Ամեն ինչ խառնվեց իրար: Մի ամիս էր ուշքի չէինք գալիս Րաֆֆի-Լևոն բարևել-չբարևելու շուխուրից ու դրա տխուր հետևանքներից, հիմա էլ Տաշիրի Սամոն ցեցը գցեց ազգիս ջանը: Հիմա կասեք՝ ինքը չի գցել, դու ես գցել: Չէի ասի: Ուղղակի ինքն իրան ա ընկել էդ ցեցը: Ու նոր չի ընկել, արդեն ահագին ժամանակ ա կա: Ուղղակի մեր համբերության պլինտուսներն արդեն կերել ա վաղուց, հիմա էլ անցել ա մարդկանց սրտերին: Իսկ մարդկանց սրտերն, ինչպես նաև բարեկրթության մակարդակը, տարբեր են: Մեկը կոչ ա անում`ճիչի նման կոչ, գուցե անտրամաբանական, բայց առաջարկ, իրա տանը տաշիր նայող աղետի գոտու բնակիչը, ես արձագանքում եմ, միանում եմ, սկսում եմ օգնել, տարածել կոչը, որովհետև սրտովս ա, որովհետև ի վերջո շատերի սրտովն ա, որովհետև էլ սիրտ չի մնացել, կռճոնքներն ենք փորձում փրկել…
Հույսով ու հավատով սպասում եմ, որ աստղերը մեծահոգաբար, եթե ոչ՝ նոր նվեր ստացած բնակարանները, ապա ինչ-որ բան հաստատ կնվիրեն, չեն կարա նրանք չհասկանան էդ ձեռառնոցին, որ տաշիրի բնակարանաբաշխությամբ կազմակերպել էին մեր սոված, անապահով ժողովրդի գլխին… Չեն կարա նրանք չնկատեն, չեն կարա չհամաձայնեն, որ կոչը բնական ա ծնվել, որ իրանք էլ են վրդովված… Էհ, հարիֆ Վայաչ, դու հա՛ ասա, որ մարդիկ ավելի լավն են, քան մենք կարծում ենք…
Լսում եմ ու կարդում եմ աստղերից երկուսի էնպիսի պատասխաններ, էն կարգի անբարեկիրթ ու անտրամաբանական մեկնաբանություններ, որ մտածում եմ, թե երևի ես հրեշ եմ, ես ուրիշի հաջողությանը նախանձում եմ, ինձ տուն չեն նվիրել՝ չուզողություն եմ անում, չեմ ջնջում փիս քոմենթները հրավերքի էջից, բայց ես հո չե՞մ աշխատում ֆեյսբուքում, հարգելի աստղեր, ես չեմ կարող ամեն մի «չուրկայի» գրածի համար պատասխան տալ, ինչի՞, նոր եք իմանո՞ւմ ժողովրդի տրամադրությունը, նոր եք իմանո՞ւմ, որ դուք աստղեր չեք իրականում, որ դուք էս ազգի ցուցափեղկն եք, ու որքան էլ ցավալի լինի ինձ համար փաստելը՝ խայտառակ ճաշակ ու մշակույթ եք ձևավորում արդեն երկու տասնյակ տարի. դա՝ իմ հիշելով…
Հա, ի դեպ, ես Շուշան էլ եմ հիշում ու սիրում եմ` էն ջազ երգող Շուշանին, էս մեկը Շուշանը չի, էս մեկը ինքը չի, ինքն իրան կորցրել ա՝ էնքան հայրենասիրական երգեր ա երգել, հետո՝ հղիական-կոլեկտիվ Նունեի հետ… Մի խոսքով, Շուշան ջան, ես քեզ վախտին շատ եմ սիրել: Նունեի մասին բան չեմ կարա ասեմ, չեմ հետևել: Ու ընդհանրապես, էս կոչին միանալով, ես իրոք հույս ունեի, որ որևէ մեկը գոնե PR-ի համար էդ քայլը կանի… Եթե անի, տրամաբանորեն