Հարգարժան պարոն Սարգսյան.
Դեռևս 2008 թ. սեպտեմբերի 23-ին ՀՀ Արմավիրի մարզի Մրգաստան գյուղի բնակիչ Հովհաննես Եղիազարյանին անմիջապես իր հայրական տան դիմացից առևանգել, Երևանում գործող «Էլիտ Շանթ» գործարան է տեղափոխել ու դաժան ծեծի ենթարկել բազում հանցագործություններ կատարած և անպատիժ մնացած Վարշամ (Յուրա) Ղարիբյանը: Այս գործողությունների նպատակն է եղել ստիպել Հ. Եղիազարյանին՝ ստացականներ գրել, թե իբր՝ ինքը պարտքով խոշոր գումար է վերցրել Վ. Ղարիբյանից: Ստացականները ստիպողաբար գրելուց հետո Վ. Ղարիբյանը վերցրել է Հ. Եղիազարյանի գրպանում եղած 120.000 ՀՀ դրամը, որից միայն 5000 ՀՀ դրամն է վերադարձրել`տաքսիով տուն հասնելու համար: Հ. Եղիազարյանի ավտոմեքենան ևս Վ. Ղարիբյանը պահել է գործարանի տարածքում:
Ծեծի հետևանքով Հ. Եղիազարյանը ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ, այդ թվում` գլխուղեղի ցնցում, քթոսկրի կոտրվածք, և մինչև 2008 թ. Հոկտեմբերի վերջը բուժում է ստացել տարբեր բուժհաստատություններում:
Դեպքի առթիվ 29.09.2008 թ. ՀՀ ոստիկանության Վաղարշապատի քննչական բաժանմունքում ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ` Հ. Եղիազարյանին առևանգելու փոստի առթիվ:
Միայն 13.02.2009 թ. է Վարշամ Ղարիբյանին մեղադրանք առաջադրվել, այն էլ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 117-րդ հոդվածով Հ. Եղիազարյանին թեթև վնաս պատճառելու կապակցությամբ:
Ակնհայտ թերի, միակողմանի քննություն կատարելուց հետո, նախաքննական մարմինը 3 անգամ`28.02.2009, 06.08.2009 և 11.03.2010 թթ. որոշումներ է կայացվել քրեական գործի վարույթը կարճելու և Վարշամ Ղարիբյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին:
Կատարվածն այն աստիճան զարհուրելի է եղել, որ ՀՀ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանը երեք անգամ շարունակ` 30.06.2009, 19.10.2009 և 10.06.2010 թթ. վերացրել է քրեական գործի վարույթը կարճելու և քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշումները, և կարճված քրեական գործի վարույթը վերահսկվել է:
Անգամ այս աստիճան միակողմանի նախաքննությամբ ձեռք բերված ապացույցները հիմնավորում են Վարշամ Ղարիբյանի կողմից կատարված հանցագործությունների փաստը, և օրենքը թույլ է տալիս սահմանված կարգով Վ. Ղարիբյանին ենթարկել քրեական պատասխանատվության:
Քննչական մարմնի և նրա նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազության նման պահվածքն ունի իր պատճառները: Քրեական գործի շարունակաբար ապօրինի կարճումներն ուղղակիորեն կապվում են ՀՀ գլխավոր դատախազ Ա. Հովսեփյանի անվան հետ: Գաղտնիք չէ, ու մամուլում էլ բազմաթիվ հրապարակումներ են եղել այն մասին, որ Վ. Ղարիբյանը գտնվում է ՀՀ գլխավոր դատախազի անձնական հովանավորության ներքո: Հենց դա է պատճառը, որ Վ. Ղարիբյանը դիմել է նման լկտի ու սանձարձակ քայլի, համոզված լինելով, որ Աղվան Հովսեփյանի հովանավորությամբ խուսափելու է պատասխանատվությունից, և անպատժելիությունը Վ. Ղարիբյանին դրդում է նորանոր հանցագործություններ կատարել: Միայն այս երկու տարիների ընթացքում Վ.Ղարիբյանը կատարել է բազմաթիվ հանցագործություններ, ու դրանց վերաբերյալ հարուցված քրեական գործերը հաջորդաբար կարճվել են:
Ի վերջո, Վ. Ղարիբյանի «ուժեղ մեջքն» իր գործը արել է, և 17.09.2010թ. քննիչը (որի եղբայրն, ի դեպ, նույնպես աշխատում է Վ. Ղարիբյանի մոտ՝ որպես առաքիչ) կայացրել է Վ. Ղարիբյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու և քրեական գործի վարույթը կասեցնելու մասին որոշումներ:
Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանն իր մեջ ուժ չի գտել վերացնելու այդ որոշումներն, ու այդ որոշումների դեմ ներկայացված բողոքները մերժել է: Այժմ կայացված որոշումները Հ. Եղիազարյանը բողոքարկել է ՀՀ Վճռաբեկ դատարան, և մենք սպասում ենք այդ դատարանի որոշմանը:
Չենք ցանկանում հավատալ, որ Վ.Ղարիբյանին հովանավորողն այնքան զորեղ է, որ Վ. Ղարիբյանը կարողանա հերթական անգամ խուսափել իր արարքին համարժեք, օրենքով սահմանված պատասխանատվությունից:
Ավելին, անպատասխանատվությունից թևավորված Վ. Ղարիբյանը, օգտագործելով առևանգման ու ծեծի հետևանքով ստիպողաբար գրված ստացականները, քաղաքացիական հայց է հարուցել Հ. Եղիազարյանի դեմ և հիմա էլ ցանկանում է նրա ձեռքից խլել հայրական տունը՝ ընտանիքին թողնելով փողոցում:
Հարգելի պարոն Նախագահ, սա է պատճառը, որ ճարահատյալ դիմում ենք Ձեզ՝ հայցելով Ձեր միջամտությունը Հ. Եղիազարյանին առևանգելու և ծեծի ենթարկելու փաստի առթիվ հարուցված քրեական գործը վերսկսելու և օրինական ընթացք ապահովելու հարցում:
Ս.թ. փետրվարի 28-ին մենք` Հ. Եղիազարյանի հարազատներս ու համագյուղացիներս, այցելել էինք Նախագահի նստավայր ու Ձեզ հասցեագրված դիմում հանձնել, որում առավել մանրամասն ներկայացված էր կատարվածը: Ի զարմանս մեզ, սակայն, հաշված օրեր անց տեղեկացանք, որ Հ. Եղիազարյանի դիմումն ուղարկվել է ՀՀ գլխավոր դատախազություն: Փաստորեն ստացվում է, որ դիմումում բարձրացված հարցերին պետք է պատասխանի Վ. Ղարիբյանին հովանավորողի կողմից ղեկավարվող հիմնարկը:
Համոզված ենք, որ դիմումի բովանդակությունը Ձեզ պատշաճ կարգով չի զեկուցվել, այլապես չէր վերահասցեագրվի ՀՀ գլխավոր դատախազություն: Սա է պատճառը, որ ստիպված ենք Ձեզ դիմել բաց նամակի ձևով՝ հավատալով, որ կատարվածի մասին տեղեկանալով, թույլ չեք տա, որ օրինազանցն օգտվի պետական պաշտոնյայի հովանավորությունից և խուսափի պատասխանատվությունից:
Հարգելի պարոն Նախագահ, խնդրում ենք Ձեր հանձնարարությունը պատշաճ մարմիններին՝ օբյեկտիվ և բազմակողմանի քննություն կատարելու և հանցագործություն կատարած Վ. Ղարիբյանին պատժելու համար:
- 15:10ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան
- 11:10«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավակայանում փորձել են թալանել
- 15:10Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողական իրավունքներից․ փաստաբան
- 15:10Արտառոց դեպք՝ Երևանում. Մալաթիայում գործող «Սուրբ Աստվածածին» եկեղեցու բակում հայտնաբերվել է 5 օրական երեխա
- 14:10Շտապօգնության տնօրենը պարզաբանում է բուժակի հետ կապված միջադեպը
- 15:10Առեղծվածային դեպք՝ Երևանում. տան հյուրասենյակում 17-ամյա աշակերտի մարմին է հայտնաբերվել
- 11:10Ոստիկանությունն ուժ գործադրելու լեգիտիմ իրավունք պետք է ունենա․ Նիկոլ Փաշինյան
- 14:10«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիքի բնակիչը սպառնացել է ընտանիքին
- 13:06Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը․ գտնվել է գողոնի մի մասը
- 13:56Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքնասպան է եղել՝ նռնակ պայթեցնելով
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.