Սաղ մեզ մոտ խառն ա:
Հիմա իմ մաման ո՞վ ա, մամաս ա՞, թե՞ տատիկս ա:
Հիմա իմ մամայի մաման ո՞վ ա, իրա մաման ա՞, թե բաբոս ա:
Հիմա իմ տատիկն ինձ մամա ա՞, թե տատիկ ա:
Հիմա ո՞վ ա մաման, ով բերե՞լ ա, թե՞ ով պահել ա:
Հիմա ո՞վ ա մաման, ով կերակրել ա՞, թե՞ ով դաստիարակել ա:
Հիմա ո՞րն ա, մաման ի՞նչ ա…
Մամաս ինձ չպահեց ու չդաստիարակեց՝ ոնց կուզեր, իսկ տատուս պահածին հավան չի, այսինքն՝ ինձ, ոնց ստացվել եմ:
Մամայիս մաման՝ Լուսիկ տատիկս, 37 տարեկանում թոքաբորբից մահացավ՝ երջանիկ, սիրված, ու հենց տենց էլ մահացավ: Մամաս որբ մնաց, բաբոս պահեց իրան, ու մորաքույրս: Մամաս 7 տարի ա մորաքրոջ հետ չի խոսում, բայց նա էլ ա իրան մամա:
Երբ ես ծնվեցի, ուսանող էին ծնողներս, տատս տարավ ինձ պահի վեց ամսականից: Մամա տեսնում էի ամիսը մեկ՝ լավագույն դեպքում: Մամաս գալիս էր «Միշկա» վաֆլիով, շոկոլադով, ապելսին-մանդարիններով, թազա շորերով, որ հեչ պետքս չէին, ինձ ջահել, սիրուն մամա էր պետք:
Տատիկս հրեշտակ ա ինձ համար, նրան նույնիսկ հարսներն են սիրել: Տատիկս ձեռս բռնած ման էր տալիս ինձ, հեքիաթներ պատմում, տառեր սովորացնում, ասում՝ ինչն ա վատ, ինչը՝ լավ, բայց չէր դաստիարակում ընդունված իմաստով, այսինքն՝ չէր արգելում ոչինչ, եթե վատ բան չէր տեսնում: Դե, ես էլ խելոք երեխա էի՝ ընդունակ, ուշիմ ու անպրոբլեմ:
Մամաս գալիս էր ու անպայման ինչ-որ բան արգելում: Բայց սիրում էի իրան ու կարոտում: Որ մանկապարտեզ էի գնում ու դպրոցի ցածր դասարաններում էի, ուզում էի իմ մաման էլ սիրուն լինի ու ջահել, այսինքն՝ տանող-բերող մաման, որը տատս էր ու էլի որ սիրուն էր, բայց մամաս ինձ համար ամենասիրունն էր: Հետո էլ չուզեցի՝ սովորեցի:
Դպրոցս ավարտեցի, եկա Երևան՝ ինստիտուտ, ու մամաս սկսեց մամայություն անել՝ է´ս արգելել, է´ն արգելել: Ես էլ սկսեցի խաբել, որովհետև ինքն ուզում էր խաբված լինել, տենց հանգիստ էինք ավելի՝ ես էլ, ինքն էլ: Ու էդ ժամանակվանից հա խաբում եմ: Եթե չխաբեմ չգիտեմ ինչ կլինի: Եղել ա, ուզել եմ չխաբեմ, ուզել եմ՝ հասկանա, ընկալի ու ընդունի ինձ նենց, ոնց կամ, սիրի՛ վերջապես: Չսիրեց:
Հենց մեծացա, մամաս էլ ինձ չսիրեց: Բայց ես էլի սեր էի փնտրում՝ մամայիս սերը, որը չգիտեմ ո՞ւր էր կորել ու ինչո՞ւ: Ի՞նչ էի արել ես, որի պատճառով մամաս ինձ սկսեց չսիրել: Երևի առաջին անգամ ինքն ինձ չսիրեց, երբ ես սկսեցի գեշանալ անցման շրջանում՝ կարող ա մամաս ամաչեց, որ գեշ եմ, հիմա ծանոթները չեն ասի. «Վա՜յ, ի՜նչ սիրունիկն ա աղջիկդ»: Բայց՝ դժվար, երևի իմ այլասերված ֆանտազիաներն են, ո՞նց կարար մերս ինձ չսիրեր մենակ նրա համար, որ գեշացել էի: Չգիտեմ, մի խոսքով: Ես չիմացա դա կյանքիս 42-րդ տարում, ու հույս էլ չունեմ էլ իմանալու:
Մամաս մեր արանքը պատ ա դրել: Ես փորում-փորում եմ, ծակ եմ անում, նայում եմ իրան, որ տեսնեմ, ու ամեն անգամ ինքը մի բիզ ա աչքս կոխում ու ծակում: Ես ուզում եմ մամաս ինձ սիրի, ի՞նչ անեմ: Ասում ա՝ դու ուրիշներով ես ապրում: Բա ի՞նչ անեմ, ուրիշներն ինձ գոնե ինչ-որ կերպ տեսնում են՝ աբալոչկիցս զատ, իսկ ինքը չի տեսնում: Իմ մեջ յանի ոչ մի բան չկա՞, որի համար ինքն ինձ սիրի: Էդ հլա հեչ սաղ: Բա աղջիկս, բա նրան խի՞ ա անընդհատ ներշնչում, որ ես վատ մեր եմ:
Բա ես ի՞նչ անեմ, որ փող չունեի, որ տուն առնեմ, երեխուս հետ մնամ, որ երեխուս սեր տայի ու առնեի, որ էսօրվա օրով, որ հենց գիտակցեցի, որ իրա Գերմանիա գնալը ռեալ ա, անհիշելի ժամանակներից արցունք չթափած աչքերս դադար ունենային տեղի ունենալիքի անխուսափելիությունից ու էն մտքից, որ մենք էլ միասին չենք ապրելու, էլ ընտանիք չենք լինելու…
Ափսոս…
Աղջիկս իր ծնվելուն մորս ա պարտական, որովհետև մարդս համոզել էր աբորտ անեմ, իսկ մամաս իմացավ ու ասեց՝ ես կպահեմ, բեր: Ու պահեց, ամեն ինչով, էրեխես ոչ մի բանի կարիք չունեցավ էս 21 տարվա ընթացքում, բացի մայրական սիրուց, որին նա կարոտ էր: Իմ մայրական սիրուց: Ես վատ մայր եմ: Ես լավ ընկեր եմ իրան: Գնում ա շուտով, թող գնա, նորմալ քաղաքակիրթ երկրում ապրի, դա ճիշտ ա, ու ապրի ինքը, որ հասավ դրան, ինքը հասավ:
Ամեն օր արթնանում եմ մահվան դատապարտվածի զգացողությամբ վերջերս: Գիտեմ, որ էլ չի լինի նենց, ոնց կար, էլ ժամերով չի խոսա հեռախոսով, էլ անկապ փողեր չի ծախսի, ես էլ վրեն չեմ խոսա, էլ չեմ ասի՝ անբան ես ու ծույլ, չեմ ասի՝ կիսուրություն մի արա վրես, ես եմ քո մաման, ոչ թե դու՝ իմ, էլ չի հիստերիկանա, երբ իրա մտապահած ու սառնարանը բացելուց համով պատառը չգտած վախտը ձեռի տակ ընկնեմ՝ վատ մամա եմ, մոռացել եմ ու կերել կամ հյուրասիրել: Ինքը չի ափսոսում, ուղղակի որ տրամադրվում ա, հետո գալիս տեսնում ա չկա իրա իմացածը, որ պիտի լիներ՝ լոմկվում ա, ու կատաղում անկապ: Վա՜խ, ո՜նց եմ ես կարոտելու էդ ճղճղոցը… Խեղճ էրեխուս տանջել եմ, բա ես մե՞ր եմ:
Տարիուկես ալկաշություն եմ արել. ո՞նց սկսվեց՝ չեմ հիշում, հիշում եմ՝ ոնց վերջացավ… Բոլորը յան տվին ինձանից՝ մամաս, աղջիկս, ընկերներս… Տատս լացում էր, բոլորը լացում էին, ես էլ էի լացում, բայց ես հիվանդ էի…
Հետո, կլինիկայից հետո սաղ հետ եկան, բացի մամայիցս, որը հետ ա եկել, բայց և չի եկել, որովհետև մամաս չունի ինձ տեսնելու ու ներելու ունակություն, բացի նարկոմանից՝ ես իրա համար հիմա նաև ալկաշ եմ մնալու սաղ կյանքումս: Մամայիս հետ մեր կոմունիկացիոն պրոբլեմը իմ ամենածանր ու բարդ բեռն ա, դա էն բանն ա, որից ազատագրվելով միայն կարող եմ ասել, որ ազատ եմ: Շատ բարդ ա մեր մոտ:
Այսինքն՝ ամեն տեղ ա բարդ, ինչ որ կապված ա մամայության հետ: Ո՞վ ա որոշում, ի՞նչ չափանիշներով, կամ տենց չափանիշներ կա՞ն, որ որոշեն՝ ո՞րն ա մաման, որը՝ չէ…
Գրվում ա՝ գրում եմ, բայց որ գրեմ՝ հա կգրվի: Բայց չեմ կարա գրեմ, քանի դեռ կյանքիս էս էջը փակված չի: Իսկ էջը փակելուց առաջ ուզում եմ համոզվել, որ ամբողջն եմ կարդացել, որ բան չեմ բաց թողել, որ հետո չփոշմանեմ չապրածիս համար, չարածիս համար, չասածիս համար:
Բոլոր աղջիկներիս, մամաներիս, բոլորի աղջիկներին ու մամաներին ուզում եմ ասել՝ սիրեք ու թողեք ձեզ սիրեն, թողեք ձեզ տեսնեն ու մի վախեցեք իրանց տեսնելուց` մեկս մամա ենք, մեկս՝ աղջիկ ամեն դեպքում:
Բայց մամաս ո՞վ ա:
Լուսինե Վայաչյան
Պատմվածքը ներկայացնում ենք կրճատումներով
- 13:10Հայտնի է ջերմաստիճանը, որի ժամանակ ակտիվանում է կորոնավիրուսը. MedRxiv
- 13:10Հայաստանը քո ձեռքում դարձել է ժողովրդավարության պոչամբար՝ սրանից բխող բոլոր տոքսիկ հետեւանքներով. Աշոտյանը՝ Փաշինյանին
- 14:10Վլադիմիր Պուտինն ու Դմիտրի Մեդվեդևը շնորհավորական ուղերձներ ու ծաղկեփնջեր են ուղարկել Աննա Հակոբյանին
- 14:10Ինչ ընդհանրություն կա պատգամավորների թվի և Գարեգին Բ կաթողիկոսի միջև
- 17:28ՍՈՒՐԲ ԳԻՐՔՆ ԱՄԵՆ ՕՐ (31 մարտ 2018թ.)
- 16:48Նիկոլ Փաշինյանի հեղինակած երգը (տեսանյութ)
- 16:02Ֆիլիպ Կիրկորովը իր երեխաների համար տնային դիսնեյլենդ է կառուցել
- 14:25Սուրբ Զատիկի տոնին բազմաթիվ միջոցառումներ կկազմակերպվեն. Ժամանակացույց
- 17:30ՍՈՒՐԲ ԳԻՐՔՆ ԱՄԵՆ ՕՐ (30 մարտ 2018թ.)
- 15:27Այդ դեպքում, ինձ պետք է վաղուց բանտ նստեցրած լինեին իմ խենթ սանրվածնքների համար. Ջուս
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.