երևի Սիրուշոն կանի, ու մնացած բոլորն էլ կասեն՝ դե, Սիրուշոն ոնց կարար չաներ, Սիրուշոն խի ո՞ւմ հարսն ա: Եսիմ, ոնց որ Սիրուշոն մեղավո՞ր ա, որ Քոչարյանի հարսն ա: Հա ի՞նչ, ինչի՞ ա Սիրուշոն պարտավոր, էդ ի՞նչ անկրթություն ա, ինչ հանդգնություն ա Սիրուշոյի վրա ցրել, հետո՞ ինչ որ ինքն ամեն ինչ ունի, բայց դուք ի՞նչ բարոյական իրավունք ունեք, դուք ի՞նչ գիտեք Սիրուշոյի կյանքը ինչ կյանք ա (© Շուշան. «Դուք ի՞նչ գիտեք՝ արտիստը ոնց ա ապրում»)…
Գիտե՞ք ինչ, ինձ չի հետաքրքրում՝ ով ոնց ա ապրում, մեզնից ոչ ոք ձեզ ոչինչ չի պարտադրել, ինչը չեք կարա ասեք էս քսան տարվա ձեր կյանքի մնացած պարտադրանքների մասին: Ձեզ ոչ ոք ոչինչ էլ չի՞ պարտադրել, ձեզ չե՞ն պարտադրել գնալ նախընտրականներ երգել, չե՞ն պարտադրել դառնալ իշխանական զվարճաերգիչներ, ովքեր իրանք իրանց երգացանկը չեն կարող ընտրել, չե՞ն պարտադրել ոչինչ, ու մե՞նք ենք մեր կոչով պարտադրում: Այո, դուք շատ ճիշտ եք, դուք վաստակել եք էդ տները, էդքան կզել եք, մի տուն էլ չտա՞ն:
Դուք չհասկացաք ակցիայի իմաստը, դուք «պալիտ» եղաք ու խայտառակ եղաք: Փաստորեն Հրանուշին մի աստղագետիկ էր պետք խայտառակ ըլնելու համար, Կաթողիկոսին՝ Բենթլի, վարչապետին՝ կովի կուրծք, իսկ ձեզ՝ ընդամենը մի կոչ…
Ես ընդհանրապես դեմ եմ որևէ բան անձնավորելուն, անձնական վիրավորանքներին, բայց ես կողմ եմ երևույթն ու արարքն իրենց անուններով բնորոշելուն ու իմ սեփական սուբյեկտիվ կարծիքն արտահայտելուն: Երևույթը՝ «Տաշիր» բնակարանաբաշխությունը, որակում եմ որպես անճաշակ ու խայտառակ միջոցառում, չգիտես՝ ինչի՞ համար են ուզում ժողովրդին հունից հանել, էդ մարդիկ հո իրանք իրանց թշնամի՞ն չեն, ուրեմն՝ թշնամին ուրիշ ա, ով որ էդ ամբողջը ողջունել ա ու նպաստել ա դրան: Տաշիր Սամոն խի չգիտի՞ ժողովուրդն ինչ հալի ա, որ աջուձախ բնակարաններ ա բաժանում «աստղերին», համ իրանց գցում կրակը, համ մեզ:
«Ով կոչ ա անում՝ չուզողություն ա անում, թող իրա ջեբից հանի տա»: Կներեք, կոչը ես չեմ արել, բայց ես միացել եմ, ուրեմն՝ ես էլ եմ անում, ու ես ոչ փող ունեմ, ոչ տներ, ես ձայն էլ չունեմ, որ բարեգործական երգեմ, ես ունեմ միայն իմ ակտիվությունը, իմ անունն ու գիրը, ու ոնց կարում՝ տենց էլ օգնում եմ, չեղած փողից էլ ում հասնում՝ տալիս եմ: Ախր, ստեղ ուրիշ բան ա կարևոր, սկի էդ տներ տալ-չտալը չի կարևոր, կարևորն էն ա, որ էդ կոչը պիտի որ ձեր մեջ արթնացներ լավագույն մարդկային որակները, իսկ ես համոզված եմ, որ ամեն մեկի մեջ էլ կան դրանք, ուղղակի մենք բոլորս էս արատավոր համակարգի զոհերն ենք, ու դուք էլ՝ նրանց զվարճացնողները:
