու «Սինեմագ»-ի օբյեկտիվ վերլուծություն չեմ կարող անել, այդ իսկ պատճառով մոտեցա կինոգետ Զավեն Բոյաջյանին, ում «8 ½» հաղորդաշարի ֆիլմերի դիտումը նույնքան սպասելի էր ինձ համար, որքան խաղաղեցնող ձայնով Զավենի մեկնաբանությունները, որով, ասես, ինձ ճամփա էր դնում կինոյի հեքիաթային աշխարհ…
— Ո՞նցն է ամսագիրը, Զավեն, ի՞նչ կասեք մասնագետի տեսանկյունից:
— Ուրախ եմ, որ երիտասարդական խանդավառությամբ մի խումբ որոշել է Հայաստանում կինոյի մասին հանդես տպել: Իմ զարմուհու աղջիկն էլ է նրանց մեջ, բոլորն էլ Ֆրանսիական համալսարանի շրջանավարտներ են՝ լեզուների իմացությամբ, Արտավազդ Եղիազարյանն էլ նաև արձակագիր է. մի խոսքով, երիտասարդներ են, ապրեն, որ տպել են, և հուսով եմ՝ շարունակական կլինի:
Բայց ինչո՞ւ որևէ մասնագիտական աջակցություն, գոնե որևէ փորձագետի խորհրդատվություն չկա: Ճիշտ է, ինձ արդեն առաջարկել են համագործակցել, բայց դա պետք էր անել մինչ համարի լույսընծայումը: Խոսքն իմ մասին չի, գրագետ ու բանիմաց երիտասարդներ շատ կան, ես նրանց անունները գիտեմ, իսկ իրենք չգիտեն: Այնինչ այդ երիտասարդները կարող էին շատ օգտակար լինել թե՛ նյութերի ընտրության առումով, թե՛ ընդհանրապես. ամսագիրը կշահեր, մակարդակը ավելի բարձր կլիներ: Ես հասցրի կարդալ հեղինակների անունները, նրանց մեջ ոչ մի կինոգետ չկա: Գուցե սխալ եմ, գուցե կան մարդիկ, որոնք կինոգետ չեն, բայց կարող են լավ գրել կինոյի մասին, բայց միևնույնն է, համոզված եմ, որ սա «Սինեմագ»-ի խոցելի կողմն է:
Նաև կուզեի, որ դիզայնը, գեղարվեստական ձևավորումն ավելի լիարժեք լինեին ու ավելի ժամանակակից: Ոչ թե կրկնվեր մեր տեսածը, մեր ունեցածը, այլ ավելի թարմ մոտեցումներ, ավելի նոր մտահղացումներ լինեին, որովհետև այսօր «հայկական» գավառական մակարդակով տպագիր հանդես ներկայացնելը շատ հեշտ է: Չեմ ուզում ասել, որ «Սինեմագ»-ն այդպիսին է, ուղղակի ոճական, զուտ վիզուալ առումներով պետք է ավելի ամբողջական ու օրիգինալ լիներ:
Դեռ չեմ ընթերցել, ընդամենը թերթել եմ, և սա առաջին տպավորություն է ընդամենը, բայց ավելի հետաքրքիր նյութեր էի ակնկալում, թեև մեր ստանդարտից մի քիչ բարձր է թվում, չէի ասի, որ շատ ավանդական է: Օսկարի մրցանակաբաշխությունը ներկայացնելն էլ, ըստ իս, ճիշտ չէ, քանի որ արդեն անցած այդ մրցանակաբաշխության մասին տեղեկատվության պակաս չկա, ավելի հետաքրքիր կլիներ, եթե որևէ մասնագետի վերլուծություն լիներ: Եւ հետո, Օսկարն ունի երկրների ցանկ, որոնք կարող են ֆիլմեր ներկայացնել մրցանակաբաշխությանը «Լավագույն արտասահմանյան ֆիլմ» կամ «Օտարալեզու ֆիլմ» նոմինացիայում: Հայաստանը մի քանի տարի առաջ հայտնվեց այդ նոմինացիայում, այսինքն, իր ցանկությամբ հնարավորություն ստացավ այլ երկրների