ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը Արագածոտնի մարզի Ավան գյուղի բնակիչների հետ հանդիպման ժամանակ նրանց հորդորել է կով կթելիս հետևել հիգիենայի կանոններին` մասնավորապես ասելով. «Հարգելի գյուղացիներ, օրինակ, դու գիտեք, որ կով կթելուց առաջ պետք է ձեռքերը լվանալ, դույլի վրա մառլյա գցել, կովի կուռծքը տաք ջրով լվանալ, փափուկ սրբիչով չորացնել, սրանք տարրական կանոններ են»:
ՀՀ վարչապետի մտքերը միշտ էլ հետաքրքիր արձագանքներ են ունենում, դրանց մի մասը իր ուրույն տեղն է գրավելու է Հայաստանի արդի պատմության մեջ` առանձին զավեշտա- հումորային բաժնում:
Պետրոս Ղազարյանը Mediamax.am կայքում «Բանավեճ. «ճիշտ կթողի» դափնիներին արժանանալու համար» վերնագրով հոդված է հրապարակել, որը արտատպում ենք ամբողջությամբ.
«Որ մեր գյուղացիները ծանոթ չեն լինի 4G ցանցին, բարձր տեխնոլոգիաներին և Հայաստանի տարբեր մարզերը համշխարհային կենտրոններ սարքելու գաղափարներին զարմանալի չէ, բայց որ մեր վարչապետը կով կթելու տեխնոլոգիաները այն աստիճան յուրացրած կլինի, որ գյուղացիներին դասեր կտա, մի փոքր անսպասելի էր: Հնդկական չափանիշներով այս սուրբ կենդանու նկատմամբ յուրահատուկ վերաբերմունքը սկսել է դեռեւս Հրանտ Բագրատյանի էգ կովերից: Լսելով մեր վարչապետի խորհուրդները կովերին ճիշտ կթելու մասին՝ մի պահ պատկերացրի, թե ինչպիսի բանավեճ կարող էր ծավալվել քաղաքական ուժերի միջեւ «ճիշտ կթողի» դափնիներին արժանանալու համար:
Տիգրան Սարգսյան — Կովը կթելուց առաջ պետք է ձեռքերը լվանալ, դույլի վրա մառլյա գցել, կովի կուրծքը ջրով լվանալ, փափուկ սրբիչով չորացնել:
Հրանտ Բագրատյան – Լրիվ դամբուլություն: Սա պլագիատ ա իմ «100 քայլ էգ կովերին կթելու համար» ծրագրից: Կարդացե՛ք, հո հետս չեմ տանելու: Ինչքան կարող եմ սովորացնել:
Գալուստ Սահակյան – Կովը կթելու տեսակի դասական սկեպտիցիզմը ընկած է մառլյայի եւ փափուկ սրբիչի գործառույթների արժեւորման համապարփակ եւ զուգահեռ տիրույթում: Այնպես որ, պարո՛ն Բագրատյան, մենք Ձեզ հարգում ենք, բայց օգնել չենք կարող:
Լեւոն Զուրաբյան – Լեւոն Տեր-Պետոսյանը իր վերջին ելույթում փայլուն ձեւով մերկացրեց, թե իշխանությունները ոնց են կթում: Բայց քանի որ կայունության ու Ղարաբաղի հարց կա, մենք որոշակի դրական միտումներ ենք տեսնում կովերի նկատմամբ եւ չենք շտապում, եւ եթե սա գործարք է, միայն կաթի յուղայնությունը բարձրացնելու համար: Հավատացե՛ք՝ ոչ մեկը չի կարող մեզ նման կթել:
ՀԱԿ-ի «Վաղը, վաղը» շարժման ակտիվիստներ – Կթել, կթել մինչեւ վերջ:
Շարմազանով — իանգամից ասեմ, թող Ալիեւը, Էրդողանը, Գյուլը ու Քադդաֆին հույս չունենան, թե մեզ մոտ կթելը չի ստացվի: Սերժ Սարգսյանի իմաստուն ղեկավարման շնորհիվ…
Լեւոն Զուրաբյան — Բայց ի՞նչ կապ ունեն Ալիեւն ու Էրդողանը:
Շարմազանով – Հերի՛ք ա թուրքերի պաշտպանեք ու պատռեք ձեր դեմքը:
Ահարոն Ադիբեկյան — Մեր հարցման արդյուքներով՝ ժողովրդի 75 տոկոսը կաթը ցանկանում է խմել իշխանությունների ձեռքից, 22-ը չի կողմնորոշվել, իսկ 3-ը՝ ՀԱԿ-ի:
Ստյոպա Սաֆարյան – Բա՞ Րաֆֆին:
Հեղինե Բիշարյան – Բա՞ Արթուրը:
Տիգրան Կարապետիչ — Բա ՞ես:
Արթուր Բաղդասարյան — Ուրեմն տեղեկացնեմ, որ Անվտանգության խորհրդի նիստում մշակվել է հատուկ հայեցակարգ՝ «Ինչպես էֆեկտիվ եւ անվտանգ կթել» ձեւակերպմամբ:
Հաշվի է առնված ՕԵԿ-ի մեծ փորձն այս հարցում:
Հեղինե Բիշարյան – Արթուր Վահանիչ չմոռանաք ասել, որ մեր շարքերն օրեցօր համալրվում են նոր որակյալ կթվորներով:
Հրանուշ Հակոբյան — Ես էլ տեղեկացնեմ, որ մենք արդեն սկսել ենք «Արի՛ տուն կթվելու» ծրագիրը, սփյուռքահայերի բոլոր կովերը պետք է բերենք Հայաստան՝ Մասիսի լանջին արածելու:
Խաչիկ Ասրյան — Ոչ մի լեւոնապիղծ թրքաբարո տականք չի կարող արծվանիստ Նժդեհականների ժայռակերտ պայքարը շեղել ազգային կովերի հայաբարո կաթից: Վերջ տվե՛ք յոթ մոր ծծած կաթի ձեր ջհուդամասսոնական պայքարին: Կեցցե՜ նախագահը:
Տիգրան Դավթյան — Պետք է ասեմ նաեւ, որ հայկական կաթը որպեսզի աշխարհում շատ արագ մրցունակ դառնա, մշակվել է Եվրատեսիլում Էմմիի կողմից հայկական կաթի մասին երգ երգելու հայեցակարգ:
Կարապետիչ — Ժողովուրդը մի կով էր կթում, հիմա իշխանավորը ուզում ա էտ կովի կաշին ու ոսկորը տանի: Ի՜նչ մառլյա, ի՜նչ փափուկ սրբիչ: Ժողովուրդը թաշկինակ չունի: Ես բոլորիդ կարմիր քարտ եմ ցույց տալիս, որովհետեւ կարմիր կովը կաշին չի փոխում:
«Իշխանավոր դո՛ւրս արի,
Քեզ տամ կաթ ու մածուն սարի»:
Դեռ անտիպ ա:
Վարդան Օսկանյան -Կոչ եմ անում իշխանությանը կաթի շուկան բացել, մառլյայի մենաշնորհը վերացնել, սրբիչերը դարակներից հանել ու բաժանել ժողովրդին: Օրինակ ես նախարար եղած ժամանակ երբեք կաթ չեմ խմել, մենակ ջուր: Կոչ եմ անում նախագահին գնալ Րաֆֆու մոտ եւ նրա հետ համատեղ կաթ խմել:
Րաֆֆի Հովհաննիսյան – Ստյո՛պ, մի հատ ճշտի, թե Մանդակունին ինչ է ասում ծոմի ժամանակ կաթ խմելու մասին»:
- 13:10Հայտնի է ջերմաստիճանը, որի ժամանակ ակտիվանում է կորոնավիրուսը. MedRxiv
- 13:10Հայաստանը քո ձեռքում դարձել է ժողովրդավարության պոչամբար՝ սրանից բխող բոլոր տոքսիկ հետեւանքներով. Աշոտյանը՝ Փաշինյանին
- 14:10Վլադիմիր Պուտինն ու Դմիտրի Մեդվեդևը շնորհավորական ուղերձներ ու ծաղկեփնջեր են ուղարկել Աննա Հակոբյանին
- 14:10Ինչ ընդհանրություն կա պատգամավորների թվի և Գարեգին Բ կաթողիկոսի միջև
- 17:28ՍՈՒՐԲ ԳԻՐՔՆ ԱՄԵՆ ՕՐ (31 մարտ 2018թ.)
- 16:48Նիկոլ Փաշինյանի հեղինակած երգը (տեսանյութ)
- 16:02Ֆիլիպ Կիրկորովը իր երեխաների համար տնային դիսնեյլենդ է կառուցել
- 14:25Սուրբ Զատիկի տոնին բազմաթիվ միջոցառումներ կկազմակերպվեն. Ժամանակացույց
- 17:30ՍՈՒՐԲ ԳԻՐՔՆ ԱՄԵՆ ՕՐ (30 մարտ 2018թ.)
- 15:27Այդ դեպքում, ինձ պետք է վաղուց բանտ նստեցրած լինեին իմ խենթ սանրվածնքների համար. Ջուս
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.