Հայ ազգային կոնգրեսի այսօրվա «համավճռական» հանրահավաքն էլ եղավ: Լավ էին նախապատրաստվել, բայց մասնակիցների քանակի կտրուկ աճի խնդիրը չլուծեցին: Չօգնեց ոչ Լոսի հայկական հեռուստաալիքների մոբիլիզացումը, որ կոչով դիմեցին ամերիկահայերին ` Հայաստանի իրենց բարեկամներին հորդորել անպայման մասնակցելու ՀԱԿ-ի հանրահավաքին, ոչ էլ երևանյան ամեն բնակարան հասցրած թռուցիկները:Իշխանության չխոչընդոտելն էլ չօգնեց… Մասնակիցները ավելացան, բայց մի քիչ. Եթե նախորդ հանրահավաքի մասնակիցների թիվը ոստիկանությունը հայտարարել էր 7000, ապա այս մեկի` 8500: Դե, ՀԱԿ-ի թվաբանությամբ անցյալ անգամ 100 հազար էր, իսկ այս անգամ` երևի 120:
Ինչևէ, այս անգամվա հանրահավաքի արբանյակային լուսանկարները պիտանացու չեղան Սորոսի հիմնադրամին համոզելու, որ ծերուկ Տեր-Պետրոսյանը ի զորու է հավաքել հեղաշրջման համար բավարար զանգված: Իսկ այդ սորոսական փողը նրանց կենսականորեն անհրաժեշտ է, որպեսզի փորձեն 2008-ի առճակատման սխեման վերստեղծել` ամենօրյա անընդմեջ հանրահավաքներով: Ճիշտ է, իշխանական շենքերը գրավելու հնարավորությունն այդ դեպքում էլ նվազագույնն է` ռուսները պարզ հասկացրել են, որ քաղաքականապես ու բարոյապես կսատարեն ցանկացած խռովությունն ուժով ճնշելու իշխանական գործողությանը, բայց բոլոր դեպքերում ԱԺ ընտրություններին 350 հազար քվե վերցնելը մուրազ է ՀԱԿ-ի համար: Անշուշտ, Լևոն Տեր-Պետրոսյանը «զապադլո» կհամարի վերցնել պատգամովարական մանդատը, սակայն գոհ-գոհ խորհրդարանում կտեղավորվի ինչպես նրա ՀՀՇ-ական շրջապատը` Լևոն Զուրաբյանի գլխավորությամբ, այնպես էլ ՀԱԿ-ի «մեկ ավտոբուսում տեղավորվող» 17 կուսակցությունների առաջնորդները, իսկ դաշնակները, Րաֆֆին, Օսկանյանի քաղաքական սեռավարակ «Սիֆիլիթասը» ու Ռոբերտ Քոչարյանի այլ քաղաքական հոգեզավակները կմնան «բորդյուրին չորանալու»: Թե չէ հակառակ դեպքում խեղճ Լևոնը ո՞նց տեղավորի բոլորին խեղճ ու կրակ 7 տոկոսի մեջ, էդ 6-7 մանդատով ո՞նց բավարարի համ ՀՀՇ-ին, համ ՀՀՇ-ի արտադրական քաղաքական թափոնի վերածված ՀԱԿ-ի մյուս կուսակցություններին ու հանգիստ վերադառնա գիրք գրելուն: Համ էլ, եթե ընտրազանգվածային բազան չհաջողվի կտրուկ ընդլայնել, Լևոնը հարկադրված կլինի Ռոբ ու Սերժ քննադատելու բարձունքից իջնել անձամբ Րաֆֆի, Կարապետիչ ու Վահան Հովհաննիսյան քրֆելու մակարդակի: Պատկերացնո՞ւմ եք, ինչ սթրեսային բան կլինի. իր նախկին արտգործնախարար Րաֆֆուն անձամբ կրկին ու կրկին անվանի «սատանա»` «ժառանգականների» առաջ շաղ տալով Հովհաննես Մանդակունու մարգարիտները, անդրադառնա դաշնակների` 1908 թվականին կերած «բողկերին» և իր կողմից բերդ կոխած Վահան Հովհաննիսյանին ու Հրանտ Մարգարյանին հակաճառի, ու, օ՜ սարսափ, նույնիսկ կայարանցի «ջեբկիր Սաշիկի» անունը բերանն առնի… Համ էլ ծեր շնագայլը պարզ գիտակցում է, որ Արևմուտքի տերերն արդեն մտածում են սերնդափոխության մասին: Հո պատահական չէ, որ Եվրադատարանը հանկարծ որոշեց արտահերթ քննել Նիկոլի հայցադիմումը: Ճիշտ է, Նիկոլը շատ հարմարավետ է քաղբանտարկյալի կարգավիճակում, որպեսզի ամեն առիթով նրա անունը խոթեն իշխանության ու «եվրաբյուրոկրատների» աչքը:
Սակայն վերադառնանք մեր «ոչխարներին», այսինքն` միտինգային «մասսովկային»: Մինչ հանրահավաք մարդկանց մի գլուխ կերակրել էին հեղափոխական դատարկաբանությամբ, տրամադրել էին, որ հանրահավաքը վճռական կլինի, սակայն մոբիլիզացված քանակը պիտանի չէր անգամ նախօրոք ծրագրած տպավորիչ երթի համար, ու ստիպված բավարարվեցին Ազատության հրապարակի հերթական «ազատագրումով»` ոստիկանների կողմից այն հյուրընկալորեն կանխավ լրիվ բաց պահելու պայմաններում: Ու ինչո՞վ արդարացրած լինի Լևոնի վճռական գործողությունների բացակայությունը` պատերազմի սպառնալիքով. «Պայմանավորվեցինք նաեւ, որ մենք իրադարձությունները չենք փութացնելու, գործելու ենք Սահմանադրության ու օրենքների շրջանակում, եւ մեր պահանջների իրականացմանը հասնելու ենք քայլ առ քայլ, սահուն ընթացքով՝ երկիրը զերծ պահելով սոցիալական ընդվզումներից ու քաղաքական ցնցումներից, ոչ ամենեւին պայքարի հեղափոխական մեթոդների օրինականությունը մերժելու, այլ բացառապես Ադրբեջանի կողմից պատերազմի վերսկսման վտանգը չմեծացնելու նկատառումով։ Եթե ինչ-որ մարդիկ թերահավատությամբ են վերաբերվում այս մտավախությանը, ես կասկած չունեմ, որ Ադրբեջանը վայրկյան անգամ չի հապաղելու օգտվել Հայաստանում ծագած որեւէ լուրջ խառնակությունից»:
Կարճ ասած, արտը` խախուտ, մահանան` կարկուտ: Դրան ավելացավ նաև ՀԱԿ առաջնորդի չեղած «հայրենասիրությունը». Նա հանկարծ վերցրեց ու հայտարարեց, որ ՀԱԿ-ի և իշխանության երկխոսությունն ունի չուզողներ և դրսում (քանի որ այդ դեպքում կուժեղանան ՀՀ դիրքերը Արցախի հարցում), և ներսում` ի դեմս տարատեսակ դաշնակ-հնչակների և այլ րաֆֆիների, որ կպած ուզում են ՀԱԿ-ի հաշվին «Երրորդ ուժ» ձևավորել և 1 միլիոն 800 հազար ՀՀ չափահաս քաղաքացիներին թողած, աչքները տնկել են ՀԱԿ-ի 100 հազար հետևորդների վրա… Այսինքն` «Իմ հանճարը քո բանջարին վնաս չի…»:
Դե ի՞նչ էր մնում ՀԱԿ-ին ու Լևոնին` բացի նրանից, որ ապրիլի 28-ին սահմանել «վերջնական ջրբաժանը» ժողովրդի և իշխանության միջև, մեկ էլ միջանկյալ քաղաքական շոու նշանակել ապրիլի 24-ին…
Բայց վստահաբար ապրիլի 28-ին «վերջնական ջրբաժանը» լինելու է ոչ թե վերջնական, այլ հերթական: Հանրահավաքից-հանրահավաք քիչ-քիչ կփորձեն ավելացնել զանգվածը կամ գոնե չկորցնել այն, իսկ եթե արանքում ինչ-որ սոցիալական աղետ «կպավ»` միանգամից կբազմապատկեն: Բոլոր դեպքերում, Դավիթ Շահնազարյանի ասած «կամուջներ չայրելը» իրականում ոչ թե Րաֆֆուն և դաշնակ-հնչակներին էր վերաբերում, այլ իշխանությանը: Բոլոր դեպքերում, ախքիկից օրինակ վերցնելով Սերժ Սարգսյանի ձեռքը «արժանապատվորեն սեղմելու» տարբերակը կա ու կա…
Աջաբսանդալի բաղադրությունը զննեց ԱՐՍԵՆ ՎԱՀԱՆՅԱՆԸ
- 14:08Կողմնորշվելն այսօր թիվ մեկ հարցն է
- 15:45Սպանված առյուծի ու խրախճանք կազմակերպող շակալների մասին
- 15:37Եվրաինտեգրացիայից՝ կենտրոնի քաղմաս
- 11:23Մեռյալներին հանգստություն, ապրողներին՝ աղքատության և արտագաղթի նոր ծավալներ ու համազգային դեպրեսիա
- 14:36Ընտրություններ, թանկացումներ, սկանդալներ
- 11:54Մենք ենք, մեր հարևանները
- 10:30Քրեաքաղաքական Հայասատան
- 17:07Տոնական շաբաթ՝ առանց տոնական տրամադրության
- 21:23Պատգամավորներն իրար «տռաս» են հանում
- 16:08Ապահով Հայաստանի թշվառությունը
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.