Ժողովուրդը ձեզ չի սիրում, սիրելիներս, ձեր պոպուլյարությունը կեղծված ա ու ուռճացված, ձեզ ժողովրդին պարտադրում են բոլոր ալիքներով, ժողովուրդը նույնիսկ չի կարողանում երաժշտություն ընտրել ու սիրելի երգիչ, ինչ մնաց՝ նախագահ ընտրի… Ախր դուք ո՞նց չեք տեսնում, ո՞նց չեք հասկանում, որ ձեզ հատուկ «պադստավկա» են արել, տվել են կատաղած ու սոված ժողովրդի բերանը, իհարկե, ժողովուրդը ձեզ չի ուտի, բայց հո մի վախտ կզբաղվի, կմոռանա իրա ամեն ինչի մասին… Ես դա հասկանում եմ, մնում ա դուք հասկանաք, ու եթե էդքան կարևոր են էդ բնակարանները ձեզ համար, կարելի էր այլ կերպ պատասխանել…
Շուշանը փոքրիկ բնակարանում ապրում ա երկու երեխաների ու ամուսնու հետ, Շուշանից ոչ ոք էլ չի հավակնել բնակարանի նվիրաբերություն: Կոչի մեջ նշված էր, որ եթե էդ բնակարանները պետք չեն, առաջարկում ենք նվիրաբերել: Ո՞վ բան ասեց ձեզ, ո՞վ ինչ պարտադրեց:
Նունե, դուք ասում եք. «Սոցիալապես անապահով մարդիկ մեզ չեն…», մեզ չեն՝ ի՞նչ: Նունե, ո՞վ ա էդ կառավարության ձևավորվելուն նպաստել, դուք չե՞ք ձեր ընտրահամերգներով ժողովուրդ գրավել, դուք չե՞ք նրանց զվարճացնողները, բա մի հատ հարցրեք, բա ասեք՝ բա էդ անօթևանները, ընկեր կառավարություն, կներեք էլի, որ սենց համարձակություն ունեմ, բայց դե՝ քունս չի տանում, մի հատ չե՞ք ասի՝ ի՞նչ եղան էդ մարդիկ… Դուք արվեստագետ չեք, դուք պալատական ծաղրածուներ եք ուրեմն…
«Ի՞նչ կապ ունի արվեստագետը, իրա նվերը և սոցիալապես անապահով մարդիկ: Ի՞նչ կապ ունեն, կարո՞ղ եք ինձ բացատրել». — հեչ, ոչ մի կապ չունի, ասում-խոսում ենք արվետագետներով, բանուգործ չունենք, մեզ տուն չի հասել՝ չուզողությունից ու նախանձությունից սիրտներս ճաքում ա, մտածում ենք՝ ոնց ազդենք կառավարության վրա, ուղղակի՝ չերեզ ձեզ, դու՛ք ունեք ելումուտ: Հարգելիս, ինքներդ ձեզ արվեստագետ որակելուց առաջ ձեզ հարց տվե՞լ եք, թե որքան սարսափելի ա անտարբերը, մանավանդ արվեստագետի անտարբերը, ո՞նց թե կապ չունեն, էն էլ ո՜նց ունեն, էդ ինչի՞ մեկիդ մտքով չանցավ հիշել թշվառներին… Այսինքն, էդ ե՞րբ ա անցել որ…
Դուք խաբա՞ր եք, որ երկու ամիս ա քաղցկեղով հիվանդ կնոջ համար փորձում ենք գումար հավաքել, դուք խաբա՞ր եք, որ աստղերին կոչ ենք արել օգնել, ո՞ւր եք բա, ինչի՞ չեք գալիս թանկ բուժվող հիվանդների փրկության համար համերգ տաք, դե արեք, ինքներդ մի բան առաջարկեք, սպասում եք, որ ասեն՝ ստեղ էս թշվառի համար երգի էլի, ընդեղ իշխանոթյան համար երգի էլի…
