Հարցազրույց խորհրդային տարիների քաղբանտարկյալ, բանաստեղծ ՄԵՐՈՒԺԱՆԻ հետ
-Ի՞նչն է հայ իրականության մեջ ամենաշատը մտահոգում և ցավ պատճառում Ձեզ:
-Այսօր ես ցավի ու ափսոսանքի զգացումով եմ խնկարկում հիշատակը հանուն Ղարաբաղի ազատագրման զոհված ազատամարտիկների, ովքեր սրբազան ուխտով նահատակության գնացին` չկարծելով, որ երբևէ ղարաբաղցիները պիտի լքեն իրենց հայրենիքը և տեղափոխվեն Հայաստան, այստեղ վերջնականապես հաստատվեն և դեռ առանց միջոցների առաջ կանգնելու` իշխանությունը զավթեն: Այս մասին չէր խորհում նաև հանգուցյալ Վազգեն Սարգսյանը, քանզի նա նույնպես ըստ էության չէր ճանաչում ղարաբաղցիներին: Հիրավի, հիմնովին կփոխվեր նրա համոզմունքը, եթե հոկտեմբերի 27-ին չզոհվեր, այլ վիրավորվեր, միայն թե ողջ մնար: Այն ժամանակ, թերևս, Հայաստանի ներքաղաքական իրավիճակը բոլորովին այլ տրամաբանություն ու գործելակերպ կթելադրեր: Մնում է, որ գեթ այսօր հայաստանյան հայրենասեր մտավորականությունը, հողի աշխատավորներն ու բանվորական զանգվածները լրջագույնս մտահոգվեն իրենց ճակատագրի և ղարաբաղյան խնդրի շուրջը:
-Լեռնային Ղարաբաղի խնդրի վերջնական լուծումը տեսնու՞մ եք: Եվ եթե՝ այո, ապա՝ ինչպե՞ս:
-Լեռնային Ղարաբաղ կոչված հողակտորը որևէ տեղ չի զբաղեցնում աշխարհի քաղաքական ու ֆիզիկական քարտեզի վրա, նրա իշխանությունները և ժողովուրդը չեն համարվում որևէ երկրի բնակիչ: Այստեղ պետությունը ինքնակոչ է և չի ճանաչված ինչպես Միավորված ազգերի կազմակերպության, այնպես էլ Հայաստանի Հանրապետության կողմից: Այս դեպքում ի՞նչ նպատակ է հետապնդում հայ զինվորի ծառայությունը Լեռնային Ղարաբաղում: Ճիշտ կլինի և ժամանակն է, որ այդ հողակտորը ճանաչվի Հայաստանի Հանրապետության անբաժանելի մաս և ընդգրկվի Հայաստանի կազմում: Բոլորին քաջ հայտնի է, որ Հայաստանն է պատերազմում հաղթել Ադրբեջանին, ոչ թե Ղարաբաղը: Ուստի, արդարացի է այդ հողակտորի վերադարձը Մայր Հայաստան: Որպես օրինակ կարող ենք հիշել Գերմանիայի կողմից Էլզասի գրավումը Ֆրանսիայից:
-2012 թվականը ՀՀ նախագահի ընտրությունների տարի է: Ըստ Ձեզ՝ ինչպե՞ս կընթանա գալիք ընտրարշավը:
-Իշխող կուսակցությունները կաշխատեցնեն իրենց քարոզչական մեքենաները, կգործեն կեղծիքն ու խարդավանքը, ընտրակաշառքն ու ահաբեկչությունը: Դատավորները կլինեն անարդար, քաղաքացիները` անազնիվ, և համատարած կիշխի շաղակրատությունը: Նման պայմաններում անհրաժեշտ է հիշել արևմուտքի բանականության հայրերից Հ. Մոնտեսքիոյի հետևյալ ձևակերպումը. «Հարկավոր է ճշմարտացի լինել ամեն ինչում, նույնիսկ այն բանում, ինչը վերաբերում է հայրենիքին: Յուրաքանչյուր քաղաքացի պարտավոր է մեռնել իր հայրենիքի համար, բայց երբեք չի կարելի պարտադրել՝ ստել հանուն հայրենիքի»: Եթե Սերժ Սարգսյանը վերընտրվի, այդ վերընտրությանը հետևելու են Հայաստանի ներքաղաքական քաոսն ու եղբայրադավությունը, շարունակվելու է Ղարաբաղյան պատերազմը, և անորոշ ու անհասկանալի իրավիճակում հայտնված մեր հանրապետությունը ողբերգականորեն կարձանագրի իր վախճանը:
-Եվ այս իրավիճակում ի՞նչ գնահատական կտաք Ձեր նախկին այլախոհ քաղբանտարկյալ որոշ ընկերների որդեգրած կեցվածքին:
-Խորհրդային քաղբանտարկյալներից ոմանք ներկա իշխանություններին արջի ծառայություն են մատուցում, ինչը պարադոքսալ է թվում շատերին և կասկած առաջացնում վերջիններիս հայրենասիրության և առհասարակ այլախոհ հասկացողության նկատմամբ: Ուստի, անհրաժեշտ պարզաբանման կարգով տեղին եմ գտնում այս առթիվ ներկայացնել իմ տեսակետը: Այլախոհությունը կենսակերպ է, իսկ այլախոհը՝ պահանջատեր քաղաքացու տեսակ: Այլախոհը պետք է ապրի գեղեցիկ, բայց ոչ բարեկեցիկ, և իր ապրելակերպով ու բարոյական կեցվածքով չպետք է տարբերվի հասարակության ընչազուրկ խավից: Նա քաղաքացու այն տեսակն է, որը պետք է անվերջ պայքար մղի իր հողի աշխատավորության ու բանվորական զանգվածների բարօրության համար: Երբ անցյալում նման հայացքներ դրսևորելու պատճառով դատապարտված անձը ներկայումս դառնում է իշխանության կրողն ու սպասավորը, դադարում է այլախոհի արժանապատիվ կոչումը կրելուց և կոչվում է խամաճիկ, որը հանուն անձնական հարստության միանում է ժողովրդին կեղեքող ու հարստահարող դասին: Սա ենթադրել է տալիս, որ նա անցյալում եղել է գծուծ սոցիալական բողոքական:
-Ժողովրդի գերակշիռ մեծամասնությունը իշխանափոխություն է պահանջում: Ըստ Ձեզ՝ այս պահանջը արդարացվա՞ծ է:
-Արժե, որ գործող իշխանությունը խորհի, թե ինչով է պատճառաբանված իշխանափոխության ցանկությունը ժողովրդի մեջ: Չէ՞ որ օրըստօրե ավելի մեծ չափերի է հասնում արտագաղթողների թիվը: Հեռանում է մտավորականությունը, ամայանում է երկիրը, ավելանում են աղքատությունն ու գործազրկությունը: Ցավալի է նաև այն, որ այսօր ցանկացած պետական գործչի մահը ոչ միայն չի տխրեցնում հասարակությանը, այլև երբեմն խրախճանքի առիթ է տալիս: Մինչդեռ ուրիշ երկրներում նման դեպքերում համաժողովրդական սուգ է հայտարարվում, իջեցվում են պետական դրոշները: Եվ վերջապես` ինչու՞ է ցանկալի մութ ու ցուրտ տարիներին նախագահած Լևոն Տեր-Պետրոսյանի վերադարձը: Այս վերաբերմունքը հետևանք չէ միայն երկրի տնտեսական նահանջի: Սա վկայում է տիրող քաղաքական վերնախավի հեղինակության անկման մասին:
— Իսկ Դուք ինչպե՞ս եք տեսնում ժողովրդի պահանջած իշխանափոխության ընթացքը:
-Հայաստանում այժմ բնական ճանապարհով, այսինքն` խաղաղ ցույցերի միջոցով իշխանափոխություն տեղի ունենալ չի կարող: Ղարաբաղյան կլանը ամեն հնարավոր ու անհնարին գործողությունների կդիմի հայաստանաբնակ հայերի միջև թշնամանք սերմանելու համար, որպեսզի ներքին առճակատման պայմաններում կարողանա պետության կառավարման ղեկը իր ձեռքում պահել: Սա պետք է գիտակցի տեղաբնակ հայությունը: Հակառակ պարագայում` Ս. Սարգսյանի վերընտրվելուն հաջորդելու է Ռ. Քոչարյանի նորոգ իշխանավարությունը, և Հայաստանը մնալու է հորդայական ասպատակության հավերժական թիրախ: Ինչպես գիտենք, դեռևս խորհրդային կարգերի օրոք Ղարաբաղի հայության կոմունիստ ներկայացուցիչները հանդիսանում էին ռուսական մեծապետական շովինիզմի սպասարկուները Հայաստանում: Նրանց մեծ մասը ձևավորում էր չեկան և կուսակցական ապարատը, իսկ գլխավոր էմիսարը անպայման ազգությամբ ռուս էր՝ Մոսկվայից առաքված, որպես ՀԿԿ երկրորդ քարտուղար: Այսօր կրկին Հայաստանը հանձնված է Ռուսաստանին` իբրև գույք՝ պարտքի դիմաց, և մեր երկրում դարձյալ հաստատված է Ռուսաստանի հեգեմոնիան, որի բարոյական նեցուկը Ղարաբաղյան կլանն է: Այնպես որ, թույլ չտանք Սերժ Սարգսյանին վերընտրվել, նույնիսկ եթե վերջինս դարձյալ ստանա Մոսկվայի «դաբռոն»: Ափսոս է հայ ժողովուրդը:
- 13:10Հայտնի է ջերմաստիճանը, որի ժամանակ ակտիվանում է կորոնավիրուսը. MedRxiv
- 13:10Հայաստանը քո ձեռքում դարձել է ժողովրդավարության պոչամբար՝ սրանից բխող բոլոր տոքսիկ հետեւանքներով. Աշոտյանը՝ Փաշինյանին
- 14:10Վլադիմիր Պուտինն ու Դմիտրի Մեդվեդևը շնորհավորական ուղերձներ ու ծաղկեփնջեր են ուղարկել Աննա Հակոբյանին
- 14:10Ինչ ընդհանրություն կա պատգամավորների թվի և Գարեգին Բ կաթողիկոսի միջև
- 17:28ՍՈՒՐԲ ԳԻՐՔՆ ԱՄԵՆ ՕՐ (31 մարտ 2018թ.)
- 16:48Նիկոլ Փաշինյանի հեղինակած երգը (տեսանյութ)
- 16:02Ֆիլիպ Կիրկորովը իր երեխաների համար տնային դիսնեյլենդ է կառուցել
- 14:25Սուրբ Զատիկի տոնին բազմաթիվ միջոցառումներ կկազմակերպվեն. Ժամանակացույց
- 17:30ՍՈՒՐԲ ԳԻՐՔՆ ԱՄԵՆ ՕՐ (30 մարտ 2018թ.)
- 15:27Այդ դեպքում, ինձ պետք է վաղուց բանտ նստեցրած լինեին իմ խենթ սանրվածնքների համար. Ջուս
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.