Այսօր Անդրանիկ Մարգարյանի մահվան օրվա 4-րդ տարին լրացավ:
Տարելիցը նշվում է ամենաբարձր մակարդակով, շեշտվում են նրա մարդկային հատկանիշները: Սակայն զուտ պետականաշինության տեսակետից հետաքրքրական է ուրիշ հանգամանք. Անդրանիկ Մարգարյանը ՀՀ ամենաերկարակյաց վարչապետն էր, որը միաժամանակ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ վարչապետ էր: Իսկ այդպիսի բարեբախտություն մեր երկիրը քիչ է ունեցել:
Թե չէ քրդի վրա քոլոզ չի գալիս, հայի վրա` վարչապետ: Գրեթե 20 տարի առաջ ունեցանք Հրանտ Բագրատյան, որը խոսում էր «որձ կովերից» և «կովերի ամուսիններից», իսկ այսօր ունենք Տիգրան Սարգսյան, որը գյուղացիներին դասախոսություն է կարդում, թե ինչպես կով կթել: Աբսուրդը կրկնվեց երկու անգամ, Հ. Բագրատյանի դեպքում` որպես ողբերգություն, Տ. Սարգսյանի դեպքում` որպես ֆարս:
Ու այժմ մեր հայրենակիցները չգիտեն` խնդա՞ն, թե՞ լան…
Իսկ այժմ անդրադառնանք այլ վարչապետերի: Բացի Անդրանիկ Մարգարյանից, ունեցել ենք ևս երեք վարչապետ` Ռոբերտ Քոչարյան, Վազգեն Սարգսյան, Սերժ Սարգյան: Երեքի վարչապետությունն էլ կարճ էր. երկուսի համար դա թռիչքահարթակ էր դեպի ՀՀ նախագահի բարձունք, իսկ Վազգեն Սարգսյանի կյանքն ընդհատեց ահաբեկչի կրակոցը:
Վազգեն Սարգսյանի եղբայր Արամը, որպես վարչապետ բանի պիտանի չէր, և իր կարճ պաշտոնավարման ընթացքում երկրին չվնասեց զուտ այն պատճառով, որ ոչինչ չէր անում: Եվ ընդհանրապես, քաղաքական իրադրության փոփոխության զորությամբ բոլոր վարչապետական նշանակումներն անհաջող էին…
Վազգեն Մանուկյանն ավելի շուտ գաղափարախոս էր, քան կառավարության ղեկավար: Մառախլապատ Ալբիոնից «ներմուծած» Արմեն Սարգսյանն ընդամենը հայհոյանք չտվող քաղաքակիրթ կերպարանք էր, որը Հայաստանի միջավայրում անելիք չուներ: Դե, իսկ «խավիար կերած, արհեստավարժ մեծացած» Արմեն Դարբինյանի արհեստավարժությունն այդպես էլ մինչև վերջ մնաց Դարբինյան Ռազմիկի միսկոմբինատի մակարդակին:
Սակայն վերադառնանք Հրանտ Բագրատյանի և Տիգրան Սարգսյանի «կովային» ընդհանրությանը: Երկուսի ծագումնաբանությունը նույնն է` ՀՀՇ, և Տիգրան Սարգսյանի օրինակը պարզորոշ վկայում է, որ ՀՀՇ-ականը նախկին չի լինում: Նույնիսկ 20 տարի անց դա «դուրս տվեց», ու ոչինչ չտվեց ոչ ԱԺՄ-ի քաղաքական ու այնուհետ ԿԲ-ի տնտեսական հարուստ փորձը, ոչ էլ ռուսերենի և անգլերենի փայլուն իմացությունը: Եվ, ի դեպ, ՀՀՇ-ական ծագում ունեին և մնացյալ անհաջող «իրադրային» վարչապետերը, բացառությամբ հայոց հողից ամբողջովին կտրված Արմեն Սարգսյանի:
Այսինքն` ոչ մի կերպ չենք կարողանում պրծնել ՀՀՇ-ականությունից:
ՀՀՇ-ական հոգեբանությունը կտրականապես մերժած Վազգեն Սարգսյանին սպանեցին, ազգայնական Անդրանիկ Մարգարյանն էլ թեև ռեկորդային քաղաքական երկարակյացություն ունեցավ, բայց…
Ճիշտ է, կուլուարային խոսակցություններ կան, որ «պետության վախճանի» հեղինակ Տիգրան Սարգսյանի հարցը «էսօր-էգուց» է, սակայն դա էլ կարող է ձգվել: Չէ՞ որ ռուս-ամերիկյան մրցակցության սրում կա մեր տարածաշրջանում, Ռուսաստանում էլ «մոդեռնիստ» Մեդվեդևը այնքան է «թռփոշացել», որ հիշել է իր օրգանական կապերը «Աստծո ընտրյալ» ժողովրդի հետ և համարձակվում է հրապարակավ հակաճառել «դերժավնիկ» Պուտինին:
Անշուշտ, լավ է, որ ՀՀ նախագահին հաջողվել է «գունավոր» հեղափոխական ուժերին ներքաշել գործարքի մեջ ու դրանով նվազեցնել հեղափոխական ցնցումների հավանականությունը: Նաև կարծես թե գործարքի պայմաններից մեկն էլ այն է, որ Լևոն Տեր-Պետրոսյանի շուրթերով հնչեցվում է վարչապետի պաշտոնանկության պահանջը, թեև մինչ այդ նա հրապարակավ իր համակրանքն էր հայտնում Տիգրան Սարգսյանին… Բայց դա իր գինն ունի` ամբողջ ընդդիմադիր դաշտը վերածվել է հսկայական քաղաքական կրկեսի, որին մասնակցում են նաև պետական այրերը: Ազատության հրապարակի այդ անվերջ թատերական «ազատագրումները», «ազատության ծոմապահ» Րաֆֆի Հովհաննիսյանի համար վրան տեղադրել-չտեղադրելու շուրջ սրտաճմլիկ բեմականացումները, որոնց մասնակցեցին անձամբ Ալիկ Սերգեյիչը և «հրաշամանուկ» օմբուդսմենը, «գոտկատեղից ներքևի» թեմայի շուրջ ՀՀՇ-ի և ՀՀԿ-ի փոխադարձ գռեհկաբանությունները` այդ ամենը քաղաքական կրկեսի ու կլոունադայի տարրեր են:
Ու անշուշտ, ընդհանուր կլոունադայի մթնոլորտն է նպաստել այնպիսի աբսուրդին, ինչպիսին է Բագրատյանի հռչակավոր հեռուստաելույթից 20 տարի անց «կովային թեմայի» ծաղրածուական արծարծումը ներկայիս վարչապետի կողմից:
Դե, եթե այս ամենը հանկարծ երկար ձգվեց, միգուցե «Հայկական աշխարհի» ճարտարապետը մեզ կանգնեցնի նաև այսպիսի իրավիճակի առջև, որը որպես ապագայի երևակայական լրատվություն ներկայացված է www.armcomedy.com զվարճալի բլոգում. «Այսօր կառավարության շենքի դիմաց իր բողոքի ակցիան էր կազմակերպել Հայաստանի հայկական համայնքը: Ցուցարարների գլխավոր նպատակն էր ուշադրություն հրավիրել հայկական համայնքի խնդիրներին Հայաստանի ներսում: «Եկել է ժամանակը, որ մեր կարծիքն էլ հաշվի առնեն այս երկրում: Մենք բավականին մեծ զանգված ենք կազմում և ժամանակն է սկսենք մեր դերը ունենալ այս երկրի կառավարման, որոշումների ընդունման մեջ», – ամփոփեց ցույցի պահանջները հայկական համայնքի նախագահ Արա Իսրաելյանը: Հայկական համայնքը Հայաստանի ամենահին համայնքներից է: Տարիներ շարունակ համայնքը շոշափելի դեր է ունեցել Երևանի հիմնման, քրիստոնեության ընդունման, անկախացման, ինչպես նաև Ղարաբաղյան պատերազմի ընթացքում: Այսօր նրանցից շատերը գտնում են, որ իրենց թերագնահատում են… Սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը հետևյալ կերպ է բացատրում այդ ֆենոմենը` «Հայկական համայնքը չի կարողանում լիովին ադապտացվել երկրի իրականությանը: Նրանց հիմնականում խանգարում են հնուց եկած ադաթները, կրոնը, մշակութային արժեքները:» Նա հավելեց, որ համայնքի մի քանի այլ ներկայացուցիչներ կարողացել են ազատվել անցյալից և ինտեգրվել երկրի «ռեալիյաների» մեջ»:
… Հիմա ի՞նչ, պասիվ հանդիսատեսի պես դիտե՞նք շարունակվող աբսուրդը, սպասե՞նք, որ վերը նկարագրված լրատվությունն իրականություն դառնա, թե՞ մի բան անենք, որ մեր երկիրը չդառնա հավերժական «Armcomedy»:
Աջաբսանդալի բաղադրությունը զննեց ԱՐՍԵՆ ՎԱՀԱՆՅԱՆԸ
- 14:08Կողմնորշվելն այսօր թիվ մեկ հարցն է
- 15:45Սպանված առյուծի ու խրախճանք կազմակերպող շակալների մասին
- 15:37Եվրաինտեգրացիայից՝ կենտրոնի քաղմաս
- 11:23Մեռյալներին հանգստություն, ապրողներին՝ աղքատության և արտագաղթի նոր ծավալներ ու համազգային դեպրեսիա
- 14:36Ընտրություններ, թանկացումներ, սկանդալներ
- 11:54Մենք ենք, մեր հարևանները
- 10:30Քրեաքաղաքական Հայասատան
- 17:07Տոնական շաբաթ՝ առանց տոնական տրամադրության
- 21:23Պատգամավորներն իրար «տռաս» են հանում
- 16:08Ապահով Հայաստանի թշվառությունը
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.