Ինչի՞ եք ձեր բանականությունն օգտագործում միայն սեփական նեղ տարածքն ապահով ու բարեկեցիկ դարձնելու համար, ինչի՞ դուք ժողովրդի մեջ չեք, նրա հետ չեք, ինչի՞ նրա հետ չեք բողոքում, ինչի՞ եք ձեզ օտարում… Գիտեք, սա համբերության բաժակն ա լցվել իրականում, ուղղակի առաջինը ձեզ վրա շրջվեց, դուք ճիշտ եք, ձեզ դարձրին քավության նոխազ: Բռավո կազմակերպիչներին, մասնակիցներին ու հանդիսատեսին… Իսկ ժողովուրդը… Հայվան համբալներ են էլի, ինչ տաք՝ կուտեն, ինչ երգեք՝ կլսեն: Ո՛Չ: ՉԵՆՔ ՈՒՏԵԼՈՒ, ՉԵՆՔ ԼՍԵԼՈՒ:
էս անդեմ ու խայտառակ «մշակույթի» մամաներն եք դուք, իսկ ես մշակութային հեղափոխություն եմ ուզում էս երկրում, ուզում եմ, որ մշակույթը, առաջին հերթին՝ մարդկային հարաբերությունները փոխվեն, արժեհամակարգը փոխվի, ու էդ ժամանակ արդեն այլ բան փոխելու կարիք չի լինի, մենք էնքան փոխված կլինենք, որ ինքն իրան ամեն ինչ կփոխվի…
Հարգանքներիս վերջին տաշեղներով՝
Լուսինե Վայաչյան
Հ.Գ.
Կոչ եմ անում քաղցկեղով հիվանդ կնոջ՝ Օլգա Սեպետչյանին անհրաժեշտ «Հերցեպտին» 54000 դոլար արժողությամբ դեղորայքը գնելու համար ինքներդ՝ սեփական նախաձեռնությամբ, կազմակերպեք համերգներ, դա էլ հո բնակարան չի: Նույն ֆեյսբուքում, որտեղ տաշիրի կոչն էր, ու նույն ցանկով ես հրավերներ եմ ուղարկել, էդ ո՞նց ա սրա մասին իմացել եք, իսկ նրա մասին, որ համերգներ ենք կազմակերպում՝ ոչ: Փրկեք ձեր միջի մարդուն, քաղաքացուն ու արվեստագետին: Ես վերջին օպտիմիստն եմ ու քար ժողովրդից քարի հաց քամողը: Միացեք:
- 13:10Հայտնի է ջերմաստիճանը, որի ժամանակ ակտիվանում է կորոնավիրուսը. MedRxiv
- 13:10Հայաստանը քո ձեռքում դարձել է ժողովրդավարության պոչամբար՝ սրանից բխող բոլոր տոքսիկ հետեւանքներով. Աշոտյանը՝ Փաշինյանին
- 14:10Վլադիմիր Պուտինն ու Դմիտրի Մեդվեդևը շնորհավորական ուղերձներ ու ծաղկեփնջեր են ուղարկել Աննա Հակոբյանին
- 14:10Ինչ ընդհանրություն կա պատգամավորների թվի և Գարեգին Բ կաթողիկոսի միջև
- 17:28ՍՈՒՐԲ ԳԻՐՔՆ ԱՄԵՆ ՕՐ (31 մարտ 2018թ.)
- 16:48Նիկոլ Փաշինյանի հեղինակած երգը (տեսանյութ)
- 16:02Ֆիլիպ Կիրկորովը իր երեխաների համար տնային դիսնեյլենդ է կառուցել
- 14:25Սուրբ Զատիկի տոնին բազմաթիվ միջոցառումներ կկազմակերպվեն. Ժամանակացույց
- 17:30ՍՈՒՐԲ ԳԻՐՔՆ ԱՄԵՆ ՕՐ (30 մարտ 2018թ.)
- 15:27Այդ դեպքում, ինձ պետք է վաղուց բանտ նստեցրած լինեին իմ խենթ սանրվածնքների համար. Ջուս
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.