պես՝ Օսկարի նախնական ընտրական հանձաժողովին ներկայացնել ֆիլմ, որն ինքն արժանի է համարում: Բոլոր երկրներից ֆիլմերն ընդունվում են, հավաքվում, ու նրանց միջից ընտրվում է հինգ թեկնածու, և դրանք էլ հենց համարվում են նոմինանտներ, նախնական՝ կուլիսային փուլում առաջադրված ֆիլմերը դեռևս նոմինանտներ չեն: Հանդեսի այս համարում ես տեսնում եմ անուններ, ում տարբեր տարիներ Հայաստանն առաջադրել է Օսկարի: Նրանք նոմինանտներ չեն, այնինչ այստեղ այդպես են ներկայացված:
Այս տարվա Օսկարը գնահատվեց ամենաթույլերից մեկը՝ զուտ արարողության ու ընդհանրապես ֆիլմերի ընդգրկվածության մակարդակով, բայց այս խնդրի վերհանումը դիլետանտի, խանդավառված էնտուզիաստի ուժերից վեր է, ավելի մասնագիտական մոտեցման կարիք կա: Գուցե իմ մոտեցումն այդքան էլ արդարացվա՞ծ չէ, գուցե՚ իրենք ուզում են տպել ինչ-որ մասսայական, հանրամատչելի բան, ու այդքան շահագրգռվա՞ծ չեն մասնագիտական ներկայությամբ: Բայց ամեն դեպքում զուտ ինֆորմացիան ներկայացնելու, ճիշտ մատուցելու առումով գոնե պետք է ունենան խորհրդատու, փորձագետ կամ օգտվեն հեղինակավոր բազաներից:
Հետո, նյութերի տարերային հաջորդականություն կա. օրինակ՝ ինչո՞ւ է Համո Բեկնազարյանը ամսագրի վերջնամասում: Հնարավոր է, մեխանիկական բան է ասածս, բայց ինչո՞վ է արդարացված այս կամ այն նյութի առաջնայնությունը:
— Դե, գուցե նո՞ր են, գուցե հետո՝ հաջորդ համարներում էդպե՞ս կլինի:
— Բան չունեմ ասելու. դրա համար էլ մեկը պետք է լինի, որ իրենց ասի՝ հա, էրեխեք ջան, լավ եք անում, բայց մի քիչ էլ լուրջ մոտեցում է անհրաժեշտ այս ամենին, որովհետև այդպես, զուտ խանդավառությամբ, «ուռա» գոռալով լուրջ բան չես անի: Այդպես Ղարաբաղի համար էլ էինք «ուռա» գոռում… Ի՞նչ, քանի՞ տարի է՝ գոռում ենք…
Լուսինե Վայաչյան
- 13:10Հայտնի է ջերմաստիճանը, որի ժամանակ ակտիվանում է կորոնավիրուսը. MedRxiv
- 13:10Հայաստանը քո ձեռքում դարձել է ժողովրդավարության պոչամբար՝ սրանից բխող բոլոր տոքսիկ հետեւանքներով. Աշոտյանը՝ Փաշինյանին
- 14:10Վլադիմիր Պուտինն ու Դմիտրի Մեդվեդևը շնորհավորական ուղերձներ ու ծաղկեփնջեր են ուղարկել Աննա Հակոբյանին
- 14:10Ինչ ընդհանրություն կա պատգամավորների թվի և Գարեգին Բ կաթողիկոսի միջև
- 17:28ՍՈՒՐԲ ԳԻՐՔՆ ԱՄԵՆ ՕՐ (31 մարտ 2018թ.)
- 16:48Նիկոլ Փաշինյանի հեղինակած երգը (տեսանյութ)
- 16:02Ֆիլիպ Կիրկորովը իր երեխաների համար տնային դիսնեյլենդ է կառուցել
- 14:25Սուրբ Զատիկի տոնին բազմաթիվ միջոցառումներ կկազմակերպվեն. Ժամանակացույց
- 17:30ՍՈՒՐԲ ԳԻՐՔՆ ԱՄԵՆ ՕՐ (30 մարտ 2018թ.)
- 15:27Այդ դեպքում, ինձ պետք է վաղուց բանտ նստեցրած լինեին իմ խենթ սանրվածնքների համար. Ջուս
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.